00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական սուրճ՝ շիկացած ապակու վրա

© Sputnik / Asatur YesayantsСтеклодувы в деревне Арзни лепят бутылки различных форм, рыб и зверей
Стеклодувы в деревне Арзни лепят бутылки различных форм, рыб и зверей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արզնի գյուղում ապակե տարաների մի արտադրամաս կա, որտեղ աշխատանքը ոչ մի վայրկյան կանգ չի առնում: Sputnik Արմենիա պորտալը պատմում է, թե ինչպես է «ծնվում» ապակին և ինչ են պատրաստում դրանից

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Արզնի գյուղում ապակե տարաների արտադրամաս կա, որտեղ աշխատանքը ոչ մի վայրկյան կանգ չի առնում: Sputnik Արմենիա պորտալը պատմում է, թե ինչպես է «ծնվում» ապակին և ինչ են պատրաստում դրանից

Արզնի գյուղում գտնվող ապակու արտադրամասում աշխատանքը ոչ մի վայրկյան չի դադարում: Աշխատանքը եռում է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, տարին 365 օր շարունակ-

Աշխատանքային մթնոլորտը զգացվում է հենց շեմից: Հատելով գործարանի տարածք տանող սահմանագիծը՝ իսկույն հասկանում ես, որ այստեղ շոգ է լինելու: Երկու վառարանները, որոնցից մեկը դրված է կենտրոնում՝ հարթակի վրա, իսկ մյուսը՝ կողքին, ավելի ցածր մասում, աշխատում են առանց դադարի: Վառարաններում ջերմաստիճանը առնվազն 1400 աստիճան է:

© Sputnik / Asatur YesayantsՎառարանները
Печь высокой температуры - Sputnik Արմենիա
Վառարանները

Շուրջն իրարանցում է, կանայք շիկացած ապակու վրա սուրճ են եփում: Շուտով ընդմիջում է:

Տպավորություն է, թե այստեղ նույնիսկ պատերն են եռում: Չես հասկանում, թե ինչպես կարելի է աշխատել նման պայմաններում: Աշխատողներն էլ սկզբում չէին հասկանում: «Աշխատեցինք, սովորեցինք»,- ասում են գործարանի աշխատողները, հատկապես նրանք, ովքեր մշտապես աշխատում են վառարանների մոտ:

«Արդեն 15 տարի է՝ այստեղ եմ աշխատում, սովորել եմ: Առաջին օրն, իհարկե, անսովոր էր, բայց աստիճանաբար վարժվեցի: Ամեն անգամ նոր իրեր ենք պատրաստում՝ ապակե կենդանիներ, ձկներ: Նայած, թե ինչ են պատվիրում»,- ասում է ապակեգործ Արսեն Միհրանյանը:

Հեղուկ զանգվածը թեժ լավա է հիշեցնում: Վախն ու ադրենալինը խառնվում են իրար, աչքիդ առաջ են հայտնվում «Աստվածային կատակերգության» տեսարանները: Այնպիսի զգացողություն է, ասես դժոխքի 9-րդ շրջանի կենտրոնում լինես:

Այս մարդկանց կյանքը մահից բաժանված է ընդամենը մի շնչով: Վառարանից ոչ հեռու նստած են վարպետները, որոնք թեժ ապակուց կենդանիների քանդակներ են պատրաստում: Ձև ստանալու համար պետք է երկար խողովակով փչել, որի ծայրին վառարանից հանված հեղուկ ապակի է լցված: Ինչպես բացատրում են այստեղ, ապակեգործը սխալվելու իրավունք չունի: Եթե հանկարծ արտաշնչելու փոխարեն սխալվեն ու շունչ քաշեն, թոքերն անմիջապես մոխրի կվերածեն։

© Sputnik / Asatur YesayantsԱպակեգործը սխալվելու իրավունք չունի
Стеклодувы в деревне Арзни лепят бутылки различных форм, рыб и зверей - Sputnik Արմենիա
Ապակեգործը սխալվելու իրավունք չունի

«Այս իրավիճակում ամենաբարդն այն է, որ ինքդ քեզ տրամադրես աշխատանքին», —ժպտալով ասում են վարպետները, որոնց միջին տարիքը տատանվում է 30-55-ի միջև:

Հմտորեն կերտված կենդանիների ֆիգուրները շիշ են ծառայում ոգելից խմիչքների համար: Դրանք կարելի է տեսնել խանութներում և շուկաներում: Գեղեցիկ շշով խմիչք գնելիս՝ մենք երբեք չենք էլ մտածում, թե այն ստեղծելու համար ինչի միջով են անցնում վարպետները:

Նրանք սխալվելու իրավունք չունեն - Sputnik Արմենիա
Նրանք սխալվելու իրավունք չունեն

Աշխատողների թվում նաև կանայք կան, որոնք տղամարդկանց հետ հավասար բարդ աշխատանք են կատարում: Նշում են, որ իրենց գործում ամենակարևորը զգուշությունն է, թե չէ ցանկացած պահի կարող ես այրել քեզ կամ կողքիդ կանգնածին:

18 մետրանոց հրե ճանապարհ կամ 100 րոպե. հենց այսքան ժամանակ է պետք, որ ապակե լավան վերջնական տեսք ստանա: Հետո այն ուղարկվում է Հայաստանում գործող գործարաններ կամ ԱՄՆ, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ՝ գինով, կոնյակով կամ այլ խմիչքներով լցվելու համար:

Գործարանը, որն ամսվա ընթացքում 15-20 մլն ապակե իր է արտադրում, գրեթե 10 տարվա պատմություն ունի:

© Sputnik / Asatur YesayantsԱպակե տարաներ
Стеклянные бутылки различной формы - Sputnik Արմենիա
Ապակե տարաներ

 

 

Լրահոս
0