00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագայի մարդը. Մանթաշևը թբիլիսցիների համար դարձավ երկրորդ Բելը

© Sputnik / Asatur YesayantsВозложение венков к памятнику Манташева
Возложение венков к памятнику Манташева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
172 տարի առաջ այս օրը Թիֆլիսի հին տներից մեկում ծնվեց հայտնի հայ բարերար, նավթային հսկա, իր ժամանակի հարուստ մարդկանցից մեկը` Ալեքսանդր Մանթաշևը (Մանթաշյանց)

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մեկենաս ու նավթային հսկա Ալեքսանդր Մանթաշևի ծննդյան օրվա կապակցությամբ մատուցվեց սուրբ պատարագ, ինչպես նաև ներկաները ծաղկեպսակներ դրեցին նրա հուշարձանին։
Հավաքվածները, որոնց թվում էին հիմնականում Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության անդամները, լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ երկու շաբաթ առաջ կառավարությանը նամակ են գրել մարտի 3-ը, ի պատիվ Ալեքսանդր Մանթաշևի, գործարարների ու բարերարների օր հայտարարելու առաջարկով։

© Sputnik / Asatur YesayantsՄանթաշևի հիշատակին նվիրված սուրբ պատարագ
Литургия в память о Манташеве - Sputnik Արմենիա
Մանթաշևի հիշատակին նվիրված սուրբ պատարագ

 

«Ժողովուրդը հերոս պետք է ունենա, որին կցանկանա նմանվել, ու այդ հերոսը Մանթաշևն է։ Նա յուրաքանչյուր հայի համար դարձավ սեփական գեները պահպանող ու սեփական «ես»-ին հետևող օրինակ», — ասաց ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանն` ավելացնելով, որ նամակի պատասխանը սպասում են երկու ամսվա ընթացքում։

Հայ գործարարի ներդրումն անտարբեր չի թողել նաև նրա հայրենակից վրացիներին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյան
Директор крупнейшей в Армении транспортно-экспедиторской компании Апавен Гагик Агаджанян. - Sputnik Արմենիա
«Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյան

«Չորս տարի առաջ, երբ մենք պատրաստվում էինք տեղադրել Մանթաշևի կիսանդրին, Թբիլիսիում զուգահեռաբար ֆիլմ էր նկարահանվում մեծ բարերարի մասին։ Ես խնդրեցի Թբիլիսիի այն ժամանակվա քաղաքապետ Գիգի Ուգուլավային` հարցազրույց տալ։ Նա համաձայնեց և իր խոսքում շնորհակալություն հայտնեց և հիացմունքի խոսքեր ասաց Մանթաշևի հասցեին», — ասաց Աղաջանյանը։

Ֆիլմում Ուգուլավան մի շարք անհայտ փաստեր բացահայտեց, մասնավորապես պատմեց, որ Թբիլիսիում Վակե շրջանի ու քաղաքի կենտրոնի միջև առաջին հեռախոսակապի անցկացման նախաձեռնողը Մանթաշևն էր։

«Այն ժամանակվա համար դա նորություն էր։ Իր ժամանակի համար մեծ մարդ լինելով` նա միաժամանակ ապագայի մարդ էր։ Երբ մենք քաղաքապետի հետ զրուցում էինք Մանթաշևի մասին, Ուգուլավան մեզ մի փոքր նախատեց. ինչո՞ւ հենց Մանթաշևը, ինչո՞ւ չեք հիշում Պիտոևին, Արամյանցին», — հիշում է Աղաջանյանը։

Նա նշում է, որ Մանթաշևը, լինելով հայ, կարողացել է մեծ հետք թողնել նաև Թբիլիսիում, ինչը զարմանք է առաջացնում մինչ օրս։

Իզուր չէ, որ նրան անվանում էին նավթային հսկա, չէ՞ որ հենց նա է աշխարհում առաջինը Բաթումում 1907 թվականին անցկացրել 835 կիլոմետրանոց Բաքու-Բաթում նավթատարը։

Մանթաշևի գործունեության շրջանակը չէր սահմանափակվում միայն բիզնեսով։ Նա հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ 1905 թվականին նա օգնություն է ցուցաբերել 1905 ռուս-ճապոնական պատերազմում վիրավորված զինվորներին։ Նրա գործունեության հետքերը կարելի է գտնել նաև Մարսելից մինչև Հեռավոր Արևելք։ Մասնավորապես նրա ջանքերով է կառուցվել Փարիզի հայկական եկեղեցին։

Եվ, իսկապես, Մանթաշևի մասին կարելի է խոսել երկար, քանի որ նա ինքնին անկրկնելի մի դարաշրջան է։ Մանթաշևը հաճախ Թիֆլիսով զբոսնելիս փող էր բաժանում կարիքավոր ընտանիքների երեխաներին։

Նա հարցնում էր. «Ինչպե՞ս է հայրիկդ։ Բարևներս փոխանցիր նրան անպայման» ու թաքուն, որպեսզի չվիրավորի երեխային, նրա գրպանը մի ոսկեդրամ էր դնում։

 

 

 

Լրահոս
0