00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացե՛ք. գարունը եկել է

© Sputnik / Гоар СаргсянМарина Ордян
Марина Ордян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար սպասված գարնան նախաշեմին, երբ մարդը լցվում է դրական զգացողություններով, բժիշկները կրկին նախազգուշացնում են, որ այս շրջանում սրվում են սրտանոթային ու խրոնիկ հիվանդությունները

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Փոփոխական եղանակի հետևանքով ի հայտ եկող գարնանային շոկի առյուծի բաժինն իրենց վրա են վերցնում սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ։ Եթե դուք ձեզ լիովին առողջ մարդ եք համարում, նույնիսկ սրտի տեղը չգիտեք ու հանկարծ ծակոցներ եք զգում կրծքավանդակի ձախ հատվածում, ապա պետք է անհապաղ դիմեք բժշկի և հետազոտություն անցնեք։

«Գարնանը կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության պատճառով երկու-երեք անգամ ուժեղանում է հիպոտոնիկ կրիզը։ Հիպոտոնիայով սկսում են տառապել մեր բնակչության գեղեցիկ սեռի ներկայացուցիչները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Դիագնոստիկա» սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը։

Եղանակային կտրուկ փոփոխություններից ու երկարատև ձմռանից բացի, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ վիտամիններ չի ստանում, մարդու ինքնազգացողության վատացումը կապված է նաև սխալ սնվելու և ֆիզիկական ցածր ակտիվության հետ։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նշում է, որ կարևոր դեր է խաղում նաև ցերեկային լուսավորությունը։ Մարդու վիճակը վատանում է հիմնականում ամպամած օրերին, և հենց գարնանային շրջանին է բաժին ընկնում ինքնասպանությունների մեծ մասը։

Չնայած սրվող հիվանդությունների բազմազանությանը` բժիշկները խորհուրդ են տալիս առողջ կենսակերպ վարել և ճիշտ սնվել` հիվանդությունները մեղմելու, իսկ առանձին դեպքերում նույնիսկ կանխելու համար։ Սննդակարգում պետք է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն լինի։

«Սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց 80 տոկոսը և մահվան դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկնում անապահով երկրներին»,- ասաց Օրդյանը։

Այսօր մարդու կյանքի անբաժանելի մասն է դարձել սթրեսը, որը հատկապես վտանգավոր է, եթե զուգակցվում է սխալ սննդով և վնասակար սովորույթներով։

Թեև հիվանդությունների վերաբերյալ խոսակցությունները կարող են տագնապ ու սարսափ առաջացնել, այնուհանդերձ ուրախալի է այն փաստը, որ գարուն է եկել։ Տարվա հենց այս եղանակն է մարմնավորում է նոր, մաքուր, վառ ու դրական կյանքի սկիզբը։ Վայելեք կյանքն ու հետևեք ձեր առողջությանը։

Լրահոս
0