00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինեգործների շենքն ուզում է ապրել. պատմելու շատ բան ունի

© Sputnik / Асатур Есаянц Пушкина 4/5
Пушкина 4/5 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուշկինի 4/5 հասցեում տիկնոջ հետ ապրում է Աշոտ Կիլիկյանը: Տունը պատմական արժեք ունի և լեզու ունենալու դեպքում բազում հետաքրքիր բաներ կպատմեր: Տարիներ առաջ այս տարածքը կառավարությունը ճանաչել է գերակա հանրային շահ և օտարել: Տարածքի կառուցապատող ընկերությունը տան տերերին իրական արժեքից զգալիորեն քիչ փոխհատուցում է առաջարկում

Գոհար Սարգսյան, Sputnik

Պուշկին փողոցի այս տանը մոտենալուն պես հասկանում ես, որ «հանդիպելու» ես պատմությանն ու բազմաթիվ հետաքրքիր փաստերի: Տան ճակատը ժամանակակից Երևանի հետ ոչ մի կապ չունի, գուցե նաև` բարեբախտաբար: Դուռը փայտե է, ու տանտերերը երբեք չեն էլ ցանկացել այն փոխել, որովհետև «եթե ավելի լավը չենք տեղադրելու, ինչու՞ փոխենք»: Իսկ այս հասցեում ապրող տարեց զույգի համար ավելի լավը չէր էլ կարող լինել, որովհետև տան հետ կապված ամեն ինչ պատմական է ու անկրկնելի:

© Sputnik / Асатур Есаянц Պուշկինի 4/5
Пушкина 4/5 - Sputnik Արմենիա
Պուշկինի 4/5

Եռահարկ շինությունը կառուցվել է դեռևս 1890 թվականին: Պատկանել է հայտնի գինեգործներ Թաիրովներին: Շենքը կառուցել են ոչ թե ապրելու, այլ գինեգործությամբ զբաղվելու համար: 1928 թվականին, երբ Թաիրովներին կուլակաթափ արեցին, ամբողջ ունեցվածքից նրանց թողեցին այդ շենքը՝ հարակից բակով ու այգիով: Ու այն ձևակերպեցին որպես սեփականություն:

«Ներս համեցեք, տանը տղամարդ կա, նրա հետ էլ կխոսեք»,- դուռը բացելով` այսպես դիմավորեց տանտիկինը՝ մեզ ուղեկցելով ամուսնու` Աշոտ Կիլիկյանի մոտ:

Աշոտ Անդրանիկովիչի մանկության բոլոր վառ ու անմոռաց հուշերը կապված են այս հասցեի հետ: Հստակ գիտակցելով, որ տան պատմության գուցե վերջին վկաներն ինքն ու կինն են, սկսեցին պատմել անցյալի հուշերը: Թաիրովներից հետո այս տունը վարձակալել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը:

«Բունիաթյանը նստել է այն նույն տեղում, որտեղ այս պահին դուք եք նստած: Այս ու հարակից սենյակը կնոջ հետ էին զբաղեցրել: Հետո նրան անհիմն բռնադատեցին: 1939 թվականին նա արդարացվեց: Այդ ընթացքում իմ ընտանիքն արդեն այս տանն էր ապրում: Իմ հիշողության մեջ տպավորվել է առաջին հանդիպումը Բունիաթյանի հետ: Նա բանտից դուրս գալուց հետո մեկ օր ավել չմնաց Հայաստանում, անմիջապես մեկնեց Մոսկվա»,- պատմեց Աշոտ Կիլիկյանը:

© Sputnik / Асатур Есаянц Պուշկինի 4/5
Пушкина 4/5 - Sputnik Արմենիա
Պուշկինի 4/5

Նա այսօրվա պես հիշում է մեկ այլ հանդիպում. Հայկ Բժշկյանը կամ Գայն այցելել էր իրենց հարևան փիլիսոփայի տուն ու մի քանի օր մնացել այնտեղ:

«Այդ տարիներին բնակարաններում ջուր չկար, սանհանգույցը դրսում էր: Մենք բակի երեխաներով հավաքվում էինք նայելու, թե ինչպես է Բժշկյանը լվացվում. հանում էր սպիտակ շապիկն ու սառը ջուրը շփում երեսին: Մեզ համար զինվորականը ամենապատվավոր մարդն էր»,- հիշեց Աշոտ Անդրանիկովիչը:

84-ամյա Աշոտ Կիլիկյանը մեծ կարոտով է հիշում Երևանի փոքր կենտրոնում ապրող մարդու կենցաղը. ամռանը բոլորը սովորություն ունեին բակում քնել:

© Sputnik / Асатур Есаянц Պուշկինի 4/5
Пушкина 4/5 - Sputnik Արմենիա
Պուշկինի 4/5

«Այն ժամանակ մարդկանց մեջ մաքրություն շատ կար: Հարևաններով բոլորս իրար ընդունում էինք որպես հարազատների: Պատահական չէ, որ շենքի բնակիչներից ոչ մեկը մյուսի հետ չամուսնացավ»,- իր հիշողություններով ամուսնուն միացավ կինը:

Նրանց տան նկուղային հարկում ժամանակին եղել է գինու փոքրիկ գործարան: Այս մառանը մինչ օրս պահպանված է: Տան կողքի դալանն ունեցել է մեծ, փայտե դարպասներ: Մեր զրուցակիցը պատմեց՝ երբ խաղողով լի սայլը մոտենում էր, դարպասները բացվում էին: Այնտեղ մինչ օրս էլ կան թեք պատուհաններ, որտեղից խաղողը լցնում էին ներքև: Իսկ ներսում արդեն ճզմում էին խաղողն ու գինի պատրաստում:

© AravotՊուշկինի 4/5
Старинный погреб по адресу Пушкина 4/5 в Ереване - Sputnik Արմենիա
Պուշկինի 4/5

«Բոլորովին վերջերս, երբ մամուլն ակտիվորեն լուսաբանեց շինության պատմամշակութային արժեքը, գիշերով ինչ-որ մարդիկ եկան, վնասեցին տան հետնամասում գտնվող ցանկապատը՝ փորձելով մտնել ու վնասել մառանը»,- ցավով ասաց Աշոտ Կիլիկյանը:

Շինության քանդման մասին խոսակցություններն այսօր տան տարեց բնակիչներին էլ են հասել: Աշոտ Կիլիկյանն ասում է, որ պատկան մարմիններին նամակներ է ուղարկել, բայց ապարդյուն: Նա ցավով է ընդունում, որ չկա մեկը, ով կուսումնասիրի ու կգնահատի շենքի պատմամշակութային արժեքը: Էլ չենք խոսում մառանի մասին, որի նշանակությունն «օգտագործելով»՝ կարելի է զարկ տալ զբոսաշրջությանը:

© AravotՊուշկինի 4/5
Старинный погреб по адресу Пушкина 4/5 в Ереване - Sputnik Արմենիա
Պուշկինի 4/5

 

 

Լրահոս
0