00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ցեխոտ խաղեր» Ծաղկաձորում

© Sputnik / Асатур Есаянц Off-Road гонки в Цахкадзоре
Off-Road гонки в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ի՜նչ են անում։ Կատարյալ խելագարներ են»,– ասում էր մայրն իր երեխային, որը կլանված հետևում էր մեքենաների մրցավազքին։ Ծաղկաձորում հավաքվել էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի մրցարշավորդները և պայքարում էին լավագույնի կոչման համար։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Մրցավազքը պետք է անցկացվեր ձյան մեջ, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Տաք եղանակի պատճառով մրցուղին վերածվել էր ձյունից և ցեխից կազմված զանգվածի, ինչը դուր չեկավ մրցարշավորդներից շատերին։ Այդ ամենին գումարվեց նաև անձրևը…

Տարբեր դասի մեքենաներ, մի քանի հարյուր մարդ։ Մրցավազքն ընթանում էր երեք կարգում` ստանդարտ ավտոմեքենաներ, ամենագնացներ` մինչև 2,5 լիտր ծավալի շարժիչով և 2,5 լիտրանոց շարժիչով։ Բայց ոչ բոլորն էին պատրաստ անբարենպաստ եղանակային պայմաններին։

Մեկնարկը դեռ չէր տրվել, իսկ Porsche Cayenne-ն արդեն թաղվել էր ցեխերի մեջ։ Մի կերպ դուրս բերեցին ցեխի միջից, ու մեքենան «թարմ» ցեխով ողողեց հարևան մեքենաներն ու մարդկանց։ Վարորդներից մեկն ասաց. «Բոլոր անիվները կպտտվեն, իսկ մեքենան չի շարժվի»։ Այդպես էլ եղավ, մեկնարկից անմիջապես հետո մեքենան կանգնեց ու չկարողացավ շարունակել մրցավազքը։

Երկաթե ձիերի շարքում իր «արտաքինով» աչքի ընկավ Wrangler-ներից մեկը։ Վարորդը մեր հայրենակից Հայկ Հարությունյանն էր, որը համատեղությամբ նաև Հայաստանի էներգետիկայի փոխնախարարն է։ Այո, մենք նույնպես զարմացանք։

© Sputnik / Асатур Есаянц Հայկ Հարությունյան
Участник Off-Road гонки в Цахкадзоре Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյան

Նա պատմեց, որ նման մրցուղին անսպասելի էր իրենց համար, քանի որ ընդամենը երեք օր առաջ Ծաղկաձորում ձյան հաստությունը 70 սմ-ի էր հասնում։

«Երկու օրվա ընթացքում ամեն ինչ հալվել է, և մենք ստիպված ենք անցնել ձնացեխախառն ճանապարհով, ինչը «ձնագնացների» համար այդքան լավ չէ։ Առաջին անգամ նորեկներին թույլ տվեցին ելույթ ունենալ ստանդարտ դասում, որպեսզի սովորական մեքենաներն էլ փորձեն իրենց ուժերը»,- ասաց Հայկը։

Մրցարշավորդ Հայկը պատմեց, որ առաջինը մրցուղի դուրս կգա լեգենդար Pantera-ն (Հայաստանում հայտնի է մրցարշավի բոլոր սիրահարներին), իսկ ինքն էլ ներկայացել էր սեփական Wrangler-ով (4-լիտրանոց շարժիչով և 33-դյույմանոց անիվներով, որոնք բարձրացված են 10 սմ-ով)։

Հայկի համար սա այս տարվա երրորդ մրցարշավն է։ Առաջին անգամ Իջևանում մասնակցել է Motul Low Range-ին, այնուհետև` Jeep Trophy-ին, որի մասին նա պատմում էր մեծ ոգևորությամբ։ Հայկի համար լավագույն արդյունքը դեռևս չորրորդ տեղն է։

Մենք հաջողություն մաղթեցինք «մեր» մրցարշավորդին և շարժվեցինք քիչ այն կողմ խմբված մարդկանց մոտ։

Մեր հարևան վրացիներից շատերը (շուրջ 15 մեքենա) եկել էին առաջին հայացքից վստահություն չներշնչող Suzuki Jimny ճարպիկ ավտոմեքենաներով։ Պատկառելի արտաքինով պապիկը` խնամված սպիտակ մորուքով, հայրենակիցներին ինչ-որ կարևոր բան էր բացատրում բարձր ձայնով ու «համուհոտով» (դատելով ունկնդիրների ուշադիր արտահայտությունից) ։

Մրցարշավորդ Վասոն, պատճառաբանելով լեզվի վատ իմացությունը, խնդրեց զրուցել իր եղբոր հետ, բացատրեց, որ նա սիրում է հարցազրույց տալ։ Գրիգոլը ստուգում էր անիվների ճնշումը և հարցազրույց տալու որևէ ցանկություն չէր դրսևորում։ Ամեն դեպքում մենք զրուցեցինք նրա հետ։

«Երկրորդ տարին է` մասնակցում եմ Ice Age 2016 հիանալի մրցարշավին։ Հաջող ելույթներ կային, որոնք «փչացան» տեխնիկական խնդիրների պատճառով։ Բայց հիմա այդ խնդիրները շտկվել են, և ամեն ինչ պետք է լավ լինի»,- ասաց Գրիգոլը։

© Sputnik / Асатур Есаянц Ծաղկաձորում կազմակերպված մրցարշավը
Off-Road гонки в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Ծաղկաձորում կազմակերպված մրցարշավը

Նա նշեց, որ շատ գոհ է իր Suzuki Jimny-ից, որը տուրբինային շարժիչ ունի։ Բոլոր նրանք, ովքեր տեսել են, թե ինչպես է մեքենան աշխատում, կարող են հաստատել դա։ Գրիգոլն անցած տարի մասնակցել է նաև Իջևանի մրցարշավին։ Նրան ամեն բան գոհացնում է, միայն ասում է, որ դժբախտաբար քիչ են հովանավորները։

«Հայաստանին շատ հովանավորներ եմ մաղթում, որպեսզի ամեն ինչ լավ լինի»,- ասաց Գրիգոլը։

© Sputnik / Асатур Есаянц Մրցարշավի վրացի մասնակից Գրիգոլը
Участник Off-Road гонки в Цахкадзоре из Грузии Григол  - Sputnik Արմենիա
Մրցարշավի վրացի մասնակից Գրիգոլը

Վարորդներից մեկը ցուցադրեց, թե ինչ հնարավորություններ ունի մեքենան երթուղուց դուրս։ Այդ ընթացքում ոստիկաններն ու կազմակերպիչները հանդիսատեսին հետ մղեցին վտանգավոր տարածությունից։

Մրցարշավը սկսվեց։ Երթուղին տեղ-տեղ ձնապատ, ցեխոտ դաշտ էր, որը հատվում էր գետակով։ Հենց այդտեղ, որտեղ պետք է անցնեին գետակի ծանծաղուտով, տեղի ունեցավ հիմնական «ներկայացումը»։

Երթուղու մոտ վեր խոյացող բլրի վրա կանգնած էին հանդիսատեսի մեքենաները։

Կաշվե բաճկոն հագած 60 տարեկան տղամարդը հեռախոսով կանչում էր ընկերոջը, համոզում էր միանալ իրեն։ Ազատ ձեռքով էլ քյաբաբ էր ուտում, որը գնել էր մոտակայքում գտնվող արագ սննդի կետից։ Իսկ հենց տեղում մանղալների վրա միս էին խորովում ու սուրճ եփում խարույկի վրա։

© Sputnik / Асатур Есаянц Ծաղկաձորում կազմակերպված մրցարշավը
Off-Road гонки в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Ծաղկաձորում կազմակերպված մրցարշավը

7 տարեկան թմբլիկ տղան, հավասարակշռությունը հազիվ պահելով, առաջ եկավ, որպեսզի տեսնի երթուղու վրա շրջված մեքենան։ Ներկաներն արագ դուրս հանեցին մրցարշավորդներին, որոնք, բարեբախտաբար, չէին տուժել։ Մեքենան ուղղեցին, ու այն իր ընթացքով հեռացավ «խաղադաշտից»։

Մարտի դուրս եկավ «ծանր հրետանին»` երրորդ կարգը, և սկսվեց իսկական «խրախճանքը»։

Հանդիսատեսը սպասում էր գետի մոտ։ Ոմանք ոգևորող կանչերով, բուտերբրոդներն ու ըմպելիքները բռնած, մյուսներն էլ` մինչև արմունկները թաղված ցեխի մեջ, հետևում էին գետից դուրս թռչող (միշտ չէ, որ հաջող) ավտոմեքենաներին։

Նվազագույն տարածությունից հեռախոսով էպիկական պահերը նկարել ցանկացողներն էլ կորել էին ցեխի մեջ։ Ու հավատացեք` մարդիկ նույնիսկ դրանից էին ուրախանում…

 

 

Լրահոս
0