00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալյուրի հարստացումից մինչև ալկոհոլիզմ. նախարարները` հանրային առողջության պայքարում

© Sputnik / Асатур Есаянц Круглый стол на тему "Новые вызовы здравоохранения" в Ереване
Круглый стол на тему Новые вызовы здравоохранения в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Կազմակերպված համաժողովի նպատակն է վերլուծել հանրային առողջապահական խնդիրներն ու դրանց լուծման եղանակները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հանրային առողջապահության ոլորտում կարևոր ծրագրեր է իրականացրել։ Դրանցից առաջինը վերաբերում է առողջ ապրելակերպին, ծխելու և ալկոհոլիզմի դեմ պայքարին։ Բացի այդ, 2013 թվականից Ռուսաստանում ներդրվել են մասշտաբային սկրինինգները։

«Դրանք անվճար են հանրության համար։ Երեխաները կարող են անվճար հետազոտվել տարին մեկ անգամ, իսկ տարեցները` 3 տարին մեկ։ Սա մեզ հնարավորություն տվեց վաղ ախտորոշել օնկոլոգիական հիվանդությունները, բացի այդ վերհանել անոթային հիվանդությունների հետ կապված ռիսկի գործոները, վերահսկել դրանք, անվճար դիսպանսեր վերահսկողություն տրամադրել»,-ասաց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

 

© Sputnik / Асатур ЕсаянцՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան
Министр здравоохранения России Вероника Скворцова - Sputnik Արմենիա
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան

Լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք հավաստի են լուրերը, որ Ռուսաստանը ցանկանում է հրաժարվել ալյուրի հարստացումից, Սկվորցովան պատասխանեց, որ այս պահին զերծ կմնա մեկնաբանությունից, քանի որ դեռ պետք է հարցը հստակեցնի գործընկերների հետ։

Իսկ Իրանում ալյուրը հարստացնում են 100 տոկոսով։ ԻԻՀ առողջապահության նախարար Հասան Հաշեմի խոսքով` Իրանի բնակչության 80 տոկոսը վիտամին Դ-ի պակաս ունի, հետևաբար ալյուրը հարստացնում են վիտամին Դ-ով, ֆոլաթթվով ու երկաթով։ Ինչ վերաբերում է հանրային առողջապահության ծրագրերին, ապա այդ երկրի գյուղական համայնքներում ապրողները ստացած բուժծառայության դիմաց վճարում են 3 տոկոսը, իսկ քաղաքներում` 6 տոկոսը։ Մնացածը վճարում է պետությունը։

«ԿԳՆ-ից հետո ամենալավ ֆինանսավորվողը Առողջապահության նախարարությունն է։ Մեզ մոտ մահացու դեպքերն արձանագրվում են հիմնականում սրտանոթային հիվանդությունների հետևանքով։ Բնակչության 75 տոկոսի մոտ մահն արձանագրվում է ոչ վարակիչ հիվանդություններից»,-ասաց Հասան Հաշեմը։

 

© Sputnik / Асатур Есаянц ԻԻՀ առողջապահության նախարար Հասան Հաշեմին
Министр здравоохранения Ирана Хасана Хашеми - Sputnik Արմենիա
ԻԻՀ առողջապահության նախարար Հասան Հաշեմին

Ի դեպ, Իրանում ամեն 2000 քաղաքացու «բաժին է հասնում» մեկ բժիշկ։ Նրանց առողջապահության ոլորտում աշխատում են նաև հայ բժիշկներ։

Վերջին 3 տարում Բելառուսում մայրական մահացության որևէ դեպք չի գրանցվել։ Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի մեջբերած տվյալները ուշագրավ են և օրինակելի։

«Մենք հպարտանում ենք դրանով ու մեր հիմնական նպատակն է պահպանել արդյունքները։ Այս տարի մեզ մոտ գրիպի համաճարակ չկար։ Մենք հանգիստ ապրեցինք։ Բնակչության մեծ մասը պատվաստվել էր` մոտ 95-97 տոկոսը։ Մենք պաշտպանված ենք»,-ասաց Վասիլի Ժարկոն։

Ղազախստանում վիճակագրությունը ցույց է տվել, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո նվազել է ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումը։

«Մեզ մոտ օրենք է դուրս եկել ալյուրի հարստացման վերաբերյալ։ Բացի այդ արգելվում է ծխել ու ալկոհոլային խմիչք օգտագործել հանրային վայրերում»,-ասաց Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովը։

© Sputnik / Асатур Есаянц Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովը
Заместитель министра здравоохранения и социального развития Казахстана Елжан Биртанов - Sputnik Արմենիա
Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովը

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ կարևորեց հանրային առողջապահության դերը։ Այնուհետև մտահոգություն հայտնեց, որ չնայած 40 տարի առաջ Ալմաթիում աշխարհի գրեթե բոլոր երկրները որոշում կայացրին առաջնահերթությունը տալ հանրային ու առաջնային բուժօգնությանը, բայց այսօր ռեսուրսների 95-97 տոկոսը ծախսվում է ախտորոշման և բուժման համար։

«Հայաստանը երկու լուրջ ծրագիր է իրականացրել` ստուգայց ծրագիրն ու սկրինինգները։ Այլ երկրների հետ մեր մոտեցումները նույնն են` ծխելու դեմ պայքար, սննդի կարգավորում»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարն ավելացրեց, որ առողջապահությունը պետք է լինի բացարձակ արժեք, քանի որ մշակութային, սոցիալական ու քաղաքական ձեռքբերումների հիմքում առողջ մարդն է։

Մասնակից երկրների պատվիրակները պետք է ստորագրեն հուշագիր, որով կհաստատեն, որ հանրային առողջությունն ազգային անվտանգության ապահովման համար առաջնահերթ գործոն է։

© Sputnik / Асатур Есаянц «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով համաժողով
Круглый стол на тему Новые вызовы здравоохранения в Ереване - Sputnik Արմենիա
«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով համաժողով

 

Լրահոս
0