00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոտուրիզմի առաջին փառատոն կամ ուսումնասիրում ենք Հայաստանի վայրի բնությունը

© Barev Erevan Лошади, деревня
Лошади, деревня - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շրջակա միջավայրի պահպանության օրը` հունիսի 4–ին, մեկնարկելու է Հայաստանում էկոտուրիզմի առաջին փառատոնը։ Նախաձեռնողները այսկերպ ցանկանում են նպաստել համայնքային զարգացմանը։ Էկոտուրիզմի առաջին փառատոնն անցկացվելու է Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի-Sputnik. Գոմք և Մարտիրոս գյուղերը փռված են Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին։ Համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և համարվում է միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցք Կովկասյան ընձառյուծի, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի համար։ Այս տարածքները նաև հարուստ բուսական աշխարհ ունեն։ Պատահական չէ, որ էկոփառատոնի համար ընտրվել են հենց այս համայնքները։ Իսկ առհասարակ փառատոնն ամեն տարի անցկացվելու է տարբեր համայնքներում նախնական նպատակին` համայնքների զարգացմանը ծառայելու համար։

«Այս տարի շեշտադրումը դնելու ենք վրանային ավանի վրա, աջակցելու ենք, որ զբոսաշրջիկները հարմարվեն այդ միջավայրին։ 100-ից ավելի վրաններ են լինելու։ Վստահ եմ, որ փառատոնից հետո մարդկանց հոսքն ավելանալու է տարածքներում։ Այսինքն ուղղակիորեն բարձրանալու է համայնքների եկամտաբերությունը»,-ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ Սարգիս Աղայանը։

Ծրագրի համաձայն` կկազմակերպվեն հետևյալ միջոցառումները`տեղական սննդի վաճառք, ժայռամագլցման սիրողական մրցույթ, էկոերթուղիներով քայլարշավ ու ձիարշավ, թռչնադիտարկում, վրանային ավանի հիմնում և այլն։

© CaucaseastanԶբոսաշրջիկներ
Велоспорт - Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկներ

«Ծրագրվում է նաև ձիարշավ ու քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Ս. Աստվածածին եկեղեցի և Չումովի լիճ»,-ասաց կազմակերպիչներից մեկը` «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը։

Կազմակերպիչների խոսքով` ծրագրին աջակցում են պետական կառույցներն ու մասնավոր սեկտորը։ Նրանք նախնական պայմանավորվածություն ունեն նաև տուրիստական կազմակերպությունների հետ, որոնք զբոսաշրջիկների խմբեր կուղղորդեն Գոմք և Մարտիրոս։ Նախնական հաշվարկով` փառատոնին կմասնակցի ամենաքիչը 500 զբոսաշրջիկ, իսկ առավելագույնը` 2000։

«Ծրագրի արժեքը 4 միլիոն դրամ է։ Այս պահին ֆինանսական լուրջ աջակցություն չունենք։ Մենք մասնակիցներին ապահովելու ենք տրանսպորտով և կեցության հարցերով։ Իսկ մնացածը վճարովի է»,-ասաց Սարգիս Աղայանը։

Կոնկրետ Գոմք գյուղը կազմակերպիչներին գրավել է իր ժողովրդավարությամբ։ Ցանկացած քննարկում արվում է գյուղի մեծերի մասնակցությամբ։ Իսկ իրենց փոքրիկ բյուջեի քննարկման ժամանակ բոլորով հավաքվում են ու որոշում առաջնահերթությունները։

Էկոլոգիական զբոսաշրջության համար հիմնական ռեսուրս, ինչպես նաև շարժառիթ են համարվում բնական միջավայրը կամ դրա առանձին տարրերը` լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ։

© Андрей РыбакԺայռամագլցում
Скалолазание - Sputnik Արմենիա
Ժայռամագլցում

 

 

 

Լրահոս
0