ԵՐԵՎԱՆ, 6 մարտի- Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծանր է, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սկլիֆասովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությանը:
Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ արտիստը կազդուրիչ թերապիա է անցնում հիվանդանոցում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների քանակը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հին պատեր», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։