00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրական օրենսգիրք. Որտե՞ղ է թաքնված սատանայի գլուխը

© Sputnik / Асатур ЕсаянцИзбирательное право Армении
Избирательное право Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները մարտի կեսերին կժամանեն Հայաստան՝ Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը քննարկելու համար: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԲՀԿ-ն հավանաբար նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իր վերջնական կարծիքը կհայտնի հաջորդ շաբաթ, երբ օրենսգրքի նախագիծը հասանելի կլինի ԲՀԿ-ի մասնագետներին: Այս մասին Sputnik-ին տեղեկացրեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը:

«ԲՀԿ-ն այս կարևոր փաստաթղթի հետ կապված իր դիրքորոշումը կհայտնի ողջամիտ ժամկետներում: Մեր կուսակցության ներկայացուցիչ փորձագետները, իրավաբանները, ինչպես նաև մարդիկ, ովքեր միջազգային ընտրական գործընթացներ են ուսումնասիրել, փաստաթուղթը կուսումնասիրեն, և վերլուծելուց հետո մենք ամփոփ փաստաթղթով հանդես կգանք: Դա շատ բովանդակալից և մեծ փաստաթուղթ է լինելու՝ առաջարկություններով լեցուն»,- ասաց Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ ընտրական յուրաքանչյուր գործընթաց առաջին հերթին պետք է ընկալելի ու վստահելի լինի հասարակության համար, և յուրաքանչյուր գործընթաց պետք է լինի հրապարակային և թափանցիկ:

«Եվ եթե այդ նախաձեռնությունն այդ տրամաբանությամբ չառաջնորդվի, ես կարծում եմ, որ մենք լրջագույն խնդիրներ կունենանք առաջիկայում: Մենք կարծում ենք, որ սա լավ հնարավորություն է, որ բոլոր ռիսկերն ամփոփվեն այս փաստաթղթում, որպեսզի նախկինում ունեցած արատավոր երևույթները վերանան, և կարողանանք իրական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Էնֆիաջյանը:

© Личная страница в ФБՎահե Էնֆիաջյան
Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
Վահե Էնֆիաջյան

Պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի շուրջ լուրջ մեկնաբանությունների համար դեռ պետք է սպասել: Իրականում ինչպիսի օրենսգիրք է դրվելու Ազգային Ժողովի քննարկմանը, դեռ այդքան էլ պարզ չէ:

«Մանրամասն չեմ ծանոթացել օրենքին: Պատճառն այն է, որ նույնիսկ երեկվա կառավարության նիստում քննարկումը լսելուց պարզ էր, որ այն, ինչ նրանք քննարկում էին, տարբերվում էր Վենետիկ ուղարկված փաստաթղթից: Եվ ես վստահություն չունեմ, որ այն, ինչ կառավարության քննարկումից հետո ուղարկվելու է ԱԺ, նույնն է լինելու: Այնպես որ մանրամասն կնայեմ այն ժամանակ, երբ նախածի վերջնական տեքստը կլինի ԱԺ-ում»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ նախագծում կան արհեստականորեն ներդրված կետեր, որոնք վաղ թե ուշ իշխող քաղաքական ուժը համաձայնելու է փոխել:

«Իշխող կուսակցությունը կընդունի դրանք, կասի՝ տեսեք ինչքան փոփոխություններ ենք արել: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք մանրուքներում: Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է թաքնված: Գլխավոր խնդիրն այն է լինելու, որ մենք կարողանանք այնպիսի մեխանիզմներ ամրագրել, որ վստահություն ներշնչի վերահսկողական մեխանիզմների իրականացման վրա, և որ այդ վերահսկողությունը կարողանա նպաստել ընտրական համակարգի հանդեպ վստահությանն ու հավատին»,- ասաց պատգամավորը:

© Photo : PhotolureԹևան Պողոսյան
Теван Погосян - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյան

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ վստահեցրեց, որ պետք չէ շահարկումների թեմա դարձնել Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաստաթղթի տարբերակը: Ըստ նրա՝ Վենետիկի հանձնաժողով կարելի է փաստաթուղթ ուղարկել նախնական եզրակացությամբ, այնուհետև ընթացքում նորից ուղարկել՝ եզրակացություն ստանալու համար, կարելի է ավարտական փուլում ուղարկել՝ ամբողջական տեսակետ իմանալու համար:

«Փաստաթուղթը Վենետիկ կարող են ուղարկել շահագրգիռ քաղաքական ուժերը, այն կազմակերպությունները, որոնք նաև որոշակի տեսակետ ստանալու ցանկություն ունեն: Այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում: Առանց հասարակության հետ քննարկելու փաստաթուղթը Վենետիկ ուղարկելուց բացի, շատ ավելի կարևոր ու սկզբունքային է այն, որ քննարկումներ կազմակերպվեն մինչև ԱԺ-ում ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկումը»,-ասաց Սահակյանը:

Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ որոշ քաղաքական ուժեր նշում են, թե նախագծում արհեստական կետեր են մտցված, որոնք առաջարկվելու են հանվել և իշխանությունը գնալու է դրան, ապա այս հարցում Սահակյանն իր առաջարկությունն ունի.

«Եթե իրենք կարծում են, որ կարող են գտնել այն մանրուքները, որտեղ սատանայի գլուխ է թաքնված, թող բարի լինեն, մատնանշեն, մենք էլ քննարկման առարկա կդարձնենք»:

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի երկկողմ քննարկումը կանցկացվի Երևանում մարտի 14-ից 17-ը: Վենետիկի հանձնաժողովն Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակի վերաբերյալ իր դիրքորոշումը դեռ չի հայտնել, բայց Հայաստանի կառավարությունն այն արդեն դրել է շրջանառության մեջ:

 

Լրահոս
0