00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանահայ աշակերտի համար Հայաստանը գող ու բանտ չունի

© Раффи Берберян Армянское училище в Ливане
Армянское училище в Ливане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանի հայկական համայնքը պահպանում է ազգայինը և համարվում ամենաավանդապաշտ համայնքներից մեկը: Լիբանանի հայկական վարժարանների աշակերտների փափագն է՝ այցելել Հայաստան: Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է «Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարանի տնօրեն Վիգեն Ավագյանի հետ

Գոհար Սարգսյան, Sputnik

Վիգեն Ավագյանը ծնվել և մեծացել է Լիբանանի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում: Նրա համար տոնական են այն եզակի օրերը, երբ այցելում է Հայաստան. սա նրա 15-րդ այցն է: Հայաստան ուղևորվելու մասին լուրն իմանալով՝ առավել համարձակ ու նաև ռոմանտիկ աշակերտները նրան խնդրանքով են դիմել:

«Աշակերտներից մեկն ինձ ասաց՝ պարոն, ինձ հող բերեք, մյուսն էլ՝ ինձ Հայաստանի ջուր բերեք»,- ժպիտով պատմեց վարժարանի տնօրենը:

Ավագյանն ասաց, որ աշակերտների համար երազանք է Հայաստան գալը, նրանց համար Հայրենիքը Արարատ լեռն է, եռագույնը, Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանը: Մանկապարտեզում առաջին նկարը որ պատկերում են լիբանանահայ երեխաները, Արարատն է: Դպրոցի պատերը ևս զարդարված են Սուրբ լեռան նկարներով:

«Հաճախ Հայաստան երբևէ չայցելած աշակերտներս հարցնում են՝ այնտեղ բանտ կա՞, գող կա՞: Նրանք իդեալականացնում են իրենց Հայրենիքը»,- հպարտությամբ պատմեց Վիգեն Ավագյանը:

© Sputnik / Арам Нерсесян Վիգեն Ավագյան
Виген Авакян - Sputnik Արմենիա
Վիգեն Ավագյան

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե վարժարանի տնօրենը, Լիբանան վերադառնալով, ի՞նչ է պատմելու աշակերտներին, նա պատասխանեց.

«Կպատմեմ Հայաստանի կարգուկանոնի մասին, չես համեմատի մերձավորարևելյան քաոսի հետ: Այնտեղ քաղաքական ու տնտեսական անկայուն վիճակ է, իսկ Հայաստանում ավտոմեքենա վարելու, լուսացույցին հետևելու կարգ կա: Ամենուր մաքուր է՝ ի տարբերություն Լիբանանի: Այնտեղ անտերություն է, ով ինչ ուզի՝ կանի: Ամեն անգամ Հայաստանից լիցքավորված եմ վերադառնում»,- պատմեց Ավագյանը:

Մեր հայրենակցին միայն մեկ բան է զարմացնում՝ հայաստանյան երկու ծայրահեղությունները: Մեկ տեսնում է առատություն, բազմաթիվ սուպերմարկետներ ու շքեղ ավտոմեքենաներ, մեկ էլ՝ աղքատություն ու թանկ կյանք:

«Ապրելու համար Հայաստանը շատ լավն է, բայց և՝ թանկ: Եղածին ինչպե՞ս եք դիմանում, դա հրաշք է,- զարմանքով հարցրեց Ավագյանն ու ավելացրեց, որ արդեն դիմել է քաղաքացիություն ստանալու հարցով:- Ինձ նման շատերը կան, որ ուզում են վերադառնալ Հայաստան: Հայաստանի քաղաքացիները մտածում են գաղթելու, իսկ մենք` վերադառնալու մասին: Բայց Հայաստանում աշխատանքի հարց կա: Չենք ուզում հարուստ ապրել, ուղղակի կարողանանք ապրել»,- ասաց Վիգեն Ավագյանը:

Այնուհետև նա պատմեց հայկական վարժարանի մասին։ Նրա խոսքով՝ Լիբանանում գործող բոլոր վարժարաններն աշխատում են լիբանանյան պետական ծրագրով: Հայկական վարժարաններում դրա հետ մեկտեղ դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, հայ եկեղեցու պատմություն, մատենագրություն:

© Раффи Берберян«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարան
Армянское училище в Ливане - Sputnik Արմենիա
«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարան

«Մեր նշանաբանն է՝ ստեղծել փոքրիկ Հայաստան` Հայաստանից դուրս: Դասավանդում ենք հայկական երգ ու պար: Աշակերտներին առաջադրանք ենք տալիս, որ գնան ու իրենց արմատները գտնեն, ուսումնասիրեն տարազը, կենցաղը, ուտելիքը»,- անթաքույց հպարտությամբ պատմեց Վիգեն Ավագյանը:

Տնօրենը հպարտությամբ նշեց, որ իրենց վարժարանում սովորել են արցախյան ազատամարտիկներ, Հայ դատի նահատակներ:

«Նախորդ տարի շուրջ 3 ամիս նվիրեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կազմակերպեցինք տարբեր միջոցառումներ, այդ նպատակի համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից վերցրել էինք տարբեր նյութեր»,-ասաց զրուցակիցը:

Նա մտահոգված է, որ դպրոցից դուրս օտար միջավայրն այլ «դասեր» է տալիս, որոշ հայեր ամուսնանում են լիբանանցիների հետ ու մոռանում ինքնությունը:

«Եթե ընտանիքներում ամուր պահեն ավանդույթները, այդ խնդիրը մեծ չի լինի: Նվազագույնը, որ կարող եմ ասել, այն է, որ մեր բոլոր աշակերտները լիարժեք տիրապետում են հայերենին»,- ասաց վարժարանի տնօրենը:

«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարանը գործում է Հայ առաքելական համայնքի առաջնորդարանի հովանու ներքո, ունի 250 աշակերտ:

© Раффи Берберян«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարան
Католикос Арам I в армянском училище в Ливане - Sputnik Արմենիա
«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարան

«Ամեն աշակերտից գումար ենք գանձում, բայց դա չի համընկնում դպրոցի իրականացրած ծախսերին, աշակերտները նախատեսված գումարի մեկ երրորդն են վճարում: Դպրոցի բյուջեն գոյանում է բարեգործական միջոցներով: Սիրիայի դեպքերով պայմանավորված՝ 10-15 հազար սիրիահայ եկավ Լիբանան: Նրանց մենք անվճար հիմունքով ենք ընդունել վարժարան»,- ասաց Վիգեն Ավագյանը:

Նա իր օրինակով է քարոզում հայապահպանությունը: Նրա ընտանիքում, ինչպես ինքն է ասում, «արմատական» հայեր են. կինը հայագիտություն է ուսումնասիրել, իսկ երկու դուստրերը լիարժեք տիրապետում են հայերենին ու հետևում հայկական ավանդույթներին:

© Раффи Берберян«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարան
Армянское училище в Ливане - Sputnik Արմենիա
«Լևոն և Սոֆյա Հակոբյաններ» վարժարան

Նա և նրա սերնդի ներկայացուցիչները «տևական վախ ունեն», որ գալիք սերունդը կհեռանա ավանդույթներից: Ավագյանի երազանքն է, որ իր բոլոր աշակերտները հանարավորություն ունենան սովորածը սեփական աչքերով տեսնել, ծանոթանալ Հայաստանին, սիրել Հայրենիքը՝ մի օր այնտեղ հաստատվելու ակնկալիքով:

 

 

Լրահոս
0