ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Երկու երեխաների մայր, հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանն իր ամուսնուն` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին օդանավակայան ճանապարհելուց հետո որոշել է դստեր` Նորթի հետ նորաձև խանութներ գնալ, գրում է The Daily Mail առցանց հրատարակությունը։
Սակայն փոքրիկն իսկական ներկայացում է սարքել Լոս Անջելեսի առևտրի կենտրոններից մեկի ճանապարհին։
© Jacson/Splash NewsՔիմ Քարդաշյանը և փոքրիկ Նորթը
Քիմ Քարդաշյանը և փոքրիկ Նորթը
© Jacson/Splash News
Լուսանկարներից դատելով` Նորթը բացարձակ ցանկություն չունի շոփինգի մասնակցելու, նա ամեն կերպ փորձում է չգնալ առևտրի կենտրոն: Հատկանշական է, որ մայրն ու դուստրը սև զգեստ էին կրում։
Երբ Նորթը հանդարտվեց, նա մայրիկի հետ խաղալիքների խանութ մտավ, որտեղ իր համար ընտրեց ցնցուղ, զամբյուղ և վարդագույն այլ «աղջկական խաղալիքներ»։