00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան դպրոցների գլխին կախված վտանգը

© AvalonconstructionНовостроящееся здание
Новостроящееся здание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան դպրոցների կողքին, ազատ տարածքներում օր օրի ավելանում են բարձրահարկ կառույցները, որոնք երկրաշարժի դեպքում, ըստ մասնագետների, կարող են փլվել ուղիղ դպրոցի վրա

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի համոզմամբ դպրոցներին շատ մոտ կառուցվող բազմահարկ շենքերն առաջին հերթին վտանգում են հենց դպրոցում սովորող երեխաների կյանքը:

«Ամեն դպրոցի կողքին, դպրոցի գլխին ուղղակի, մի երկու մետր հեռավորությամբ բարձրահարկ շենքեր են կառուցել: Աստված մի արասցե, եթե հանկարծ մի հատ երկրաշարժ լինի, դրանք կքանդվեն ուղղակի դպրոցների գլխին»,- ասում է Կարինե Դանիելյանը` որպես օրինակ նշելով Երևանի Ամիրյան փողոցում գտնվող Չարենցի անվան թիվ 67, Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 78, Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Շահումյանի անվան թիվ 1 դպրոցները:

Բնապահպանի խոսքով, նման ծանրաբեռնվածություն գրունտի վրա թույլ տալն անընդունելի է:

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, սակայն, Կարինե Դանիելյանի մտահոգությունն այնքան էլ չի կիսում:

«Այդպիսի նորմ չկա, դպրոցը կարող է լինել շենքի մեջ էլ, վերջապես մանկապարտեզն էլ կարող է լինել շենքի մեջ՝ 7-րդ հարկում, 1-ին հարկում, նման նորմ չկա»,- մեր հարցին ի պատասխան ասաց ճարտարապետը՝ նշելով, որ այս դեպքում միակ խախտումն այն է, որ մեծ կառույցը կարող է ստվերել փոքրին, և դպրոցի շենքը կարող է զրկվել արևի բնական լույսից:

Ինչ վերաբերում է երկու կառույցների միջև թույլատրելի հեռավորության, անվտանգության գոտու առկայության պահանջին, ճարտարապետը դարձյալ շեշտեց, որ նման պահանջ հստակ սահմանված չէ, և որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար առանձին իրավիճակային որոշում է ընդունվում:

Կարինե Դանիելյանը, սակայն, պնդում է, որ խնդիրը ոչ թե շինարարական նորմերի բացակայության, այլ տվյալ կառույցների հետևում կանգնած անձանցով է պայմանավորված: Իր մտահոգությունները բնապահպանը ներկայացրել է թե՛ կառավարության անդամների և թե՛ ԱԺ պատգամավորներին, բայց սայլը տեղից չի շարժվել:

 

 

 

Լրահոս
0