00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարպետության չնախատեսված դաս Պլյուշչենկոյից

© Sputnik / Asatur YesayantsЛедовое шоу "Короли льда" в СКК
Ледовое шоу Короли льда в СКК - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սառույցի թագավորների խոստացած երևանյան ելույթը կայացավ: Հանդիսատեսը 3 ժամ շարունակ դիտեց հայտնի գեղասահորդների կատարումներն ու ակրոբատների աներևակայելի համարները: Սառույցի վրա կատարած որոշ հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի-Sputnik. Գոհար Սարգսյան. Հանդիսատեսը «Սառույցի թագավորները» շոու ծրագրին սպասում էր անհամբերությունից փայլող աչքերով: Վերջապես լույսերը վառվեցին, ու հաղորդավարը ներկայացրեց առաջին համարը՝ դուդուկ-դհոլ-ակորդեոն համադրությամբ երաժշտություն, իսկ սառույցին՝ ոչ մի գեղասահորդ:

«Կարո՞ղ է ճիշտ հասցեով չենք եկել»,- կատակեց հանդիսատեսը:

Երաժշտությունն ավարտվեց, ու սառցե շոուն քիչ-քիչ «տաքացավ»: Անվանի գեղասահորդները թեթև թռիչքներով դուրս եկան սահադաշտ, իսկ նրանց համարն ամբողջացրին Իրինա Սլուցկայան ու Եվգենի Պլյուշչենկոն:

Հանդիսատեսն առանձնահատուկ լարվածությամբ դիտեց ֆրանսիացի գեղասահորդուհու ֆանտաստիկ համարն օդ բարձրացող օղակի միջոցով: Մարի Պիեր Լերեն թեթև սահքով մտավ սահադաշտ, որից հետո իջավ օղակը: Վտանգավոր ու գեղեցիկ ելույթը հանդիսատեսին ստիպեց ճչալ զարմանքից:

«Հոգիս փառավորվեց»,- ասաց մեր կողքին նստած կինը:

© Sputnik / Asatur YesayantsՄարի Պիեր Լերեի ելույթը
Выступление Мари Пьер Лерен - Sputnik Արմենիա
Մարի Պիեր Լերեի ելույթը

Ներկաների համար ուշագրավ էր նաև կանադացի Էլաջ Բալդեի ելույթը: Սառույցին կանգնեց Մայքլ Ջեքսոն դարձած ու մի կտոր ներկայացրեց հանրահայտ լուսնային քայլվածքից:

© Sputnik / Asatur YesayantsԷլաջ Բալդեի ելույթը
Канадский фигурист Элладжа Балде - Sputnik Արմենիա
Էլաջ Բալդեի ելույթը

Հանդիսատեսի արձագանքը հատկապես բուռն էր «Believe» երգի կատարման ժամանակ: Եվրատեսիլ-2009-ի հաղթական երգը ներկայացնելու համար առաջինը սահադաշտ դուրս եկավ հռչակավոր երաժիշտ Էդվին Մարտոնը՝ Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով: Հետո նրան միացան երգիչ Դիմա Բիլանն ու ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն:

© Sputnik / Asatur Yesayants«Believe» երգի կատարման ժամանակ
Эдвин Мартон, Дима Билан и Евгений Плющенко на шоу Короли льда  - Sputnik Արմենիա
«Believe» երգի կատարման ժամանակ

«Սառույցի թագավորները» աննախադեպ շոու էր՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել էր տարբեր ուղղությունների բարձրակարգ գեղասահորդներին, որոնց թվում էին նաև հայազգի գեղասահորդներ Անատասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը:

3 ժամ տևած շոուն եզրափակվեց ամփոփիչ ելույթներով: Երբ Սլավիկ Հայրապետյանը պտույտ կատարեց, նրան մոտեցավ Պլյուշչենկոն ու ցույց տվեց հնարքը ճիշտ կատարելու ձևը: Ավագ գործընկերոջ խորհրդով Հայրապետյանը նույն հնարքը կատարեց 4 անգամ: Վերջում նրանք գրկախառնվեցին՝ ի նշան համաձայնության:

© Sputnik / Asatur YesayantsԵվգենի Պլուշենկոն Սլավիկ Հայրապետյանին ցույց տվեց պտույտը ճիշտ կատարելու ձևը
Евгений Плющенко и Славик Айрапетян - Sputnik Արմենիա
Եվգենի Պլուշենկոն Սլավիկ Հայրապետյանին ցույց տվեց պտույտը ճիշտ կատարելու ձևը

Հ. Գ. «Սառույցի թագավորները» շոու ծրագիրը մեկնարկեց 30 րոպե ուշացումով: Ուղիղ ժամը 19:00-ին անհամբերությունից փայլող աչքերով հանդիսատեսը սպասում էր՝ երբ կթողնեն մտնել ներս ու տեղավորվել նախատեսված տեղերում: Սակայն դռները փակ էին: Հարթակում սպասողներն այնքան էին կուտակվել, որ շարժասանդուղքներով բարձրացողներն այլևս կանգնելու տեղ չունեին: Նրանցից ոմանք անգամ սայթաքեցին ու ընկան: Թեթև իրարանցումից հետո դռները վերջապես բացվեցին:

Շոուի ավարտին մարզիկները հավաքվեցին լուսանկարվելու: Հագեցած օրվա ամփոփ պատկերը հավերժացրեց Sputnik Արմենիայի լուսանկարիչը:

© Sputnik / Asatur Yesayants«Սառույցի թագավորները» շոուի մասնակիցները
Ледовое шоу Короли льда в СКК - Sputnik Արմենիա
«Սառույցի թագավորները» շոուի մասնակիցները

 

Լրահոս
0