00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 8-ի ամենանվիրական նվերը ռազմաճակատ հասած ձեռնոցներն ու գուլպաներն են

© Sputnik / Асатур ЕсаянцВетеран Великой Отечественной войны Розалия Абгарян
Ветеран Великой Отечественной войны Розалия Абгарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոզալիա Աբգարյանն այս տարի նշում է իր 93-րդ մարտի 8-ը: Կանանց միջազգային տոնի առիթով ստացած նվերներից շատերը վաղուց արդեն մոռացվել են, բայց ամենահիշարժանն ու ամենաթանկն այս տարիների ընթացքում նրա համար եղել և մնում են ռազմաճակատ հասած փոքր ու համեստ ծանրոցները:

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. «Ժամանակ չկար մարտի 8-ը նշելու,- պատմում է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը,- բայց ուրախանում էինք, երբ մեզ ծանրոցներ, ձեռնոցներ, գուլպաներ էին ուղարկում»:

Տիկին Ռոզալիան հիշում է, թե ինչ խանդավառությամբ էր նշվում Կանանց միջազգային օրը խորհրդային տարիներին՝ ծաղիկներ, նվերներ, տոնակատարություններ, և ուրախ է, որ սիրված տոնը, անկախության առաջին տարիների մոռացությունից հետո, դարձյալ վերադարձել է:

«Սա այնպիսի մի օր է, որ նշում են բոլորը, իհարկե, ընտանիքի անդամները չեն մոռանում այդ մասին ու անպայման մի նվերով, ծաղիկներով շնորհավորում են»,-նշում է 93-ամյա կին վետերանը:

Տիկին Ռոզալիան այսօր հպարտ է իր մարտական անցյալով: Չի զղջում, որ 18 տարեկանում դպրոցն ավարտել է ու մեկնել ռազմաճակատ. «Եղել եմ առաջին գծում, կապավոր: Փոքրիկ ռադիոկայանի վրա էի աշխատում՝ կրակի, ռմբակոծության տակ: Ուկրաինան լրիվ անցել եմ, մասնակցել եմ Լեհաստանի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը»:

Տիկին Ռոզալիան մասնակցել է եղել նաև Պրահայի ազատագրմանը: Նա առաջինն էր, որ ընդունեց այդ քաղաքից ստացված օգնության կանչն ու փոխանցեց բանակի ղեկավարությանը:

«Այդ ռադիոհաղորդումը ես լսել եմ, ընդունել եմ, որ Պրահան գտնվում է վտանգի տակ, իրենք խնդրում են, որ մենք հասնենք և ազատագրենք քաղաքը: Այդ ռադիոհաղորդումը փոխանցել եմ մեր հրամանատարին, և մեր զորքը դեպի հյուսիս գնալու փոխարեն գնաց դեպի Պրահա և ազատագրեց այն»,- անթաքույց հպարտությամբ պատմում է նախկին կապավորը:

Իսկ պատերազմի ավարտից հետո նա իր կյանքի նպատակը դարձրեց հաջորդ հայրենասեր սերունդների դաստիարակությունը: Վաստակավոր ուսուցչուհին ամեն տարի մարտի 8-ին նաև նախկին սաներից է շնորհավորանքներ ստանում:

Իսկ տոնի ամենակարևոր մաղթանքը պատերազմ վերապրած կնոջ շուրթերից եղել և մնում է խաղաղությունը:

 

Լրահոս
0