00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին Պոլոզ-Մուկուչի քանդակ ունի, լոռեցին էլ Դարչո-Մգո պիտի ունենա

© Sputnik / Адрине Торосян Скульптор
Скульптор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորում բոլորը ճանաչում ու սիրում են նկարիչ, քանդակագործ Սևոյին: Նա ամբողջ կյանքն ապրել ու ստեղծագործել է հայրենի քաղաքում, ու որ անկյուն էլ գնաս, մի բան կգտնես վարպետի աշխատանքներից

Ադրինե Թորոսյան, Sputnik.

Սարգիս Ղարիբյանը՝ Վարպետ Սևոն, Լոռվա ու հին Ղարաքիլիսայի կոլորիտը հավերժացնող էսքիզներ ունի. Անուշի, դուդուկահար Դարչո-Մգոյի, Ատոյի ու նրա գերդաստանի, «շուշա» գցող Հակոբի քանդակները:

«Անուշը գնացել է ջուր բերելու, ուշքումիտքը Սարոն է, այդ պատճառով էլ սիլուետով է, ոչ կոնկրետ, Սարոյի սիլուետն էլ հետևում է երևում, իսկ կուժը, որ ձեռքին է, կժից պետք է ջուրը գա, մարդիկ այդ կժից պիտի խմեն,-իր էսքիզներն է ներկայացնում քանդակագործը, հետո ավելացնում. — Գնում ես Գյումրի, Պոլոզ-Մուկուչի քանդակը կա, ինչու մեզ մոտ մեր լոռեցիներին չունենաք, օրինակ՝ շուշա գցող Ռուբենին, հումորով մարդ էր: Պատմում էին, որ շատ անգամ շուշա գցելիս մի հարյուր հատ ջարդում էր, մի հատ գցում, ասում էր՝ շուշեն փտած է: էսքիզ եմ արել այդպես՝ շուշեն թևի տակ, քանոնի հետ, գոռում է՝ շուշա՜ գցենք»:

© Sputnik / Адрине Торосян Սարգիս Ղարիբյան
Скульптор Саргис Гарибян - Sputnik Արմենիա
Սարգիս Ղարիբյան

Անպայման ուզում է Սուտլիկ որսկանին քանդակել, ասում է՝ մենք լոռեցի ենք, Թումանյանի գրվածքներից, պատմություններից պիտի օգտվենք:

«Թումանյանը հզոր է, ինչքան էլ քանդակես, ինչքան էլ նկարես, ասես, էլի քիչ է: Բա ո՞նց: Որ մտնեն Լոռի, իմանան՝ սա Լոռին է»:

Վարպետ Սևոն թումանյանական մոտիվներով աշխատանքներ արդեն ունի. առաջին գործն էլ «Հին օրհնությունն» էր (1985թ.), որ Վանաձորի «Կալաբոկ» սրճարանի մոտից հետո տեղափոխվեց «Լոռի» ռեստորանի դիմաց:

«Ջարդում էին անընդհատ: Ես բացահայտում էի պատճառը, ասում էի՝ ջարդում են, որ հանվի, որ խանութի, տաղավարի պես մի հատ բան սարքեն, այդպես էլ եղավ: Ինձ նույնիսկ փող էին առաջարկում, որ ես տեղափոխեմ, չհամաձայնեցի, բայց որ շատ սկսեցին ջարդել, ասացի՝ թքել եմ այդ փողի վրա էլ, մեր ուժերով տեղափոխեցինք, որ փրկվի»,- պատմում է վարպետը:

Նույն ռեստորանային համալիրի պատին նրա քանդակած՝ Թումանյանի հեքիաթների հերոսներն են՝ Սարոն է, Տերն ու ծառան, Քաջ Նազարը, Սուտլիկ Որսկանը, Գիքորն է՝ էստի համեցեք է անում:

Վարպետն իրեն երկրից դուրս չի պատկերացնում, ասում է՝ նույնիսկ տաղանդավոր հայերն են արտերկրում երկրորդ տեսակի մարդ ընկալվում:

© Sputnik / Адрине Торосян Սարգիս Ղարիբյանի աշխատանքները
Скульптура девушки - Sputnik Արմենիա
Սարգիս Ղարիբյանի աշխատանքները

«Հրավիրել էին, Թուրքմենիա էի գնացել, մի փոքր գործ կար, արեցի: Առաջարկեցին, որ մնամ այնտեղ, գործեր շատ կային, բայց չմնացի: Առաջին պատճառն այն էր, որ պետք է վերադառնայի իմ տուն, երկրորդը՝ որ շատ շոգ էր այնտեղ, անհնարին էր աշխատել: Բայց ընդհանրապես մեր երկրից այն կողմ ես ուրիշ բան չեմ տեսնում. դրսում օտար ես, դրսում դու չես: Տաղանդը գնահատում են, բայց ամեն դեպքում էլի, կարծես այնտեղ երկրորդ տեսակի մարդ լինես: Պետք է մնաս, հարմարվես, շրջապատ ձեռք բերես, դա էլ տարիների ընթացքում, ինչը որ ինձ չէր ձգում»:

Ըստ նրա՝ արվեստագետը գնահատված է մեր երկրում, բայց ոչ նյութապես:

«Ես որ Ռուսաստան էի առաջին անգամ գնացել, հարցնում էին՝ Հայաստանը որտե՞ղ է, Ադրբեջա՞նն է կամ Վրաստա՞նն է, ասում էի՝ չէ, հայը հայ է, վրացին՝ վրացի, հետո իրենք էին հիշում՝ հա, ասում էին, Մարտիրոս Սարյանի երկիրն է. այսօր մեզ Սարյանով են ճանաչում, Խանջյանով: Նախագահները, թագավորները կարող է մի տեղ գրվեն կամ ընդհանրապես չգրվեն, բայց ինչպե՞ս կարող են Արամ Խաչատրյանին չհիշել, արվեստի, գիտության գործիչներին չհիշել: Իրենք մնալու են, մյուսները գնալու են: Գնահատելն էլ գնահատում են, բայց չունեն տարբերակներ ֆինանսավորելու: Մենք ունենք շատ շնորհքով արվեստագետներ մեր քաղաքում, որ պարապ են, իսկ արվեստագետը որ պարապ է, ուրեմն սովի է մատնված»:

Չնայած սոցիալական դժվարին պայմաններին, երբ արվեստագետներն այսօր, վանաձորցի քանդակագործի խոսքով, «պարապության են մատնված», ինքը չի սպասում պատվերների, որ գործ անի. քանդակում է ու նվիրում անվարձահատույց: Օրինակ՝ Վանաձորի թիվ 30 դպրոցին նվիրել է Պարույր Սևակի կիսանդրին, թիվ 12 դպրոցին՝ Չարենց, թիվ 6 դպրոցին, որտեղ աշխատում է, Շահումյան, թիվ 4 դպրոցին՝ Պուշկին, թիվ 3 դպրոցին՝ Թումանյան իր հերոսներով, Թումանյանի անվան համալսարանին՝ Թումանյան, Շառլ Ազնավուրի պալատին՝ Ազնավուր, 3-րդ զորամասին՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, «Օրրան» բարեգործական կազմակերպությանը՝ «Քրիստոսը երեխաների հետ», և շատ այլ գործեր:

© Sputnik / Адрине Торосян Սարգիս Ղարիբյանի աշխատանքները
Скульптуры на военную тематику - Sputnik Արմենիա
Սարգիս Ղարիբյանի աշխատանքները

«Շատ ժամանակ հարցնում եմ մեր արվեստագետներին՝ ինչի՞ ես սպասում, ասում են՝ մարդ պետք է մի քիչ էլ տրամադրություն ունենա, որ չեն պատվիրում, ինչ անենք: Ինձ հարցնում են՝ ինչու՞ են քեզ պատվիրում, ասում եմ՝ չեն պատվիրում, իմ նախաձեռնությունն է: Կամ պատվիրում են, գիտեն, որ այնպիսի գին չեմ ասի, որ փախչեն, թողնում եմ իրենց հնարավորություններին: Հետո տաշած քարն ասում է՝ գետնին չի մնա, եթե դրա պահանջը չլինի, գոնե կարող ես նվեր տալ ու լավ զգալ»,-ասում է վարպետ Սևոն:

Սարգիս Ղարիբյանը 40-ամյա գործունեության ընթացքում դեռ չի հասցրել իր բոլոր գաղափարներն իրականություն դարձնել: Վարպետն էսքիզներ ունի, որոնք դեռ նոր պիտի կյանքի կոչվեն. պատերազմի և խաղաղության թեմատիկայով՝ Շուշիի ազատագրման կապակցությամբ «Հաղթանակի քոչարի», Ղարաբաղի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Խփված սաղավարտ»՝ վրան կրակե թևերով աղավնի, Եղեռնի ջարդերի հետ կապված՝ «Ջարդված սվին» (ընդդեմ պատերազմի), «Տիգրան Մեծ»՝ քաղաքի համանուն փողոցում տեղադրելու համար, «Դե հերիք է, դե վե՛ր կաց Անդրանիկ, էլի՛» անվանումով զորավարի քանդակը Զորավար Անդրանիկի փողոցում՝ Լճերի դիմաց, դեռ 25 տարի առաջ այդ նպատակով տեղադրված քարին:

© Sputnik / Адрине Торосян Սարգիս Ղարիբյանի աշխատանքները
Мастерская Саргиса Гарибяна - Sputnik Արմենիա
Սարգիս Ղարիբյանի աշխատանքները

 

Լրահոս
0