00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. հայկական մթերքների ճանապարհը դեպի Ռուսաստան բաց է

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПомидоры на сельскохозяйственной ярмарке
Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ փորձագետներին զարմացրել է այն փաստը, որ Ռոսսելխոզնադզորը մտահոգվել է Հայաստանից ներկվող լոլիկի ծավալների աճի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանից տարվող գյուղմթերքը ռուսական շուկա է մտնում առանց խոչընդոտների, և պետք չէ սպասել, որ արտահանման հետ կապված որևէ սահմանափակում կլինի, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հաղորդագրություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Հայաստանից, Ադրբեջանից, ինչպես նաև Եգիպտոսից դեպի Ռուսաստան ներկրվող լոլիկի ծավալների աճի կապակցությամբ։

Հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Հայաստանից ներկրված լոլիկի ծավալներն աճել են մինչև 1 հազար տոննա, Եգիպտոսից` 2 հազար տոննա և Ադրբեջանից` 3.5 հազար տոննա։

«Եթե այդ արտադրանքը հայկական է, որևէ խնդիր չի լինի երկու պատճառով` առաջինը` մենք Ռուսաստանի հետ ինտեգրացիոն նույն միավորման մեջ ենք, երկրորդ` մենք ռազմավարական գործընկերներ ենք»,- ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` այդ գործոնները հաշվի առնելով` հայկական մթերքների համար Ռուսաստան տանող ճանապարհը բաց է։

Ռոսսելխոզնադզորը չի բացառում, որ Ռուսաստանում արգելված թուրքական լոլիկի մի մասը երկիր է մտնում հայկական, ադրբեջանական ու եգիպտական լոլիկի «անվան» տակ։

Հայ փորձագետները վստահ են, որ Ռուսաստանը հստակ քաղաքականություն ունի` թույլ չտալ, որ թուրքական լոլիկը վերավաճառվի, օրինակ, Ադրբեջանի տարածքով։

«Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն թուրքական ապրանքը Ռուսաստան տանելու բիզնեսով զբաղվել, սակայն կառավարությունը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջ վստահությունը»,- ասաց Սաֆարյանը։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին էլ զարմացրեց Ռոսսելխոզնադզորի հայտարարությունը։

«Վերջին ժամանակաշրջանում մենք մեծ թվով ջերմոցներ ենք կառուցել, այնպես որ արտահանման աճը բնական է։ Իսկ լոլիկի որակը ստուգելու համար Ռուսաստանում կա ֆիտոսանիտարային ծառայություն»,- ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով` անգամ ամենազարգացած երկրները երբեմն ապրանքի որակի խնդիրներ են ունենում, սակայն դրանք լուծվող հարցեր են։ Բերբերյանը նշեց, որ անհանգստության համար հիմքեր են պետք։

Ինչ վերաբերում է հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին, ապա փորձագետի խոսքով` Հայաստանը կարող է Ռուսաստանում արգելված թուրքական ապրանքների միայն մի փոքր մասը լրացնել։ Բերբերյանի խոսքով` Թուրքիային «լրջորեն» կարող են փոխարինել Եգիպտոսն ու Իրանը` հաշվի առնելով ծովային ճանապարհները։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն իր հերթին հայտնեց, որ իրենք մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ` ծագող խնդիրները լուծելու համար, և տվյալ դեպքն էլ բացառություն չէ։

 

Լրահոս
0