ԵՐԵՎԱՆ, 5 մարտի-Sputnik. Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ, հայտնել են բուժհաստատությունից:
Դերասանը վերջին անգամ հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Թատրոնում և կինոյում մարմնավորած կերպարների քանակը հասնում է 250-ի: Նրա խաղացած ամենահայտնի ֆիլմերից են «Բարև, ես եմ», «Ճայը», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հին պատեր», «Մրցանակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Թեհրան-43», «Նիկոլո Պագանինի», «Անձնագիրը», «Արքայասպանը»։