00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոն՝ արցունքն աչքերին

© Sputnik / Asatur YesayantsПриуроченное к 8 марта мероприятие в Министерстве обороны РА, где присутствовали матери военнослужащих и женщины-военные
Приуроченное к 8 марта мероприятие в Министерстве обороны РА, где присутствовали матери военнослужащих и женщины-военные - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Կանանց միջազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է զոհված ազատամարտիկների ու զինվորների մայրերին, զինվորական կանանց ու Մեծ հայրենականի կին վետերաններին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մոր՝ Արաքսյա Սիմոնյանի համար մարտի ութը տոն է արցունքն աչքերին: Սիրելի հերոս որդու փոխարեն այսօր Արաքսյա մայրիկի տոնը շնորհավորում են նրա մարտական ընկերները:

«Այսօր, որ այստեղ ուրախանում ենք, նրա շնորհիվ է: Մեկն եկել, ինձ համբուրում է, ասում է՝ տատի, ես գիտեմ՝ Ռաֆը հիմա երկնքից նայում ու մեզ հետ ուրախանում է»,- պատմում է Արաքսյա մայրիկը:

Կանանց տոնի կապակցությամբ լավագույն նվերը կանանց համար, Արաքսյա մայրիկի համոզմամբ, խաղաղությունն է, նրանց որդիների խաղաղ ծառայությունն ու վերադարձը:

«Ուզում եմ խաղաղություն լինի, ոչ մի մայր արցունք չթափի, ուրախ-ուրախ ճանապարհեն, ուրախ դիմավորեն»,- զինվորների մայրերի իր մայրական բարեմաղթանքն է հղում ազատամարտիկի մայրը:

© Sputnik / Asatur YesayantsԶոհված ազատամարտիկի մայրը
Мать погибшего армянского военнослужащего - Sputnik Արմենիա
Զոհված ազատամարտիկի մայրը

Չնայած պատկառելի տարիքին ու ոչ այնքան հեշտ կյանքին, Արաքսյա Սիմոնյանն այսօր էլ հայոց բանակի կողքին է՝ նվիրված ամեն մի զինվորին, ճիշտ այնպես, ինչպես 28 տարի առաջ հայրենիքի կանչով զենք վերցրած որդու ու նրա ընկերների կողքին էր, երբ նրանց էր ուղարկում տանը եղած վերջին հացի կտորը:

«Միայն բանակը ոչինչ չի կարող անել, պիտի մենք էլ բանակի կողքին լինենք: Հասարակ մի բան, մի բրդուճ տանք զինվորին, արագ ուտի, որ ծառայությունից չուշանա»,- ասում է տիկին Արաքսյան:

Բանակն էլ որդիական հոգատարությամբ է լցված Արաքսյա մայրիկի նկատմամբ: Այսօր, մարտի ութին ընդառաջ ՊՆ-ում արդեն ավանդական դարձած մեծարման երեկոյի պատվավոր հյուրերի շարքում է նաև Ռաֆայել Սիմոնյանի մայրը՝ տիկին Արաքսյան: Դահլիճում նստած են կանայք, ովքեր որդի են նվիրել հայրենիքին՝ թե՛ Ղարաբաղի պատերազմում, թե՛ այսօր՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Նրանց շարքերում են ազատամարտիկ կանայք ու Հայրենական պատերազմի կին վետերանները՝ բոլորը ծաղիկներով, ժպիտներով ու արցունքն աչքերին:

Ռոզալիա Աբգարյանը ընդամենը 18 տարկան էր, երբ 1941-ին ռազմաճակատ մեկնեց որպես կապավոր: Իսկ պատերազմից հետո իր կյանքի նպատակը դարձրեց հաջորդ հայրենասեր սերունդների դաստիարակությունը: Վաստակավոր ուսուցչուհին այսօր ՊՆ-ի պատվավոր հյուրերի շարքում է:

«Ուրախանում եմ, որ մեզ մոտ որոշակի խաղաղություն է, որ մեր երիտասարդ սերունդը շատ լավն է: Բայց կուզեի, որ մեր պայմաններն ավելի լավը լինեին, որ մեր երիտասարդները չհեռանան իրենց հայրենիքից»,- մեզ հետ զրույցում ասաց Մեծ հայրենականի վետերան վաստակավոր ուսուցչուհին:

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այսօր հերոս ու հայրենիքին հերոս որդիներ պարգևած կանանց շնորհավորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր պատմությունը, մեր տառապանքները, մեր անցած ճանապարհը թույլ են տալիս ասել, որ հայ կինն անհրաժեշտության դեպքում վերցրել է զենքն ու տղամարդու հետ կրել և կռել մեր ամբողջ պատմությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

© Sputnik / Asatur YesayantsՄարտի 8-ին նվիրված միջոցառում ՊՆ-ում
Приуроченное к 8 марта мероприятие в Министерстве обороны РА, где присутствовали матери военнослужащих и женщины-военные - Sputnik Արմենիա
Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՊՆ-ում

Նախարարը շնորհավորեց նաև Հայկական բանակում այսօր ծառայող կանանց՝ հիշեցնելով, որ պատմության ողջ ընթացքում հայ կինն իր տոկունությամբ ու ուժեղ կամքով կարողացել է ոչ միայն պահել ու պաշտպանել հայրենիքը, այլև շենացնել այն՝ ծնելով ու դաստիարակելով հայրենասեր ու հայրենանվեր սերունդներ:

«Հայ կանայք այսօր բանակում դիպուկահարներ են, հայրենիքի սահմանների պաշտպաններ: Նրանք լրացնում են հայկական բանակի հրամանատարության այն մեծ շղթան, որոնք հետագայում լինելու են որպես մանկավարժներ, սպաներ, ուսուցիչներ՝ դաստիարակելով մեր զինվորներին»,- նշեց նախարարը:

Հերոս որդիներ դաստիարակած ու իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած կանանք այսօր Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգերով, «Վազգեն Սարգսյան» ու «Ծովակալ Իսակով» մեդալներով: Իսկ մարտի 8-ի կապակցությամբ էլ նախարարից նվերներ ու ծաղիկներ ստացան:

© Sputnik / Асатур Есаянц Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՊՆ-ում
Сейран Оганян  - Sputnik Արմենիա
Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՊՆ-ում

 

Լրահոս
0