00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլոկանների 23 միլիոնը

© Sputnik / Дмитрий Писаренко Пикет у офиса компании "Санитек"
Пикет у офиса компании Санитек - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմռան վերջին ուրբաթ օրվա արևոտ առավոտյան Sanitek-ի կենտրոնական գրասենյակի մոտ հավաքվել էին մարդիկ` ընկերության ղեկավարությանը ևս մեկ անգամ ձյան մասին հիշեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի- Sputnik. Sanitek-ի կանաչ դարպասների մոտ հավաքվել էր 50 մարդ։ Նրանց մեծ մասն աչքի էր ընկնում երկար բաց գույնի մորուքներով և սլավոնական դիմագծերով։ Պարզվեց, որ մոլոկանների համայնքի ներկայացուցիչներն իրենց հայ գործընկերների հետ ներգրավված են եղել մայրաքաղաքի փողոցները մաքրելու աշխատանքներում։

Նրանք իրենց սեփական բեռնատարներով ձյունը տեղափոխել են աղբավայրեր։ Հավաքվածները զգալիորեն աշխուժացան, երբ հայտնվեց թիկնեղ և նորաձև հագնված մի տղամարդ։ Պարզվեց` Վլադիմիր Գուրևն է` Sanitek-ի կապալառու կազմակերպություններից մեկի ղեկավարը։

© Sputnik / Дмитрий Писаренко Sanitek ընկերության գրասենյակը
Офис компании Санитек - Sputnik Արմենիա
Sanitek ընկերության գրասենյակը

Նրա խոսքով` քլինինգային ընկերությունը չի համաձայնում ամբողջությամբ մարել կատարված աշխատանքի համար պարտքերը։

— Հիշո՞ւմ եք` դեկտեմբերի վերջին առատ ձյուն տեղաց, որը չէր դադարում մի քանի օր,- հիշեցնում է Գուրևը,- Ահա, Sanitek-ի մենեջերները դիմեցին ինձ լրացուցիչ ուժեր ներգրավելու խնդրանքով։ Սկզբից ամեն ինչ ձևակերպվեց փաստաթղթերով, և մարդիկ սկսեցին ստանալ փողերը։ Հետագա աշխատանքների համար բանավոր պայմանավորվածություն է եղել։ Մեզ խոստացել են, որ ամեն ինչի համար կվճարեն։ Բայց երբ մենք հաշվեցինք և նշեցինք ևս 23 մլն դրամի մասին` ներառյալ ԱԱՀ, հետո սկսվեցին խնդիրները։

Մարդկանց ստիպել էր Sanitek-ի շենքի մոտ հավաքվել պատվիրատուի առաջարկած պարտքը մարելու սխեման։ Գուրևին ասվել է, որ 23 միլիոնը կասկածելի է, և քանի որ ոչ մի փաստաթուղթ չկա, թող նա և իր թիմը համաձայնության գան թեկուզ 10 մլն 800 հազար դրամի շուրջ։ Նրանք խորհրդակցեցին և հայտարարեցին, որ դա անարդար է և որոշեցին բողոքի ակցիա անցկացնել` հասարակության ուշադրությունը գրավելու համար։

— Մենք միշտ աշխատել ենք` հիմնելով ազնիվ խոսքի վրա։ Նախկինում մենք գործ ենք ունեցել անմիջականորեն իշխանության մարմինների և քաղաքապետարանի հետ։ Սա առաջին ձմեռն է, երբ գործ ենք ունեցել կոմերցիոն կառույցի հետ…

— Սա նրանց առաջին և վերջին ձմեռն է մեզ հետ,- կատակով ասաց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից` հայ։

© Sputnik / Дмитрий Писаренко Բողոքի ցույց Sanitek ընկերության մոտ
Пикет у офиса компании Санитек - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց Sanitek ընկերության մոտ

Բացահայտվեց այսպիսի հետաքրքրիր պահ։ Պարզվեց, որ ցուցարարները սկզբից վճռական էին տրամադրված և ցանկանում էին գիշերը փակել Sanitek-ի ելքը։ Բայց նրանց չաջակցեց… անվանի լուսանկարիչ Գագիկ Շամշյանը, ով կասկած հայտնեց առավոտյան ժամը 4-ին բողոքի նման ձևի արդյունավետության մասին։

Զարմանալի է, որ Sanitek-ը չունի կայք և նույնիսկ քաղաքային հեռախոսահամարներ։ Sputnik-ը զանգեց Sanitek-ի «թեժ գիծ»։ Օպերատորը 10 վայրկյանում պարզաբանեց, որ «մենք չենք կարող ձեզ հեռախոսահամարներ տրամադրել, քանի որ դրանք չկան։ Եթե ձեզ ինչ-որ բան է հետաքրքրում, գնացեք ընկերության գրասենյակ, որը գտնվում է Չարբախում»։

Բողոքի ակցիան արդյունքում հանգեցրեց նրան, որ ընկերության ղեկավարությունն ընդունեց նախաձեռնող խմբին։

Պայմանավորվեցին, որ պետք է գալ փոխզիջման։ Մարդիկ չէին ցրվել և շարունակում էին մնալ Sanitek-ի պատերի տակ, ինչպես ասում են` «երկաթը տաք-տաք ծեծելու» համար։

© Sputnik / Дмитрий Писаренко Բողոքի ցույց Sanitek ընկերության մոտ
Пикет у офиса компании Санитек - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց Sanitek ընկերության մոտ

Մոլոկանները ռուսական կրոնական փոքր խմբավորում է (կրոնական փոքրամասնություն), որն առաջացել է 18-րդ դարի 2-րդ կեսին Տամբովի գավառում։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները մերժում են ուղղափառ եկեղեցին ու ծիսակատարությունները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները և այլն։ Ցարիզմի օրոք հալածվում էին, որի հետևանքով մոլոկանները մեծ խմբերով գաղթել են Կանադա, ինչպես նաևԱնդրկովկաս։

Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում։ Անկախությունից հետո սկսվել է մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասել է։

 

 

Լրահոս
0