00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերադարձ ակունքներին. դերսիմահայեր

© AFP 2024 / BULENT KILICАрмяне города Дерсим
Армяне города Дерсим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան Հայաստանում իր ազգային պատկանելությունը թաքցնող շուրջ 3-4 մլն հայ է ապրում, կարծում է «Դերսիմի հայերի դավանանքի և փոխօգնության» միության հիմնադիր Գյուլթեքինը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի- Sputnik, Դավիթ Գալստյան. Էթնիկ հայերից շատերն իսլամ են ընդունել, բայց ուզում են վերադառնալ իրենց իրական կրոնին և ազգային ավանդույթներին, սակայն վախենում են թուրքական իշխանությունների և տեղի բնակչության ճնշումներից։ Ցեղասպանության ժամանակ շատ հայեր փրկվել են` մահմեդականություն ընդունելով կամ իրենց որպես մահմեդական ներկայացնելով։ Դերսիմի շրջանում (ժամանակակից Թունջելի նահանգ) շատ հայեր ապաստան են գտել զազա-ալավիների շարքում (ուղղություն իսլամում), որոնք համեմատաբար հանդուրժող են այլ հավատի մարդկանց նկատմամբ։

Ազգային պատկանելությունը խնդիրներ է ծնում

Միհրան Փրկիչ Գյուլթեքինը Դերսիմի հայերի միության հիմնադիրն է։ Միհրանն իր ակունքներին` հավատին ու ավանդույթներին է վերադարձել 6 տարի առաջ։

«Դերսիմում, ինչպես նաև այլ թուրքական նահանգներում հայերը հիմնականում թաքցնում են իրենց ազգությունը։ Շատերը Ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդած հալածանքների ընթացքում ընդունել են տեղի բնակչության հավատը, Դերսիմում` ալավիտական, այլ վայրերում` սունիական»,- ասում է Միհրանը։

© Sputnik / Давид ГалстянԴերսիմահայերը
Армяне города Дерсим - Sputnik Արմենիա
Դերսիմահայերը

Նրա խոսքով` ազգային պատկանելության բացահայտումը նրանց համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Նույնիսկ հիմա, երբ պատերազմ է ընթանում իշխանությունների և քրդերի միջև, հայերը տուժում են, թեև փորձում են չբացահայտել իրենց պատկանելությունը։

Միհրանի խոսքով` Թուրքիան ցանկանում է, որ ողջ աշխարհի թուրքալեզու բնակչությանը բնակեցնի Արևմտյան Հայաստանում։

Միհրանը եկել է կնոջ հետ, նա նույնպես հայ է և մկրտվել է Գերմանիայում։ Նա պատմում է, որ երբ ծանոթներն իմացել են իր ազգային պատկանելության մասին, շատերը սկսել են նրան «գյավուր» (թուրք. անհավատ) կոչել։

Նա ստիպված հեռացել է ռեստորանից, որտեղ աշխատել է 15 տարի, քանի որ շատերը հրաժարվել են ուտել «անհավատի ձեռքից»։

Մի մարդու պատմություն

Հարություն Իրեսը մկրտվել է 70 տարեկանում։ Խորը կնճիռներով ալեհեր ծերունին ասում է, որ 1938թ.-ին իր ընտանիքին աքսորել են Դերսիմից։

1937-38թթ.-ին Դերսիմ նահանգում թուրքական իշխանությունները կազմակերպել են ալավի-զազաների և քրդերի դաժան կոտորածները, որոնք դեմ եղել երկրի ղեկավարության ձուլման քաղաքականությանը։ Տարբեր տվյալով` մահացել են մի քանի հազարից մինչև տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում` այնտեղ ապրող, բայց իրենց ազգությունը թաքցնող հայերը։

«Մեծերը պատմում էին, որ բոլոր հայերին բեռնատարներով ինչ-որ տեղ էին տանում ու խեղդամահ արել։ Հետագայում այնտեղով հոսող գետը «դիակների գետ» է կոչվել։ Մենք փոքր էինք, մեզ կարողացան թաքցնել»,- պատմում է Հարությունյանը։

Արտաքսումից հետո Իրեսը վերադարձել է հայրենի ափեր։ Հարությունը հիշում է, որ դեռ դպրոցական տարիքից նրա ազգային պատկանելությունը որպես պիտակ են օգտագործել։

«Ես տեսնում էի` ինչպես են աղոթում հայրս ու մայրս, հարցնում էի` ի՞նչ եք անում։ Նրանք ինձ պատասխանում էին` դու չգիտես, մի խառնվիր։Նույնն էր ասում նաև տատս»,- ասում է Հարությունը։

Նա չի կարողացել ավարտել ուսումը, 5-րդ դասարանը չավարտած` սկսել է աշխատել մանածագործական արհեստանոցում։ Դերսիմում ապրած տարիների ընթացքում մշտապես երեսով են տվել հայ լինելը։

Երբ Հարությունը տեղափոխել է Ստամբուլ, կյանքն ավելի հանգիստ հուն է մտել։ Մկրտվել է, մկրտել երեխաներին ու թոռներին։ Միայն կինն է հրաժարվել մկրտվել. չի ցանկացել խոստովանել, որ հայուհի է, բայց, ի վերջո, նա էլ է համաձայնել։

Ֆիլմը` թոռան աչքերով

Հարությունի թոռը` Ուղուր Էգեմեն Իրեսը, ծնվել է Ստամբուլում, կինոռեժիսոր դարձել։ Ազգային թեմատիկան արտացոլվել է նրա ստեղծագործության մեջ։ Առաջին ֆիլմը պատմել է հայուհու մասին, որին հողին են հանձնել մահմեդական սովորույթների համաձայն։

Մարտի 3-ին Երևանի պետական համալսարանում կներկայացվի Ուղուրի «Հոգու անարատ վիճակը» նոր վավերագրական ֆիլմը, որը հիմնված է Հարություն պապի ընտանեկան պատմության, կնոջ հետ վեճերի և Ուղուրի հոգում եղած հետքի վրա։

Նա հիշում է, թե ինչպես է տատիկը համոզել պապիկին, որ չխոստովանի հայ լինելը։ Երկու տարի շարունակ թոռը համոզել է պապին, որ պատմի 1915թ.-ի և 1938թ.-ի իրադարձությունների մասին։

Նա խոստովանում է, որ իր հայ լինելը շատերի մոտ է զայրույթ առաջացնում։ Фильм

Ֆիլմը նկարահանվել է համեստ ֆինանսական միջոցներով։ Դերսիմի հայերն ասում են, որ Հայաստանն իրենց գրեթե ուշադրություն չի հատկացնում։ Նրանք կցանկանային վերականգնել 160 ավերված եկեղեցիներից գոնե մեկը, բայց գումար չկա։

Չգիտես ինչու թվում է, որ այս դեպքում չարժե հույսը դնել Հայաստանի օգնության վրա։ Բայց չէ՞ որ կարելի էր Հայաստանում կառուցվող բազմաթիվ եկեղեցիներից մեկի միջոցները հանձնել իսկապես դրա կարիքն ունեցողներին։

 

Լրահոս
0