00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ծաղիկներ են նվիրում հայ տղամարդիկ

© PicsfabБукет цветов
Букет цветов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում մարտի 8-ով մեկնարկում է «կանանց միամսյակը»: Հայաստանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար գարնանային տոները սկսվում են մարտի 8-ին և ավարտվում ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը: Իսկ դուք արդեն որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու սիրելի կանանց

Անի Լիպարիտյան, Sputnik.

Կանանց ցանկությունները բազմազան են, բայց ծաղիկը եղել ու մնում է ամենատարածված ու ավանդական նվերը: Եթե ձեր սիրելին սիրում է ծաղիկներ, ուրեմն ձեր բախտը բերել է: Ընդամենը պետք է լարել երևակայությունը և ընտրել ծաղիկների անսովոր համադրություն: Դիզայներ Մուշեղ Պողոսյանը «ծաղկեփնջային գաղտնիքներ» է ներկայացրել Sputnik Արմենիային:

Քաղաքային ծաղիկներ

Մուշեղը նշում է, որ հայ տղամարդիկ սիրելի և մտերիմ կանանց սովորաբար վառ կարմիր վարդեր են նվիրում:

«Այսինքն, եթե հաճախորդը ոչինչ չի կարողանում ընտրել, ապա վերջին տարբերակը վարդն է»,- ասում է նա:

Սակայն մասնագետը պնդում է, որ յուրաքանչյուր տոն պետք է իր սեզոնային ծաղիկներն ունենա: Օրինակ՝ գարնանային տոներին պետք է ծաղկեփնջեր կազմել նուրբ գարնանային վարդերից:

© floridenceՌունունկուլյուսներով ծաղկեփունջ
Букет из ранункулюсов - Sputnik Արմենիա
Ռունունկուլյուսներով ծաղկեփունջ

«Եթե ուզում եք զարմացնել կնոջը, ապա ավելի լավ է նրան նվիրել ֆրեզիաներով և ռունունկուլյուսներով շքեղ ծաղկեփնջեր»,- ասում է Մուշեղը:

Ընդ որում՝ ամենաակտուալ տոնական ծաղիկները կակաչներն են, որոնք կարող են լինել փնջով կամ բազմագույն ծաղիկների հետ կազմած կոմպոզիցիայով:

© ToriejayneԿակաչներ
Голландские тюльпаны - Sputnik Արմենիա
Կակաչներ

Գարունը նաև հարսանիքների շրջան է, և հայ հարսնացուներից շատերը ցանկանում են քաջվարդերով զարդարել արարողությունը, սակայն դիզայների խոսքով՝ քաջվարդը շատ քմահաճ ծաղիկ է: Դիզայները բացատրում է, որ Հայաստանում պահանջված այդ ծաղիկն աճում է ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում:

Թեև գարունը դեռ նոր է սկսվել, այնուհանդերձ հարսնացուի ցանկությունն օրենք է: Մուշեղը պատմում է, որ լինում են դեպքեր, երբ հարսնացուն քաջվարդերից բացի այլ ծաղիկ չի ցանկանում, ու ծաղիկները ստիպված պատվիրում են այլ երկրներից:

Ծաղկեփնջային իրարանցում

Ինչպես բացատրում է Մուշեղը, տոնական օրերին ծաղիկների արհեստական թանկացումը վատ ավանդույթ է, ընդ որում՝ ոչ միայն հայերի մոտ: Հայաստանում տոնական շրջանում ծաղիկները թանկանում են գրեթե երկու-անգամ:

«Այդ շրջանում ծաղկավաճառները փորձում են հնարավորին չափ շատ գումար վաստակել: Դա ավանդույթ է աշխարհի շատ երկրներում: Սակայն Հայաստանում գործում են խանութներ, որտեղ գները չեն բարձրանում, քանի որ այդ խանութներում գները միշտ են բարձր»,- ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Ծաղկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում

Դիզայները նշում է, որ հայ տղամարդկանց նախապատվություններն անչափ տարբեր են: Մուշեղն ամեն օր է շփվում նրանց հետ և վստահեցնում է՝ նրանցից յուրաքանչյուրն իր հոգեբանությունն ունի:

«Կան մարդիկ, որոնք առանց որևէ զգացմունքի գալիս են ծաղիկներ գնելու, կարծես դա սոցիալական պարտականություն լինի, կան մարդիկ, ովքեր իսկապես ջանք են գործադրում լավ ծաղկեփունջ ընտրելու համար՝ հաշվի առնելով կնոջ բոլոր նախասիրությունները: Դժբախտաբար հայ տղամարդկանց մեծամասնությունն այնպես է ծաղիկ գնում, ասես պարտք է կատարում»,- ասաց դիզայները:

Մուշեղի խոսքով՝ ծայրահեղ տարբերակը մեկ վարդ գնելն է: Ապահովված և ծանրակշիռ տղամարդիկ հազվադեպ են ընդամենը մեկ ծաղիկ գնում, հիմնականում նման տարբերակի դիմում են նրանք, ովքեր շքեղ ծաղկեփնջեր գնելու հնարավորություն չունեն:

«Հայ տղամարդիկ երբեմն նախապատվություն են տալիս հազվագյուտ և էկզոտիկ ծաղիկներին: Բնական է, որ մեր երկրում նման ծաղիկներ չեն աճում, և դրանք պատվիրում ենք արտասահմանից: Օրինակ՝ պրոթեյա, գելիկոնիա, էուստոմա և բրունո հիասքանչ ծաղիկները»,- ասաց Մուշեղը:

© floristikaԳելիկոնիայով ծաղկեփունջ
Букет из геликонии - Sputnik Արմենիա
Գելիկոնիայով ծաղկեփունջ

Ինչ վերաբերում է անսովոր պատվերներին, ապա ֆլորիստ-դիզայները պատմում է, որ իր պրակտիկայի ընթացքում տարբեր դեպքեր են եղել: Պատվերներից մեկը սպիտակ վարդերից կազմած թիթեռնիկն էր՝ հարսանեկան արարողության համար:

Մի տղամարդ էլ որոշել էր իր ընտրյալին 1001 հոլանդական վարդ նվիրել: Մուգ կարմիր շքեղ վարդերը տեղափոխվել էին բեռնատարով: Աղջիկը չէր ընդունել 2,5 մլն դրամ արժողությամբ նվերը: Երիտասարդը բարկացել էր, պոկոտել ծաղիկները և աղջկա բակը ողողել վարդերի թերթիկներով:

Մուշեղը հիշում է նաև 5000+1 վարդից կազմած սիրտն ու մարդաչափ արջերին: Երիտասարդը որոշել էր հենց այդպես դիմավորել սիրելիին: Սիրտն ու արջերը զարդարել էին նրա տան մուտքը:

Մուշեղը նաև պատմեց, որ հատկապես ուրախանում է, երբ տարեցներն են ծաղիկներ գնում: Պապիկները նախընտրում են իրենց տիկնանց ծաղկամանով ծաղիկներ նվիրել:

«Մի անգամ ինձ մոտ մի պապիկ եկավ՝ կնոջ հետ, և հենց տեղում նրա համար ծաղիկներ գնեց: Այնքան հուզիչ էր»,- ասաց նա:

Դիզայների խոսքով՝ կան այցելուներ, որոնք կարծում են, թե ծաղկեփունջը որքան թանկ է, այնքան լավն է: Բայց մի՞թե հարցը գինն է, չէ՞ որ յուրաքանչյուր կին զգում է՝ այդ ծաղիկները նրան սրտանց են նվիրել, թե պարզապես տոնն է ստիպել, որ տղամարդը ծաղիկ գնի:

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան գարուն
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան գարուն

 

 

 

Լրահոս
0