00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Ընտրությունները չեն փոխի Իրանի արտաքին քաղաքական գիծը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Այս իրադարձությունը հետաքրքրում է նաև տեղի հայ համայնքին, քանի որ խորհրդարանում հայերն ունեն երկու պատգամավորական տեղ։ Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայերը` որպես կրոնական փոքրամասնություն, Իրանի Մեջլիսում ունեն երկու տեղ, մեկը հատկացված է հյուսիսային հատվածին, որի մեջ մտնում է Թեհրանն իր շրջաններով, մյուսը` հարավային մասին` Սպահան կենտրոնով, ասաց Յարալյանը։

Նրա խոսքով` հայ թեկնածուները սկզբից 9-ն էին, հետո մեկը ինքնաբացարկ հայտարարեց, և հայերն ընտրություններին մասնակցում են 8 թեկնածուով։ Այսինքն` այդ մարդիկ պայքարում են մեջլիսում երկու տեղի համար։

«Դաշնակցության ազդեցությունն Իրանի հայ համայնքում բավական մեծ է, դրա համար զարմանալի չէ, որ նրանց թեկնածուներն ավելի մեծ հնարավորություններ ունեն Իրանի խորհրդարան անցնելու համար։ Հատկապես երկու թեկնածուներ` Կարեն Խանզադյանը և Ժորժիկ Աբրահամյանը, մեծ հեղինակություն են վայելում հայ համայնքում։ Նրանք նախկինում աշխատել են Մեջլիսում, ունեն փորձ, հայ համայնքը նրանց ճանաչում է։ Չի բացառվում, որ նրանք կանցնեն խորհրդարան»,- կանխատեսում արեց Յարալյանը։

Նա կարծում է, որ հիմա ավելի լավ պայմաններ են ստեղծվել, որպեսզի Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները դառնան Հայաստանն Իրանի հետ կապող միջնորդ։

Իրանագետը վստահ է, որ այն ներքին և արտաքին քաղաքական գիծը, որը որդեգրել է Իրանը, կշարունակվի, և ընտրությունները էական բան չեն փոխի։ Կան երկու թևեր, որոնք պայքարում են միմյանց դեմ` բարեփոխականները և պահպանողականները։ Բայց անկախ այն հանգամանքից, թե ինչ ուժեր մեծամասնություն կկազմեն Մեջլիսում, Իրանի հիմնական արտաքին քաղաքական ուղղությունը չի փոխվի։

Նա նշեց, որ թեև Իրանը մեր հարևանների, մասնավորապես Ադրբեջանի հետ որոշ պայմանագրեր է ստորագրում, այդուհանդերձ Հայաստանը պահպանում է և պահպանելու է իր կարևորությունն Իրանի համար։

«Իրանում շատ ցավագին են ընդունում, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Իսրայելի հետ, փաստորեն Ադրբեջանի տարածքը երբեմն օգտագործվել է օտարերկրյա ուժերի կողմից` Իրանի դեմ ինչ-որ գործողությունների համար։ Իրանում դա շատ լավ հասկանում են։ Այդ առումով Հայաստանի նկատմամբ վստահության գործակիցն ավելի մեծ է»,- նշեց Յարալյանը։

Իրանում Մեջլիսի 290 տեղի համար պայքարում է 5 հազար թեկնածու։ Իրանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ երկրի 80 մլն բնակչությունից ընտրելու իրավունք ունի շուրջ 55 միլիոնը:

 

 

Լրահոս
0