00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Սարգսյան. «Ով զոհվի, դավաճան է»

CC BY-SA 3.0 / Hovhannes Armenakyan / Armenian military hero Vazgen SargsyanՎազգեն Սարգսյան
Վազգեն Սարգսյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: «Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկներն ամեն անգամ, երբ առիթ է լինում և հավաքվում են, հիշում են ոչ միայն իրենց մարտական ուղին, հրամանատարին ու ընկերներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր անբաժան են եղել իրենց ջոկատից՝ խորհուրդներով ու երբեմն նաև ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Վազգեն Սարգսյանն իր ներկայությամբ շատ է պատվել ջոկատի տղաներին: Հաճախ նույնիսկ գաղտնի էր գնում, հատկապես՝ մարտական գործողությունների ժամանակ: Այս մասին պատմեցին ջոկատի անդամները: Սպարապետի մասին խոսելիս մի քանիսի աչքերը փայլում են: Հպարտությամբ են ասում՝ ոչ միայն ծանոթ, այլև մոտ են եղել նրա հետ:

«Ես ջոկատին միացա 90-ականներին, երեք զավակ ունեի: Վազգեն Սարգսյանն ասում էր՝ դու մի գնա. երեք զավակ ունես: Չէի լսում: Հայրենիքի կանչն ավելի զորեղ էր: Դա նաև լավ հրամանատարի ու սպարապետի շնորհիվ էր: Սպարապետի հետ լավ ընկերներ ենք եղել՝ շփվել ենք ու կատակել: Մի անգամ, երբ Լաչինում էինք, թշնամին՝ նահանջելուց «մոստը» տրաքացրել էր, այդ ժամանակ գլխավոր հրամանատար Վազգեն Սարգսյանն անձամբ դիրքերը տեսնելու ցանկություն հայտնեց: Մենք չէինք ուզում՝ մեր նախարարն ինչո՞ւ պետք է գար առաջին գիծ, բայց եկավ, ու երբ հասավ ու պետք է ոտքով անցներ ճանապարհը, վարորդը՝ Մոսոն, ասաց՝ էս կամուրջն էլ թուրքը տրաքացրել է: Վազգեն Սարգսյանը ծիծաղեց ու ասաց՝ Մոսո, 10 տարի դպրոց ես գնացել ու չես սովորել, որ կամուրջ չէ, այլ՝ կարմունջ»,- նշեց «Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկ Մարտուն Պետրոսյանը, որին զինակիցներն ու Վազգեն Սարգսյանը Մռդո էին կոչում:

© Арменуи Мхоян«Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկ Մարտուն Պետրոսյանը
«Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկ Մարտուն Պետրոսյանը - Sputnik Արմենիա
«Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկ Մարտուն Պետրոսյանը

Սպարապետը ոչ միայն ինքն էր կատակում, այլ նաև սիրում էր, երբ իր հետ էին կատակում, հատկապես՝ գյումրեցիները:

«Մի անգամ, երբ ցույց էինք տալիս թշնամու դիրքերը, որպեսզի սպարապետին պաշտպանեք հակառակորդի կրակոցից, ընկերներով շրջապատել էինք, սպարապետն էլ ձեռքով հրելով մի կողմ էր տանում նրանց, չդիմացա ասացի՝ սպարապետ, հերքի չէ դիրքերն էս եկել, մի բան էլ մեր տղեքին «կծեծկռտես»: Ասի՝ գնա էլի, թող մենք մեր դարդով մեռնինք»,- սա լսելուն պես սպարապետն ասաց՝ ով մեռնի, դավաճան է: Սա սպարապետի սիրած խոսքն էր: Մինչև հիմա այս խոսքերն իմ ականջներում են»,-նշեց Մռդոն:

«Կումայրի» ջոկատը՝ Միքայել Վարդանյանի հրամանատարությամբ, մարտական մեծ ճանապարհ է անցել՝ Լաչին, Շուշի, Հորադիս, Հադրութ…: Ուղին երկար ու հաղթական է, բայց ջոկատի տղաները այսօր վստահ են՝ այսօրվա սերունդը շատ լավն է, ավելի լավը, իսկ սահմանները անառիկ կլինեն, թուրքն էլ հայից կվախենա, քանի դեռ կա իր պապերի ու հայրերի ու մեր հերոսների, այդ թվում նաև Սպարապետի հերոսական ճանապարհը հիշող ու գնահատող սերունդը:

 

 

Լրահոս
0