00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց հողի հերոս կանայք. «Դժվար է, բայց ի՞նչ արած»

© Ruptly . Asatur YesayantsЛусине из Тавушской области
Лусине из Тавушской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսինեն մանկավարժ է, ապրում է Տավուշի մարզում, հասցնում է և՛ աշխատել գյուղատնտեսական կոոպերատիվում, և՛ դպրոցում դասավանդել, և՛ ժամանակ գտնել երեք երեխայի համար

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի- Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ու OXFAM կազմակերպության հայկական գրասենյակը մարտի 7-ին «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային մրցանակաբաշխություն էին կազմակերպել։

Մասնագիտությամբ մանկավարժ Լուսինեն եկել էր Տավուշի մարզի Լիճքաձոր համայնքից։ Նա աշխատում է կանանց կոոպերատիվներից մեկում, որը ստեղծվել է OXFAM-ի ջանքերով։ Արդեն մեկ տարի գործող կոոպերատիվում 12 կին է աշխատում։ Կոոպարատիվը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ։ Լուսինեն ասում է` բնականաբար դժվար է, բայց ի՞նչ արած։

© Sputnik / Asatur Yesayants«Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ
Вручение грамот женщинам, занятым в сельхозкооперативах  - Sputnik Արմենիա
«Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

«Առայժմ չեմ կարող ասել, թե որքան է մեր աշխատանքի արդյունավետությունը։ Սա առաջին տարին է, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- Sputnik Արմենիային ասաց Լուսինեն։

Նա միջոցառման շրջանակում ներկայացրեց տեղական արտադրանքը, ցույց տվեց, թե ինչ ձեռքբերումների է հասել համեստ, բայց աշխատասեր կանանց կոլեկտիվը։

«Քանի որ հիմա գարուն է, մրգերը և բանջարեղենը շատ չեն։ Բայց ներկայացնում ենք այն, ինչ կա, օրինակ` չրեր։ Մեզ մոտ նաև անանաս ու դափնի է աճում, ինչը բնորոշ չէ երկրի այլ շրջաններին։ Բայց համայնքն առաջին հերթին հայտնի է իր դեղձով»,- ասում է Լուսինեն` ցույց տալով չրերը։

Նա  ոչ միայն հողագործությամբ է զբաղվում, այլև դասավանդում է դպրոցում։ Ունի երեք երեխա։ Հասցնում է նաև ժամանակ գտնել ընտանիքի համար։

Ինչպես նշեց տեղի գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը, Հայաստանի գյուղատնտեսությունում ներգրավված է աշխատուժի 40 տոկոսը, կեսից ավելին կանայք են (նրանք արտադրում են գյուղատնտեսական արտադրանքի 50-60 տոկոսը)։ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց լրագրողներին, որ ոլորտում զբաղված 400 հազար հոգուց 220 հազարը կանայք են։

Տավուշի մարզի Հովք գյուղում աշխատող Սեդան էլ ասաց, որ գյուղերում աշխատանք չկա, և այդ կոոպերատիվները հազվագյուտ հնարավորություն են այն կանանց համար, ովքեր ուզում են օգնել իրենց ընտանիքին։  Սեդան խոստովանեց, որ իրենք տնտեսությունից դեռ եկամուտ չեն ստանում, սպասում են բերքին։ Համասփյուռն էլ արդեն հինգ տարի է` աշխատում է Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի ջերմոցում։ Նրա ընտանիքը զբաղվում է մեղվապահությամբ, մեղր է վաճառում։ Համասփյուռը գովում է իրենց ընկույզը։

© Sputnik / Asatur YesayantsՍեդան աշխատում է Տավուշի մարզի Հովք գյուղում
Фермер села Овк Тавушской области Седа - Sputnik Արմենիա
Սեդան աշխատում է Տավուշի մարզի Հովք գյուղում

«Մենք մեծ ընտանիք ունենք, յուրաքանչյուրն ինչ-որ բանով զբաղված է` հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ»,- ժպիտով ասում է Համասփյուռը։

Նրա խոսքով` ի տարբերություն այլ տնտեսությունների` ջերմոցներն ավելի քիչ կախում ունեն եղանակային պայմաններից, պաշտպանված են կարկուտից, հետո էլ ամեն ինչ ավելի արագ է հասնում։

«Եվ ընդհանրապես կանանց հետ աշխատելը հաճելի է»,- ասում է Համասփյուռը։

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կանանց շնորհավորեց մարտի 8-ի կապակցությամբ։

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ոլորտներից է, որտեղ մեծ դերակատարություն ունեն նաև կանայք»,- ասաց նախարարը։

© Sputnik / Asatur Yesayants«Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ
Серго Карапетян и Маргарита Акопян - Sputnik Արմենիա
«Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

 

Լրահոս
0