00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան «գրավում» է փախստականներին, իսկ Հայաստանը «համեստություն» է անում

© Robert ATANASOVSKI / AFP Мигранты
Мигранты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայում փախստականների ներհոսքը դադարեցնող կոչերով ցույցեր են ընթանում։ Իսկ Թուրքիան առաջարկում է ընդունել այն գաղթականներին, որոնց առջև դռներն է փակել Եվրոպան։ Այս հարցերն ու իրադարձությունների ֆոնին Հայաստանի պասիվությունն է մեկնաբանել դիվանագետ Արա Պապյանը։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն անդամ-երկրներին կոչ էր արել միասնաբար պայքարել փախստականների ճգնաժամը լուծելու համար։ Այնինչ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո փոխեց դիրքորոշումը` միգրանտներին կոչ անելով հեռու մնալ Եվրոպայից։ Իսկ Գերմանիայի նախաձեռնությամբ ԵՄ-ում փախստականներին քվոտաներով տեղաբաշխելու որոշում ընդունվեց։ Ամենամեծ թվով փախստականներին պետք է ընդուներ Գերմանիան, հետո` Ֆրանսիան։ Սակայն Գերմանիայում հասարակությունը բողոքի ցույցեր կազմակերպեց։

«Գաղթականները երկիր գալով լուրջ խնդիրներ են առաջացնում։ Օրինակ` ամենաաղմկահարույցը Քյոլնում տեղի ունեցած բռնաբարությունների շարքն էր։ Մենք մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք, որ սա գերմանացիների մեջ միայն այսօրվա խնդիր չէ։ Նրանց հիշողության մեջ արթնանում են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած մասսայական բռնաբարությունները Գերմանիայում, չնայած դրա մասին շատ քիչ է խոսվում»,-ասաց Արա Պապյանը։

Մյուս կողմից, ըստ Պապյանի, բոլոր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում և Ֆրանսիայում նպաստ ստացողների 80 տոկոսը գաղթականներն են, այն էլ` մուսուլման գաղթականները։ Ստացվում է մի իրավիճակ, որ աշխատելու ու երկրի զարգացմանը նպաստելու փոխարեն գաղթականները խնդիրներ են առաջացնում։

«Ես հիշում եմ` դեռ մի 20 տարի առաջ, երբ գերմանացի գեներալ ընկերոջս հետ էի խոսում, պատմում էր, որ 60-ականներին Գերմանիան տնտեսական բումի մեջ էր, ու նրանք 100 հազարավոր հույների, իտալացիների ու արևելաեվրոպացիների օթևանեցին։ Կարծում էին, որ Միջին Արևելքից եկածները նույնը պետք է լինեին։ Սակայն էական սխալներ են անում, կան քաղաքակրթական տարբերություններ. հույնը, գնալով Գերմանիա, չի փորձում այդ երկիրը հարմարեցնել իրեն»,-պատմեց դիվանագետը։

Այնինչ Միջին Արևելքից գաղթածները գնում են եվրոպական թաղամասեր, դրանք հարմարեցնում են իրենց ապրելաձևին, կոնֆլիկտներ առաջացնում։

«Եվրոպան գնում է դեպի աջ, ավելի դեպի նացիոնալիզմ։ Գաղթականների նկատմամբ կոշտ քաղաքականություն է կիրառվում, ու դա վաղուց էր հասունանում։ Գաղթականությունը կշարունակվի, եվրոպացիները կփորձեն դա սահմանափակել, բայց նրանց չի հաջողվի։ Ասենք եվրոպացիները բռնեն ու տանեն համակենտրոնացման ճամբարներ, հետո՞։ Ավելի լավ, այնտեղ ձրիակերի պես կապրեն ու կսնվեն, հետո նրանց բաց կթողնեն»,-ասաց Պապյանը։

Այդ ընթացքում Թուրքիան, օգտվելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ պատրաստ է իր տարածքում տեղավորել փախստականներին` դրա դիմաց պահանջելով 3 միլիարդ դոլար։ Արա Պապյանի վերլուծությամբ, Թուրքիան հստակ գիտակցում է, որ փախստականներն իր տարածքում երկար ժամանակ մնացողը չեն։

«Թուրքիայում գաղթականի կյանքն ավելի վատ է, քան սեփական երկրում։ Դեպի Եվրոպա անցկացնելու համար մեծ փողեր է վերցնում. կաշառքի մասին է խոսքը։ Չհաշված այն, որ ճնշում են, սպանում են, թալանում, բռնաբարում։ Սա ոչ ցանկալի ինֆորմացիա է, ու դրա մասին չեն գրում»,-ասաց Պապյանը։

Ի վերջո, Թուրքիան ուզում է գաղթականության հարցն օգտագործել ընդդեմ Բաշաչր ալ Ասադի հետևյալ ենթատեքստով` եվրոպացիները տուժում են, որովհետև Ասադը մնացել է իշխանության ղեկին, և պատերազմը շարունակվում է։ Անուղղակի կերպով առաջարկելու են Ասադին միասնական ուժերով տապալել, որ իբր գաղթական չլինի, եվրոպացիներն էլ «հանգիստ» ապրեն։

© DIMITAR DILKOFF / AFP Փախստականներ
Мигранты - Sputnik Արմենիա
Փախստականներ

«Եթե ժամանակին Թուրքիայի առջև Եվրամիության դռները կիսաբաց էին, հիմա շատ ավելի փակված են։ Էրդողանի իշխանության տարիներին Թուրքիան թեքվում է դեպի իսլամիզմ, նեոօսմանիզմ։ Այդ հոգեբանությամբ չի կարող անդամակցել ԵՄ-ին, հատկապես Ռուսաստանի հետ տնտեսական ու ռազմական խնդիրների պատճառով Թուրքիան շանսեր չունի»,-վստահեցրեց դիվանագետը։

Այս իրադարձությունների ֆոնին Հայաստանը «պասիվություն է» պահպանում, ինչը Արա Պապյանի համար անհասկանալի է։ Սա այն դեպքում, երբ փոքրիկ Հայաստանն ավելի քան 17 հազար սիրիացի փախստական ընդունեց։

«Հայաստանը դուրս է մնացել Սիրիայի հարցով բանակցային գործընթացից, ինչը զարմանալի է։ Ի վերջո, մենք գաղթականներ ընդունած երկիր ենք ու լուրջ համայնք ունեինք, դեռ ունենք ինչ-որ չափով։ Ֆինանսական օգնության հարցը պիտի բացվեր։ Դա հերթական ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է»,-եզրափակեց դիվանագետ Արա Պապյանը։

Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանի ներկայացրած տեղեկությունների համաձայն`տարեսկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել շուրջ 134 հազար փախստական, ընդ որում` 418 մարդ զոհվել կամ անհետ կորել է այդ ճանապարհին։

 

 

Լրահոս
0