00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաքսիստներ. «Մենք վաղը կասենք մեր ասելիքը վարչապետին»

© Sputnik / Asatur YesayantsПикет таксистов
Пикет таксистов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան տաքսիստները դարձյալ դժգոհ են. այս անգամ՝ առանց լիցենզիայի աշխատող իրենց «գործընկերներից» ու նրանց նկատմամբ թույլ վերահսկողությունից: Կառավարությունից պահանջում են խստացնել հսկողությունը չլիցենզավորված տաքսիների նկատմամբ և այդ պահանջով այսօր մայրաքաղաքում հավաք էին կազմակերպել:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. Համապատասխան արտոնագիր ունեցող, օրինական դաշտում աշխատող տաքսիստները վստահեցնում են, որ մայրաքաղաքում բավական մեծ է առանց արտոնագրի աշխատողների թիվը: Արդյունքում տուժում են իրենք ու աշխատանքը:

«Չեն գրանցվում, լիցենզիայի համար չեն վճարում, ամիսը 12 000 դրամ չեն տալիս, բայց մեզ հավասար աշխատում են: Մենք ինչքան պիտի փող աշխատենք, որ բոլոր վճարումներն անենք ու կարողանանք ընտանիք պահել»,- մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց անհատ տաքսիստ Լևոն Եղոյանը՝ հավելելով, — տաքսու վարորդների 50%-ն այսօր հարկայիններում պարտքի տակ է»:

«Լիցենզավորման մասին» օրենքում անցյալ տարի նոյեմբերին կատարված փոփոխության արդյունքում անհատ տաքսիստներն իրավունք ստացան աշխատելու առանց անհատ ձեռներեց ձևակերպվելու, որպես ֆիզիկական անձ, ինչը տաքսիստին ազատում է պետական ռեգիստրում գրանցվելու անհրաժեշտությունից:

Նոր օրենքով վարորդից պահանջվում է միայն ունենալ պարտադիր նորմերին համապատասխանող ավտոմեքենա, անհրաժեշտ փաստաթղթեր և վճարել ամսական 12 000 դրամ պետական տուրք՝ նախկին 25 000-ի փոխարեն:

Բայց որքան էլ օրենքի հեղինակները վստահ են, որ նոր օրենքով հեշտացրել են տաքսիստների կյանքը, վերջինները հակառակն են պնդում:

«Մենք ասում ենք՝ ոչ մի համար պետք չէ փոխել, դեղին, կապույտ կանաչ համարներ պետք չեն: Մեքենան ունի իր պետական համարանիշը, թող մնա այդ համարանիշը: Այս քաշքշուկներից ազատվելու համար մեծ գիտություն պետք չէ: Կտրոնը գնենք կրպակից, փակցնենք դիմապակուն ու մի ամիս այդ կտրոնով աշխատենք, ինչպես անում են շատ երկրներում: Ով էլ չի ունենա, ոստիկանությունը թող տուգանի»,- ներկայացնելով իրենց հիմնական պահանջը՝ ասաց տաքսու վարորդ Արմեն Կարապետյանը:

Տաքսու վարորդի բազմամյա աշխատանքային փորձ ունեցող Հմայակ Բաբայանն էլ առաջարկում է ապօրինի աշխատող տաքսիստների վերահսկողությունը Տրանսպորտի տեսչությունից փոխանցել ոստիկանությանը:

«Ոստիկանությունն ամբողջ օրը փողոցներում հերթապահում է: Նրանք ավելի շուտ կտեսնեն, քան տեսչությունը: Իրենք չեն էլ ուզում տեղներից շարժվեն, աշխատեն, կամ որ դուրս գան, պիտի բենզին ծախսեն, չեն ուզում էդ ծախսերն անեն»,-ասաց Հմայակ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախկինում դեղին համարանիշների վերահսկողությունը հենց ոստիկանությունն էր իրականացնում:

Չնայած դժգոհություններին, տաքսիստները մեր հարցին ի պատասխան միաբերան ասացին, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց արտոնագրերից և ցանկանում են աշխատել օրինական դաշտում: Փոխարենը ոլորտի պատասխանատուներից պահանջում են միայն խստացնել վերահսկողությունն ու ապահովել օրենքի գերակայությունը:

Ի դեպ, այսօրվա հավաքին հրավիրվել էր նաև Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով, չնայած նախնական պայմանավորվածությանը, հանդիպման չէր եկել:

Sputnik Արմենիային հաջողվեց խոսել փոխնախարարի հետ ու պարզել, որ տաքսու վարորդների պահանջներին քաջատեղյակ է:

«Վարորդները մտահոգ են, որ իրենց կողքին մարդիկ կան, ովքեր անհավասար պայմաններում են աշխատում, քանի որ իրենք լիցենզավորված վարորդներ են, սահմանված օրենսդրության նորմերը պահպանում են, իսկ իրենց կողքին կան վարորդներ, որոնք առանց լիցենզիայի են աշխատում ու, այսպես ասենք, խանգարում են իրենց»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Առաքելյանը:

Փոխնախարարին փոխանցեցինք նաև, որ վարորդները կառավարությունից պահանջում են վերանայել նոր օրենքը և պայմաններ ստեղծել իրենց արդար աշխատանքի համար:

Փոխնախարարը չհամաձայնեց այս առաջարկի հետ՝ պնդելով, որ օրենքի նոր փոփոխության կարիք չկա: Մեր հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ օրենքն առաջիկայում չի փոխվի, Արթուր Առաքելյանը միանշանակ պատասխանեց. «Այո»:

Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպելու անհաջող փորձից հետո հավաքի մասնակից տաքսիստները որոշեցին վաղը հավաքվել կառավարության շենքի մոտ՝ վարչապետի հետ հանդիպելու հույսով:

«Մենք վաղը կասենք մեր ասելիքը վարչապետին: Սպասենք տեսնենք` պարոն վարչապետը մեզ ինչով կկարողանա օգնել»,- այսօրվա հավաքից հեռանալով՝ ասաց տաքսիստներից մեկը:

© Sputnik / Asatur YesayantsՏաքսիստների բողոքի ցույցը
Пикет таксистов - Sputnik Արմենիա
Տաքսիստների բողոքի ցույցը

 

 

Լրահոս
0