00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովի փոխանցման ակտը ստորագրվել է հայ ոստիկանների ներկայությամբ

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պերմյակովին ձերբակալել են ոչ թե որպես սահմանախախտի, այլ` որպես հետախուզվող անձի, դատական նիստի ժամանակ ասաց Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, պետական սահմանի պաշտպանության բաժանմունքի պետ Դավիթ Միրզոյանը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Պերմյակովի փոխանցման ակտը ստորագրվել է 102-րդ ռազմակայանի նախկին հրամանատար Անդրեյ Ռուզինսկու և սահմանապահ զորամասի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինի միջև, հայ ոստիկանների ներկայությամբ։ Մարտի 4-ին Գյումրիում կայացած հերթական դատական արտագնա նիստի ժամանակ ասաց Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, պետական սահմանի պաշտպանության բաժանմունքի պետ Դավիթ Միրզոյանը:

Ներկայացնելով Պերմյակովի ձերբակալման մանրամասները` նշեց, որ իրենք ձերբակալել են Պերմյակովին ոչ թե որպես սահմանախախտի, այլ որպես հետախուզվող անձի։

«Ես չէի կարող ձերբակալված մարդուն հանձնել ոստիկաններին` մտածելով, որ նա ինչ-որ հանցանք է կատարել։ Դա պետք է լինի պաշտոնական հարցմանն ի պատասխան։ Իսկ պաշտոնական հարցումը եղել է 102-րդ ռազմակայանից։ Հայ իրավապահների կողմից հարցում չի եղել»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ դեպքի մասին իրենք իմացել են հունվարի 12-ին, օրվա երկրորդ կեսին, և ինքն անմիջապես հրահանգ է տվել սահմանի շուրջօրյա հսկողություն իրականացնել։

Փաստաբաններին հետաքրքրեց այն դրույթները, որոնք նախատեսված են հայ-ռուսական միջպետական պայմանագրով և վերաբերում են սահմանը խախտելու դեպքում սահմանախախտի հանձնմանը։

Դավիթ Միրզոյանը նշեց, որ ի տարբերություն Պերմյակովի, եթե իրենք ձերբակալել են անձը չճշտված մարդու, ապա իրավունք ունեն այդ մարդու պահել երեք ժամ, որից հետո պարտավոր են այդ անձին հանձնել կա՛մ ոստիկանությանը, կա՛մ ԱԱԾ-ին, կա՛մ էլ հետախուզում հայտարարողին։

Վկայություն տվեցին նաև Երազգաորսի բնակիչ Միքայել Հլղաթյանը և պատմեց, որ հունվարի 12-ի գիշերը մեքենայով անցել է հայ-թուրքական սահմանի մոտով և հեռվից ինչ-որ լույս նկատել, լսել է նաև կրակոցներ, մտածել է, թե որսորդներն են, և հեռացել է տարածքից։

Փաստաբանները նշեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքով` նա մոտեցել է «Վիլիս» մեքենային, որով տեղափոխում էին Պերմյակովին և հետաքրքրվել, թե ով է նա։ Վկան նշեց, որ դա մեկ տարի առաջ է եղել և չի հիշում, թե ինչ ցուցմունք է տվել։

Իրարամերժ տեղեկություն կար նաև 2012 սահմանապահ ջոկատի վարորդի ցուցմունքներում։ Վարորդ Մամիկոն Հարությունյանին ուղղված այն հարցին ի պատասխանն, թե ինչու են իրենք ուղեկալ եկել մի ճանապարհով, իսկ Պերմյակովին ուղեկալից տարել մեկ այլ ճանապարհով, վարորդը նշեց, որ ինքն այդ մասին չի կարող ասել, քանի որ պարզապես հրահանգ է կատարել։

Վկային հարցրին, թե մեքենայի մեջ սահմանապահ ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը Պերմյակովին ինչ հարցեր են ուղղել նրան, վկան նշեց.

«Հարցրին` դու՞ ես ռազմաբազան լքած զինվորը և ո՞ւր է զենքդ։ Այլ հարցեր չեմ լսել»,- ասաց վարորդը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

Լրահոս
0