00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանից ներմուծվող էժան բենզինը կարող է Հայաստանում բենզինի թանկացման պատճառ դառնալ

© Sputnik / Asatur YesayantsБензин. Бензоколонка
Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բենզինի գինն անցնող շաբաթվա ընթացքում 10 դրամով թանկացել է: Եթե շաբաթվա սկզբում «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում էր 370 դրամով, ապա այժմ այն արժե 380 դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Թե ինչն է հերթական թանկացման պատճառը, պետական կառույցներն առայժմ չեն հստակեցնում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ բենզինի շուկան մշտապես դիտարկվում է, բայց արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ:

Փոխարենը հերթական թանկացման վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ ունեն տնտեսագետները: Բենզինի թանկացման միակ պատճառը հայաստանյան տնտեսության գերմոնոպոլիզացված լինելն է, կարծում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Որևէ ձևով հաշվի չի առնվում շուկայի ամենաառաջին կանոնը՝ առաջարկ-պահանջարկը: Ինքը որևէ խնդիր չունի, շուկայում ոչ մի մրցակցություն չկա, ցանկացած պահի կարող է նեղ խմբային շահերից ելնելով գինը բարձրացնել կամ իջեցնել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է հերթական թանկացման տնտեսական հիմքերին, ապա մեր զրուցակցի խոսքով՝ բենզինն այս ժամանակահատվածում ոչ թե պիտի թանկանար, այլ հակառակը՝ էժանանար, քանի որ այժմ հայաստանյան շուկայում վաճառվում է 2-3 ամիս առաջ միջազգային շուկայում ձեռք բերված բենզինը, երբ նավթի գինը կտրուկ անկում էր ապրում:

Հաջորդ գործոնը, որն ըստ տնտեսագետի, կարող էր ազդել բենզինի գնագոյացման վրա՝ դոլար-դրամ հարաբերակցությունը, նույնպես բենզին ներկրողների օգտին չի խոսում: Դոլարը վերջին շրջանում չի թանկացել, հակառակը վերջին մի քանի օրերին անգամ էժանացել է:

«Այնպես որ եթե փորձեք տնտեսական բացատրություն տալ, բացատրությունը միակն է՝ մրցակցության բացակայություն և պետական մարմինների անգործություն»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ի դեպ, մեր զրուցակիցը հայաստանյան շուկայում բենզինի թանկացման մեկ այլ վարկած էլ առաջ քաշեց, այն է՝ Վրաստանից կատարվող ներկրումները: Քանի որ հարևան Վրաստանում բենզինի 1 լիտրն ավելի քան 100 դրամով էժան է Հայաստանում վաճառվողից (250-260 դրամ), այդ երկրին սահմանակից մարզերի բնակիչները գերադասում են հատել սահմանն ու այնտեղ վառելիք գնել:

Շուկայական տնտեսության տրամաբանությունը հուշում է, որ այս այլընտրանքը պետք է մրցակցություն առաջացներ՝ գների անկման առիթ դառնալով, բայց, ըստ Վահագն Խաչատրյանի, Հայաստանում տնտեսությունը տնտեսական օրենքներին հակառակ է գործում: «Երբ տեսնում են, որ իրենց շահույթները նվազում են, միայն մի ձև ունեն՝ գինը բարձրացնել»,-ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ հայ մենաշնորհատերերն այսպիսով ձգտում են իրենց ողջ շահույթը միանգամից ստանալ՝ չսպասելով մրցակցության հնարավոր արդյունքներին:

 

 

Լրահոս
0