00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերոս կնոջ անցյալի մղձավանջը

© Sputnik / Анаит Мартиросян Анаит Мартиросян со своими сослуживцами после боя
Анаит Мартиросян со своими сослуживцами после боя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերից շուրջ 30 տարի է անցել, սակայն վերքեր կան, որոնք չեն սպիանում: Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում Անահիտ Մարտիրոսյանը Ամալյա Պապյանին պատմեց, թե ինչպես են ամուսնուն գլխատել իր ու երեխաների աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Սումգայիթյան ջարդերի ականատես, այսօր արդեն փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանն Արցախյան պատերազմի հերոս է: Նա միակ հայ կինն է, ով արցախյան ազատամարտի տարիներին ավելի քան 28 կայացած հայ զինվորների հրամանատար է եղել։ Անահիտն ունի ավելի քան 30 շքանշան։ Իսկ ժամանակին նա սովորական կին էր, որն ապրում էր իր ընտանիքի հոգսերով։

«Մենք ծնունդով Չարդախլուից ենք։ Երբ մեր բարեկամների կեսը Չարդախլուից տեղափոխվել է Հայաստան, ծնողներս էլ տեղափոխվել են Բաքու, ես եղել եմ 13-14 տարեկան։ Միշտ մեղադրել եմ ծնողներիս, որ նրանք չեն գնացել Հայաստան»,- նշեց Անահիտը։

© Sputnik / Анаит Мартиросян Անահիտ Մարտիրոսյան
Анаит Мартиросян  - Sputnik Արմենիա
Անահիտ Մարտիրոսյան

Սումգայիթյան դեպքերը գաղտնի էին իրականացվում։ Սակայն հետագայում սկսեցին կցկտուր տեղեկություններ հասնել այնտեղ տեղի ունեցող ողբերգության մասին:

«Փողոց էին դուրս եկել պլակատներով, որոնց վրա գրված էր. «Долой русских, смерть армянам», և անցնում էին հայկական փողոցներով։ Բոլոր հայկական թաղամասերը սկսեցին գիշերները պահակություն անել։ Շշերի մեջ բենզին էինք լցնում, պայթուցիկ պատրաստում։ Այդ ամենն անում էինք պաշտպանվելու համար։ 1989թ.-ին վիճակն ավելի անտանելի դարձավ»,- պատմում է տիկին Անահիտը։

Տեղեկություններ էին հասնում, որ հայերի տները թալանում են, տանտերերին էլ`մորթում։ Ապրելն անտանելի էր դարձել, և տիկին Անահիտն իր ընտանիքի հետ որոշեց հեռանալ Բաքվից։

«Երբ ունես փոքր երեխաներ, քո մասին չես մտածում։ Մենք ընտանիքով դուրս եկանք` ամբողջ ունեցվածքից վերցնելով մեկ-երկու կապոց։ Ժամանակին երբ տատս պատմում էր, որ հայերին գերեվարել են, դաժանաբար սպանել, ես չէի հասկանում։ Մտածում էի` մի՞թե մարդ կարող է նման բան անել։ Սակայն անցնելով Բաքվի դեպքերի միջով` հասկացա, թե որն է իրականությունը»,- հիշում է նա:

Իրենք որոշեցին գնալ օդանավակայան և այնտեղից մեկնել, սակայն ոչ մի տաքսու վարորդ չէր համաձայնում տանել, որովհետև եթե ճամպրուկներով էին, ուրեմն հայ էին։

Անահիտ Մարտիրոսյան և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԿԱՂԱՊԱՐԻՑ ԴՈՒՐՍ. Անահիտ Մարտիրոսյան. վրեժը՝ առաքելություն

«Համատարած լքում էին քաղաքը։ Պահ է եղել նույնիսկ, որ թուրք հարևաններն իրենք են թաքցրել, իրենց մեքնենաներով են տարել հայերին։ Տարբեր բաներ են եղել։ Միայն վատն ասել չես կարող։ Իմ մեջ իրենք նույնիսկ սպանեցին այն, ինչ կոչվում էր լավը»,- ասաց Անահիտը:

Ճանապարհին տեղի ունեցավ ողբերգությունը` հարձակվեցին Անահիտի ընտանիքի վրա և կնոջ ու երեխաների աչքի առաջ գլխատեցին ընտանիքի հորը։ Բաքվում ծառայող հայ զինվորականը, տեսնելով նրանց ողբերգական վիճակը, տիկին Անահիտին ու երեխաներին ԲՄՊ-ով հասցրեց օդանավակայան։

Մի քանի ամիս ապրեցին Ջանֆիդա գյուղում. օդանավակայանից նրանց իր տուն տարավ մի եզդի, ապրեցին նրա ընտանիքում։ Հետո իմացան, որ Անահիտի ծնողները Հայաստանում են, Բաքվի տունն էլ փոխանակել են Նոյեմբերյանի շրջանի տան հետ, և իրենք էլ տեղափոխվեցին Հայաստան։ Անահիտն այդ ժամանակ 24 տարեկան էր, որդիները` 5 և 3 տարեկան։ Անահիտի որդին, հոր հրեշավոր սպանությունը տեսնելով, հինգ տարի չխոսեց, իսկ կինը երդվեց վրեժխնդիր լինել։

«Երբ 1991թ.-ի հոկտեմբերին եկա Հայաստան, ասացի, որ սև զգեստ չեմ հագնելու, և կոտրված կյանքիս ու երջանկությանս համար նրանք պատասխան են տալու։ Թողեցի երեխաներիս ու գնացի առաջին գիծ, որովհետև յուրաքանչյուր դաժան դեպք պետք է պատժվի։ Ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար։ Ինչպես ասում են. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»», — ասաց Անահիտը:

© Sputnik / Анаит МартиросянԱնահիտ Մարտիրոսյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը
Анаит Мартиросян с Аркадием Тер-Тадевосяном - Sputnik Արմենիա
Անահիտ Մարտիրոսյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը

Անահիտ Մարտիրոսյանը չի սիրում հիշել ամուսնու հետ կապված դեպքը, չի ուզում հիշել, թե ինչպես իր մանկության ընկերը կտրեց ամուսնու գլուխն ու թափահարեց իր աչքի առաջ, ինչպես ինքը մեկնեց Ղարաբաղյան պատերազմ, այնտեղ հանդիպեց մորթողներից մեկին ու նույն կերպ պատասխանեց…

«Մանրամասները չեմ ուզում պատմել, որովհետև ամեն անգամ ցավ եմ ապրում։ Չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետև տեղի է ունեցել սպանություն, և վերջ։ Ես դրա պատասխանը տվել եմ իրենց և լավ եմ տվել…»,- ասում է Անահիտը։

Այսօր Անահիտը երջանիկ կին է, ամուսնացել է, լավ ամուսին ու ընտանիք ունի, երեխաները մեծացել են ու տիկին Անահիտին թոռներ պարգևել։ Կյանքը շարունակվում է։

«Մեր նոր սերունդն այսօր արժանի է այն ամենին, ինչ իմ սերունդը տվել է իրեն, այսինքն` ազատագրված հայկական հողեր։ Եվ նրանք պատվով ծառայում են, նույնիսկ իրենց կյանքի գնով պահում են այդ հողը», — հպարտությամբ խոսքն ավարտեց Անահիտ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ 1988թ.–ի փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին:


 

Լրահոս
0