00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ու ԵՄ–ի կոնյակի խնդիրը

© Photo : Stock Photo / Անցնել մեդիապահոցАрмянский коньяк
Армянский коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու ԵՄ–ի միջև անցյալ տարվա դեկտեմբերից մեկնարկած Համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ընդունման բանակցություններում տեղ գտավ նաև «կոնյակի խնդիրը»։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Արշալույս Մղդեսյան. ԵՄ-ն հատկապես Ֆրանսիայի դրդմամբ պնդում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի «կոնյակ» բրենդի օգտագործումից։ Սրա հետ սակայն համաձայն չէ հայկական ղեկավարությունը։ Քանի որ բրենդից հրաժարվելը նախ` հայկական կոնյակ արտադրող 50 ձեռնարկությունների համար իմիջի կորուստ է, բացի այդ` շուկայում կկրճատվեն խմիչքի վաճառքի ծավալները:

«Կոնյակի խնդիրն այն ցավոտ թեմաներից է, որ քննարկելու ենք հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ։ Այս հարցի վերաբերյալ ԵՄ-ն բավական խիստ դիրքորոշում ունի», — նշում է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Հայկական կողմն էլ ասում է. «Մենք ինչպե՞ս մեր արտադրողներին բացատրենք բրենդից հրաժարվելը»։

Բանն այն է, որ Անվանումների պահպանման, ծագման վայրի ու դրանց միջազգային գրանցման մասին լիսաբոնյան համաձայնագրով «կոնյակն» ու «շամպայնը» ոչ միայն բրենդ են, այլև տեղանուն (Ֆրանսիայում), որոնք «խառնաշփոթից» խուսափելու նպատակով չեն կարող օգտագործվել համաձայնագրի մասնակից պետությունների (դրանք 20-ից ավելի են) այլ արտադրողների կողմից։ Ռուսաստանը, ուր արտահանվում է Հայաստանում արտադրված կոնյակի մեծ մասը, այդ համաձայնագրի մասնակից չէ:

Խնդրի լուծման բանաձևը շարադրված էր Ասոցացման պայմանագրում, որի համաձայն` հայկական կողմին 14 տարի էր տրվում, որի ավարտից հետո այն պետք է վերջնական որոշում ընդունի։ Սակայն նոր բանակցություններ մեկնարկեցին, քանի որ Հայաստանը չստորագրեց ասոցացման պայմանագիրը։ Եվ, կարծես, որոշ պայմաններ փոխվեցին։

«Սա բանակցությունների ամենացավոտ ու բարդ թեմաներից մեկն է։ Այս հարցում ԵՄ-ն բավական խիստ դիրքորոշում ունի` այդ ալկոհոլային խմիչքը չի կարող արտադրվել կամ արտահանվել «կոնյակ» անվան տակ։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ այս հարցը անհրաժեշտ է լուծել բանակցությունների ժամանակ։ Տնտեսական բնույթ կրող մի քանի նման հարցեր կան, որոնք խնդրահարույց կլինեն և կլուծվեն վերջին հերթին, երբ բոլոր մնացած հարցերը համաձայնեցված կլինեն», — ընդգծեց Սվիտալսկին` ավելացնելով, որ ԵՄ-ում կան երկրներ, օրինակ` Ֆրանսիան, որը բավական խիստ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

Հայկական կողմի համար այս հարցը բավական զգայուն է, քանի որ Հայաստանում կոնյակն արտադրվում է արդեն ավելի քան 100 տարի։ Ներկա պահին շուկայում գործում է կոնյակ արտադրող շուրջ 50 ձեռնարկություն։ «Կոնյակը» ԱՊՀ երկրների շուկայում հայկական ամենահայտնի բրենդներից մեկն է։ Այս կապակցությամբ բրենդի փոփոխումը կարող է հանգեցնել ոչ միայն իմիջի, այլև տեղական արտադրողների համար տնտեսական կորուստների։ Մասնավորապես վերապրանքանիշավորման պատճառով կարող են նվազել այդ խմիչքի սպառման ծավալները։

Հայկական կողմը հարցը լուծելու իր տարբերակն է առաջարկում։

«Խոսքը Լիսաբոնի պայմանագրի մասին է, որին նույնիսկ ոչ բոլոր ԵՄ անդամ պետություններ են միացել։ Եթե ես չեմ սխալվում, Ասոցացման համաձայնագրի շրջանակում համաձայնեցված Ազատ առևտրի գոտու պայմանագրում 14 տարի անցումային ժամկետ էր սահմանվել այս խնդրի լուծման համար։ Այսինքն` այդքան ժամանակ «կոնյակ» բրենդը մենք կարող էինք օգտագործել ամենուրեք, բացի Լիսաբոնի պայմանագրի անդամ երկրներից, և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ճշմարիտյան
Карен Чшмаритян - Sputnik Արմենիա
Կարեն Ճշմարիտյան

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այլ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ, նրա խոսքով` վաղ թե ուշ Հայաստանը պետք է հրաժարվի այս բրենդից, և որքան շուտ դա լինի, այնքան ոլորտի համար ավելի լավ։

«Ներկա պահին հայկական կոնյակի առյուծի բաժինն արտահանվում է Ռուսաստան, որը չի միացել Լիսաբոնի համաձայնագրին։ Այսինքն` եթե հանկարծ Ռուսաստանն ու Ֆրանսիան այս հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի գան, հայ գործարարների համար միանգամից դժվար ժամանակներ կսկսվեն։ Այլ կերպ ասած` «կոնյակ» բրենդի տակ մեր արտահանումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը վավերացնի այդ համաձայնագիրը։ Այսինքն` ամեն ինչ կախված է ոչ թե մեզանից, այլ ռուս-ֆրանսիական հարաբերություններից», — Sputnik Արմենիային ասաց Հարությունյանը։

Նա համաձայն է, որ «կոնյակ» բրենդից հրաժարվելը կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ արտադրողների համար, սակայն կարծես ոչինչ անել հնարավոր չէ։

Ներկա պահին Ռուսաստանում տնտեսական խնդիրների և ռուբլու արժեզրկման պատճառով հայկական կոնյակը դադարել է այդ շուկայում մրցունակ լինել։ Անցյալ տարվա արդյունքների համեմատ 50 տոկոսով նվազել է վաճառքը։

«Անհրաժեշտ է հրաժարվել բրենդից, սակայն դա անել խելացի ձևով։ Բանն այն է, թե ինչ ուրիշ անվանում պետք է ընտրել, որպեսզի այն հիշվող լինի, կարճ ու հնչեղ։ Բոլոր նման անվանումներն արդեն պատկանում են կոնկրետ ընկերությունների։ Իսկ կոնյակ արտահանել «բրենդի» անվան տակ չարժե, քանի որ շուկայում այն ավելի էժան ալկոհոլային խմիչք է համարվում, քան կոնյակը։ Այսինքն` խնդիրը համալիր է ու համալիր լուծում է պահանջում։ Վաղ թե ուշ մենք կկանգնենք այդ խնդրի առջև», — եզրակացրեց Հարությունյանը։

 

Լրահոս
0