00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ հայուհին` Բելգիայի The Voice-ի մասնակից

© Sputnik / Нелли Даниелян Лилит Апян
Лилит Апян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
21-ամյա Լիլիթ Ափյանը Բելգիայում մասնակցել է The Voice նախագծի առաջին փուլին: Ցավոք, բախտը մեր հայրենակցուհուն չի ժպտացել, բայց նա չի ընկճվել, և տնտեսագետի մասնագիտությանը զուգահեռ շարունակելու հավատարիմ մնալ նաև երգին

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մինչ Բելգիայում The Voice նախագծին մասնակցելը Լիլիթ Ափյանը տարիներ առաջ իր ուժերը փորձել է նաև հայրենիքում, մասնակցել է Հայաստանի ձայնը, X Factor, Հայ Սուպերսթար նախագծերին, ունեցել է որոշակի հաջողություններ:

«Ընդունելությունը շատ լավն էր, որովհետև այդ ժամանակահատվածում ես դեռ ֆրանսերենի լավ չէի տիրապետում, բայց նրանք թարգմանում էին ու փորձում այնպես անել, որ ես ինձ վատ չզգամ, ամեն ինչ շատ լավ էր և փորձերն էլ շատ ակտիվ էին անցնում,- պատմելով The Voice-ում իր մասնակցության մասին, ասում է Լիլիթը,- բայց միակ վատն այն էր, որ ես քասթինգի վերջին օրվան էի մասնակցում, և ժյուրիի գրեթե բոլոր անդամների մոտ արդեն կար 12 մասնակից, ու նրանք շատ խիստ էին ընտրությունը կատարում, այդ իսկ պատճառով ինձ բախտ չվիճակվեց, որպեսզի նրանք պտտվեն»:

Այնուամենայնիվ Լիլիթն այս անհաջողությունից չի ընկճվել, երգից չի հիասթափվել և վստահ է, որ երգն իրեն հավերժ ուղեկցելու է կյանքում, բայց թերևս արդեն` որպես նախասիրություն: Իսկ որպես հիմնական մասնագիտություն` Լիլիթ Ափյանն ընտրել է տնտեսագիտությունը:

Տնտեսագե՞տ, երգչուհի՞, թե՞ տնտեսագետ-երգչուհի հարցին Լիլիթն այսպես պատասխանեց. «Երգչուհի ես կարող եմ լինել իմ շրջապատի համար, բայց պրոֆեսիոնալ երգչուհի դեռ չեմ ցանկանում լինել»:

Լիլիթն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ապա ուսումը շարունակել Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայի բաժնում, որտեղ սովորում է այսօր:

Այս տարի նա ավարտում է մագիստրատուրան, որոշել է ընդունվել ասպիրանտուրա: Իսկ ուսումն ավարտելուց հետո վերադառնալու է Հայաստան և փորձելու է իր գիտելիքները ներդնել հայրենիքի տնտեսությունն «առողջացնելու» գործում:

«Դեռ ամեն ինչ կորած չէ»,- հայաստանյան տնտեսության մասին մեր հարցին կեսլուրջ-կեսկատակ պատասխանեց Լիլիթը:

 

 

Լրահոս
0