00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն անմիջական կապ ունի Վրաստան առաքվող գազի հետ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցГазопровод в России
Газопровод в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնական գազը տարածաշրջան առաքելու ամենապարզ ճանապարհն այն է, որ գազը գնվի Ռուսաստանից։ Սակայն հնարավոր է` Հայաստան կատարվող առաքումների հետ կապված սխեմա էլ լինի, քանի որ «Գազպրոմն» աշխատում է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի- Sputnik. Վրաստանն այսօր գազի պակաս ունի և կապույտ վառելիքի առաքումներն ավելացնելու բանակցություններ է վարում միաժամանակ Բաքվի և ռուսական «Գազպրոմի» հետ։ Միևնույն ժամանակ, երկրին բնական գազ առաքելու պատրաստակամություն է հայտնել նաև Իրանը, որը վերջերս է ազատվել միջազգային պատժամիջոցներից։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի համաշխարհային էներգետիկ շուկաների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Վյաչեսլավ Կուլագինը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Թեհրանի հնարավորությունների, ռուսական էներգետիկ հսկայի հետ հնարավոր մրցակցության և առաքումների առավել ձեռնտու ուղիների մասին։

-Թեհրանը հավաստիացնում է, որ պատրաստ է Հայաստանի տարածքով գազ առաքել Վրաստան կամ օգտագործել ադրբեջանական ենթակառուցվածքը։ Վրաստանում Իրանի դեսպանն առաքումների ամենաիրական տարբերակ է անվանել Թեհրանի, Թբիլիսիի, Երևանի և «Գազպրոմի» միջև համագործակցությունը` սվոփային սկզբունքով։ Տնտեսական առումով ո՞ր ուղին ավելի շահութաբեր կլինի։

— Հիշենք, որ Վրաստանն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ գնելու է Ադրբեջանից, և որևէ խնդիր չկա։ Բայց փաստորեն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի առաջարկած գինն ու ծավալները ձեռնտու չեն Վրաստանին, և երկիրն իսկապես այլընտրանքային ուղիներ է որոնում։

Չմոռանանք նաև, որ Թբիլիսին արդեն մեկ անգամ հրաժարվել է ռուսական գազի առաքումներից` փոխարինելով այն ադրբեջանական գազով, որն ավելի թանկ է եղել։ Սակայն ստիպված էր ավելի թանկ գազ գնել քաղաքական որոշման պատճառով։

Խոսելով իրանական գազի մասին` պետք է տեսնել, թե որքանով է Թուրքիան բավարարված Իրանից կատարվող առաքումներով։ Վերջին շրջանում մշտապես վեճեր են ծավալվում այն հարցի շուրջ, որ իրանական գազը չափազանց թանկ է, քան այն գազը, որը Թուրքիան ստանում է Ռուսաստանից։

Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ չէ կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, հատկապես, որ ռուսական գազի գները նվազել են, իսկ իրանական գազի հիմքում ընկած ֆորմուլան չափազանց բարձր է առաքումների համար և մոտավորապես երկու անգամ գերազանցում է ռուսական գազի արժեքը։

Այսպիսով, մենք տեսնում ենք Վրաստանի` ռուսական գազից հրաժարվելու բացասական փորձը և տեսնում ենք, թե հարևաններն ինչպիսի լարված իրավիճակում են հայտնվել իրանական գազի առումով։ Ինչ-որ նոր, ոչ ստանդարտ ուղիների մշակումը տեսականորեն հնարավոր է, ինչո՞ւ ոչ։ Բայց գործնականում դա հազիվ թե ավելի շահավետ լինի, քան այն առաքումները, որոնք կարող է առաջարկել Ռուսաստանը։

-Իսկ եթե խոսենք սվոփայի՞ն սկզբունքների մասին, որը հիշատակել է Իրանի դեսպանը։

— Սվոփի հնարավորությունները սկզբունքորեն իրական են, բայց «Գազպրոմից» սվոփ վերցնելու համար պետք է ինչ-որ այլ բան առաջարկել, բայց ի՞նչ։ Այստեղ հարց է ծագում։ Հնարավոր է, որ դա կապ ունենա Հայաստան կատարվող առաքումների հետ, քանի որ Հայաստանում է աշխատում «Գազպրոմը», բայց դրանք բավական խորամանկ սխեմաներ են, որոնց մանրամասները կողմերը պետք է շատ ուշադիր քննարկեն։

Իրականում այս իրավիճակը հեշտ ելք ունի` Ռուսաստանից գազ գնել արդեն գոյություն ունեցող ուղիներով և ընդունելի գնով։ Մյուս ուղիները տանում են առաքումների թանկացման, և հարցականի տակ է դրվում դրանց կայունությունը։

Իհարկե, նման առաքումների համար տեխնիկական հնարավորություններ կան, բայց բարդ են։

-Թեհրանի կողմից բազմաթիվ անգամ շոշափվել է նաև իրանական գազը Հնդկաստան առաքելու հնարավորությունը։ Որքանո՞վ է դա հնարավոր և դեպի Արևելք առաքումների ո՞ր ուղին է առավել հեռանկարային։

— Հնդկաստան գազ առաքելու ծրագրեր ունեցել են թե՛ Իրանը, թե՛ Թուրքմենստանը, վերջերս վերսկսվել են Թուրքմենստանից Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան գազ մատակարարելու մասին խոսակցությունները։

Երկրները ծրագրեր ունեն, բայց բավական է միայն հայացք նետել քարտեզին` հասկանալու համար, որ ցանկացած խողովակաշար, լինի դա Կենտրոնական Ասիայից կամ Իրանից, պետք է անցնի այլ երկրների տարածքներով։ Իսկ Աֆղանստանի կամ Պակիստանի նման երկրները կայունությամբ աչքի չեն ընկնում։ Դրան հավելած կա նաև քաղաքական փոխազդեցության և Հնդկաստանի ու Պակիստանի միջև բարդ հարաբերությունների հարցը։

Ուստի զուտ տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում նախագծերը արդեն մի քանի տասնամյակ է` քննարկվում են և չեն իրագործվում բարձր աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով։ Անհնար է երաշխիքներ տալ, որ խողովակաշարը քաղաքական պատճառներով չի փակվի։

Եթե խոսենք Իրանի և Հնդկաստանի փոխհարաբերությունների մասին, ապա առավել նախընտրելի է հեղուկ գազը, հնարավոր է` դա ավելի թանկ լինի, բայց ավելի կայուն կլինի և թույլ կտա Իրանին և Հնդկաստանին ինչ-որ խնդիրների դեպքում գազ գնել այլ աղբյուրներից կամ, հակառակը, ուղղորդել այլ երկրներ։ Այսինքն հեղուկ գազի տեսքով առաքումներն ավելի նախընտրելի կլինեն։

Բայց հեղուկ գազի գործարանի շինարարության համար տեխնոլոգիաներ են պետք, իսկ նման շինարարության տեխնոլոգիաներ ունեն միայն արևմտյան երկրները։

Իրանը նոր է թոթափել պատժամիջոցների բեռը, նախկինում այնտեղ բազմաթիվ նախագծեր են եղել, ծրագրվել է նաև հեղուկ գազի գործարան կառուցել, բայց պատժամիջոցների սահմանումից հետո աշխատանքները դադարեցվել են։

Այսօր բոլորը հասկանում են` չի բացառվում, որ ապագայում նոր պատժամիջոցներ սահմանվեն` հաշվի առնելով Մերձավոր Արևելքի լարված իրավիճակը։ Իրանում ներդրված ցանկացած ֆինանս բարձր ռիսկի հետ է կապված։ Իսկ հեղուկ գազի գործարանի համար միլիարդավոր դոլարներ են պետք։ Ուստի միջազգային խաղացողները մեծ զգուշությամբ են խոսում Իրանի հետ համագործակցության մասին, իսկ իրական այլ նախագծերի մասին առայժմ չի խոսվում։

 

 

Լրահոս
0