00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. Դավութօղլուն իր հայտարարությամբ ապացուցեց Հայոց ցեղասպանության փաստը

© Sputnik / Арам НерсесянАрагац Ахоян
Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ախոյանը խորհուրդ տվեց թուրք պաշտոնյաներին` ձեռնպահ մնալ նման հայտարարություններից, ավելի լավ է մտածեն իրենց սեփական անցյալը սրբագրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. Դավութօղլուն իր հայտարարությամբ անուղղակի ապացուցեց Հայոց ցեղասպանության փաստը, կարծիք հայտնեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը` Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանելով թուրք պաշտոնյայի հայտարարությունը։

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս Բինգյոլում ելույթ ունենալով՝ քննադատել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը։ «Հայկական ավազակախմբերի նման Ռուսաստանի հետ են համագործակցում։ Գնում Մոսկվայում «ներկայացուցչություն» են բացում»,-ասել էր նա։ Դավութօղլուի այս հայտարարությունը բուռն քննադատությունների առիթ է դարձել, քանի որ հենց այդ «ավազակախմբերի համագործակցությունն» էլ, թուրքական պաշտոնական թեզերի համաձայն, ներկայացվում է որպես «հայերի տեղահանության», այսինքն՝ Հայոց ցեղասպանության արդարացում։

«Սա արտառոց հայտարարություն էր, երևի թե ինքն էլ չի հասկացել, թե ինչի համար է դա արել»,- նշեց պատգամավորը։

Այդուհանդերձ, հայ պատգամավորը խորհուրդ տվեց, որպեսզի թուրք պաշտոնյաները ձեռնպահ մնան նման հայտարարություններից: Նրա խոսքով` ավելի լավ կլիներ մտածեին իրենց սեփական կենսագրությունը, անցյալը մաքրելու, սրբագրելու, պատմության հետ առերեսվելու մասին։

Ախոյանը նշեց, որ Թուրքիայում խեղաթյուրված են ներկայացվում ոչ միայն 100 տարվա վաղեմության, այլև վերջին տասնամյակների դեպքերը։ Վառ օրինակը Ղարաբաղյան խնդրի ներկայացումն է հարևան երկրում։ Նրանք ձևափոխում են պատմության`իրենց ոչ ձեռնտու մասերն ու այլ տեսանկյունից ներկայացնում` այդպիսով թունավորելով սեփական ժողովրդին։

Սակայն ըստ պատգամավորի` կան նաև գրագետ ու բանիմաց գործիչներ, ովքեր հասկանում են, որ չարժե երկու երկրների` առանց այդ էլ գոյություն չունեցող հարաբերությունների մեջ Ադրբեջանի շահերը մտցնել։

Ախոյանը ցավով փաստեց, որ թուրքական քարոզչամեքենայի հսկա ծախսերի դիմաց այսօր Հայաստանն ունի միայն մեկ լուրջ զենք` ճշմարտությունը, ինչով էլ պայքարում է։ «Դա մեր ճակատագիրն է», —ասում է Ախոյանը։

«Թուրքիայի քաղաքացին, իր երկիրը շատ սիրող մարդն իր ամոթալի պատմությունից պետք է փորձի ձերբազատվել, հետ կանգնել, ազնվություն ցուցաբերել և մարդկությանը նայել բաց աչքերով և հայ ազգին ասել` եղբայր: Բայց Թուրքիայի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ մի նման հույս չի թողնում»,- նշեց Ախոյանը։

Արագած Ախոյանը նկատում է, որ անհրաժեշտ է աշխատանք տանել Թուրքիայում ապրող դավանափոխ հայերի հետ, որոնց թիվն այսօր այդ երկրում, ըստ տարբեր հաշվարկների, 4-4,5 մլն է կազմում։

Եվ նման աշխատանքներ կատարվում են, հայկական պատվիրակություններ են այցելում Թուրքիա, արդյունքում Մուշում բացվել է Տարոն-Մուշ-Տուրուբերան հայրենակցական միություն, որտեղ կան հայերեն սովորող աշակերտներ, անգամ` 60-70 տարեկան մարդիկ, և նրանց մեջ հույս ու հավատ կա ապագայի նկատմամբ։

«Նրանց հետ ավելի շատ հոգեբանական աշխատանք պիտի տարվի, որ հասկանան, որ այլևս հայ լինելը վտանգավոր կամ ամոթ չէ, մի գաղափար, որ տարածել էր թուրքական քարոզչամեքենան։ Միաժամանակ, շատ զգույշ, շատ ուշադիր պիտի ձևավորվեն այդ բջիջները, որի շուրջ հետագայում կձևավորվի և կհավաքվի հայությունը»,- կարծում է Ախոյանը։

Ըստ պատգամավորի` անվտանգության խնդիր է հարևան երկրի հայության հետ աշխատելը և նրանց պատրաստելը, պետք է առաջին հերթին նրանց վերադարձնել լեզուն, գիրն ու գրականությունը, մշակույթը։ Հայաստանն իրավունք չունի նրանց մենակ թողնել։

 

 

Լրահոս
0