00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էստուկյան. Թուրքիայի կանայք զրկվել են Մարտի 8-ը նշելու հնարավորությունից

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Стамбул
Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտի 8–ին աշխարհի շատ երկրներում մեծարում են կանանց, իսկ Թուրքիայում Մարտի 8-ի կապակցությամբ կանանց իրավունքների համար փողոց դուրս եկած կանայք բռնությունների են ենթարկվել ոստիկանության կողմից։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը մանրամասներ է ներկայացրել Ստամբուլից

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ստամբուլի նահանգապետարանն անհիմն պատճառաբանություններով արգելել էր կանանց մարտի 8-ի կապակցությամբ իրենց իրավունքների համար երթ անցկացնել, սակայն կանայք անտեսել էին այդ արգելքն ու հավաքվել Ստամբուլի թաղամասերից մեկում: Նրանց դեմ դուրս են եկել ոստիկանները և հրահանգել հեռանալ, որից հետո ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ են կիրառել։

«Թուրքիայում նախորդ տարիներին մարտի 8-ն ավելի ազատ պայմաններում է նշվել, բայց այս տարի կառավարությունը, ինչպես բողոքի բոլոր տեսակի ցույցերը, այնպես էլ մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված ցույցը ցրել է»,- նշեց «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Ըստ նրա` կանանց ցույցը պետք է անցկացվեր Ստամբուլի ասիական հատվածում, սակայն ոստիկանները պաշարել են ցուցարարներին և պահանջել հեռանալ, կանայք չեն հեռացել։ Ոստիկանները ջրցաններով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով, ծեծի ենթարկելով և ձերբակալություններով խոչընդոտել են մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված երթը։

«Այսօր Թուրքիայում բողոքի ցույցեր անցկացնելու համար շատ պատճառներ կան, գլխավոր գործոնը քրդերի հետ կապված իրավիճակն է։ Ինչպես գիտենք, երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում ոստիկանությունն ու բանակը պատերազմական գործողություններ են վարում քրդերի դեմ։ Կառավարությունը դժգոհ է այս երևույթներից և անհանդուրժող է ցանկացած ցույցի հանդեպ։ Երեկվա ցույցի ընթացքում շատ կանայք են ձերբակալվել, բայց որոշ ժամանակ անց ազատ են արձակվել»,- ասաց Էստուկյանը։

Նա նաև խոսեց այն մասին, թե ինչպես է Մարտի 8-ը նշվում Թուրքիայում։

«Այստեղ Մարտի 8–ը նշելու, կանանց նվերներ տալու ավանդույթ չկա»,- ասաց նա։

Թուրքիայում, որտեղ ընդամենը 2-3 տարի առաջ է մայիսը 1-ը տոն հռչակվել, մարտի 8-ն աշխատանքային օր է համարվում։ Ըստ Բագրատ Էստուկյանի` մարդիկ պայքարում են մարտի 8-ը ոչ աշխատանքային օր հռչակելու համար։

Նա վստահեցնում է, որ մարտի 8-ը հասարակության համար մեծ նշանակություն չունի, ավելի շատ կանանց իրավունքների պաշտպանության ջանքերով է, որ մարտի 8-ն արձագանք է գտնում, իսկ հասարակության շրջանում այդ օրը տարածված չէ այնպես, ինչպես Հայաստանում։

 

Լրահոս
0