ԵՐԵՎԱՆ, 1 մարտի- Sputnik. Մարտի 1-ին ժամը 04.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Ահարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին նշված է ԱԻՆ-ի կայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Փետրվարի 29-ին ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Daf» մակնիշի բեռնատարը:
Փետրվարի 29-ին ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան 2-րդ մուտքի մոտակայքում ԳԱԶ 21 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ 21 մակնիշի ավտոմեքենան:
Փետրվարի 29-ին ժամը 07.53-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում բքի և վրաբեր ձյան հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա: