00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերոսի դուստրը շարունակում է հոր ուղին

© Sputnik / Асатур Есаянц Авиабаза в Эребуни
Авиабаза в Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրինան հպարտանում է՝ հայրը մեկն էր նրանցից, ովքեր Հայաստանում վերականգնեցին Մայիսի 9-ը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Բժիշկ-թերապևտ Իրինա Ղազարյանն արդեն քսան տարի է՝ աշխատում է Էրեբունու ռուսական ռազմակայանում: Խոստովանում է, որ բանակ գնալու որոշումը կապված է հոր՝ ԽՍՀՄ հերոս Աշոտ Ղազարյանի ծառայության հետ:

Ասում է՝ զինվորական ծառայությունը երբեք էլ հեշտ չի եղել, դժվարը զինծառայողների առողջության համար պատասխանատվություն կրելն է:

«Ես սպայի դուստր եմ, բնականաբար, ինձ համար բանակն այն կյանքն է, որն ապրում եմ ծնված օրից: Այդ պատճառով էլ առանց վարանելու եկա ավիակայան, ու արդեն 20 տարի է՝ աշխատում եմ այստեղ», — ասում է Իրինան:

Ирина Казарьян: Армия – это жизнь, которой я живу с рождения - Sputnik Արմենիա
Իրինա Ղազարյան. «Բանակն այն կյանքն է, որն ապրում եմ իմ ծնված օրից»

Հայրը չտեսավ դստեր ծառայությունը, սակայն Իրինան կարծում է, որ նրան կուրախացներ այդ որոշումը: Աշոտ Ղազարյանը քիչ էր պատմում պատերազմի մասին, երբեմն միայն ուրախ դրվագներն էր հիշում, օրինակ՝ իտալացի գերիների ազատումը, որոնք պահպանել էին և՛ հումորի զգացումը, և՛ կյանքի հանդեպ ձգտումը, և՛ նույնիսկ երաժշտական գործիքները:

Իրինան լավ է զգում տղամարդկանց կոլեկտիվում: Խոստովանում է, որ նրանց հետ երբեմն դժվար է լինում, սակայն ամեն ինչ հարթվում է:

«Հենց տղամարդկանց կոլեկտիվն է զգում, որ իր կողքին ոչ միայն բժիշկ է, այլև՝ կին: Նրանց հետ խնդիրներ չեն լինում: Մենք հարգում ենք միմյանց, մենք մի ընտանիք ենք», — ասում է Իրինան:

Ընտանիքով զբաղվելու համար ժամանակը չի բավականացնում, բայց Իրինան փորձում է համատեղել անձնական կյանքն ու կարիերան: Երեխաներն այլ ուղղություն են ընտրել, իսկ ինքը ամբողջ կյանքն «ապրել է բանակում» ու չի էլ մտածել այլ ուղի ընտրելու մասին:

© Sputnik / Асатур Есаянц Իրինա Ղազարյանը
Авиабаза в Эребуни - Sputnik Արմենիա
Իրինա Ղազարյանը

«Զինվորականի երեխան առանձին կատեգորիա է: Ես երազում էի մարդկանց օգուտ բերելու մասին և այսօր գոհ եմ, որ կարող եմ օգնել մարդկանց», — նշում է Իրինան:

Մոտենում է մարտի 8-ը, շրջապատում հիմնականում սպաներ են, ու կնոջ հանդեպ ուշադրությունը բարձրակետին է հասնում:

«Մենք շատ ենք սիրում Մարտի 8-ը, Փետրվարի 23-ը, չհաշված Մայիսի 9-ն ու Ավիացիայի օրը: Իսկ Մարտի 8-ի իմ ամենալավ նվերն այն կլինի, որ բոլորն առողջ լինեն», — ասում է Իրինան:

Ավիացիայում ծառայող կինը ռոմանտիկա է գտել նաև ծառայության մեջ: Նա պնդում է, որ օդաչուներն անչափ հետաքրքիր մարդիկ են, պարզ ու հասարակ, միևնույն ժամանակ՝ Խորհրդային Միության հերոսներ: Իրինայի հայրը նույնքան մեծ համակրանքով էր վերաբերվում նրանց:

Հերոսների մասին խոսելիս Իրինայի հայացքն անցնում է հոր բազմաթիվ շքանշանների վրայով և կանգ առնում Հերոսի աստղի վրա: Հայրը երկու պատերազմի է մասնակցել` ֆիննական ու Հայրենական մեծ պատերազմներին: Երբ 1945 թվականին բարձրագույն պարգևի է արժանացել, ընդամենը 23 տարեկան է եղել:

© Sputnik / Асатур Есаянц ԽՍՀՄ հերոս Աշոտ Ղազարյանի շքանշանները
Военные медали - Sputnik Արմենիա
ԽՍՀՄ հերոս Աշոտ Ղազարյանի շքանշանները

Պարգևը ստացել է մի քանի լուրջ գործողությունների համար, այդ թվում` տանկային հարձակման ու թշնամական մեծ թվով տեխնիկա ոչնչացելու համար:

Անկախացումից հետո (Հաղթանակի օրը պաշտոնապես չեղյալ էր հայտարարվել) հենց նա է մեծ ջանքեր գործադրել, որ Մայիսի 9-ը՝ նրա համար սուրբ տոնը, կրկին պետական մակարդակով տոնվի Հայաստանում: 1985 թվականին Հաղթանակի շքերթի ժամանակ նա է առաջնորդել վետերաններին, իսկ 1995 թվականի Մայիսի 9-ը նրա հաղթական վերջին շքերթն է դարձել:

Աշոտ Ղազարյանը երեք գիրք է գրել: Իրինայի խոսքով՝ «Պատերազմ, ճակատագրեր, մարդիկ» գիրքը գրել է մարշալ Բաղրամյանի խորհրդով ու կարճ դրվագներ է ներկայացրել մյուս սպաների ու պատերազմի մասնակիցների կյանքից:

© Sputnik / Асатур Есаянц Աշոտ Ղազարյանն ու Հովհաննես Բաղրամյանը
Герой СССР Ашот Казарьян и маршал Баграмян - Sputnik Արմենիա
Աշոտ Ղազարյանն ու Հովհաննես Բաղրամյանը

Նա անձամբ ճանաչել է Բաղրամյանին, Բաբաջանյանին: Որպես վկայություն՝ Իրինան ցույց է տալիս սևուսպիտակ լուսանկարը, որում պատկերված են հայրն ու Բաղրամյանը:

Իրինան խոստովանում է, որ շատ է կարոտում հորն ու ամեն ինչ անում է նրա արժանի ժառանգը լինելու համար:

 

 

Լրահոս
0