ԵՐԵՎԱՆ, 3 մարտի —Sputnik. Հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
«Տեղեկությունն այսօր հայտնեցին։ Նա մահացել է»,- հայտնել են հիվանդանոցից։
Կրաչկովսկայան ծնվել է 1938 թվականին Մոսկվայում։ Ավելի քան 40 տարվա ընթացքում նա նկարահանվել է շուրջ 70 ֆիլմում, սակայն, որպես կանոն, հանդես է եկել երկրորդական, բայց շատ տպավորիչ դերերում։