ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Այս պահին ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռ նկարահանման փուլում է, սակայն երկար չի տևի: Առաջին հերթին, այն սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմ է, որը համընկնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Երկրորդ` ֆիլմում նկարահանվում են առաջատար դերասաններ, որոնց խաղն արժանի է գնահատականի», — Asbarez-ը ներկայացնում է կայքում հրապարակված կարծիքը:
«Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Այզեքի և օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը Քըրք Քըրքորյանի նախաձեռնած ֆիլմում հաստատվել էր անցյալ ամռանը: Ֆիլմում նկարահանվելու են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն և Անջելա Սարաֆյանը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2016-ի վերջին: