ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է ընդհանուր պալատ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի մամուլի քարտուղարին:
«Արմեն Բորիսովիչը նորմալ է զգում իրեն: Պատասխանում է հեռախոսազանգերին, խոսում է, ինչպես միշտ՝ կատակում»,- ասել է մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանի կինն առավոտից դերասանի կողքին է: