ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ մարտի 7-ին նախատեսված «Փյունիկ-2»-«Բանանց-2» հանդիպումը հետաձգվել է:
Մարտի 7-ին նախատեսված «Միկա-2»-«Արարատ-2» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, որտեղ, որպես դաշտի տեր, հանդես կգա «Արարատ-2» թիմը:
Ապրիլի 25-ին նախատեսված «Արարատ-2»-«Միկա-2» հանդիպմանը, որպես դաշտի տեր, հանդես կգա «Միկա-2» թիմը: