ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին` ժամը 06:00-20:00 ընկած ժամանակահատվածում կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձև և Ուրուգվայի անվան հրապարակից մինչև Հրազդանի կիրճ՝ Երևան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-4-ն առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ն սահմանափակվելու է Պուշկին փողոցի՝ Տերյան-Կողբացի փողոցներով պարփակված հատվածի երթևեկությունը: