00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամությունը դատավճիռ չէ. խոցելի խավը դառնում է գործընկեր

© Photo : Unsplash / Steven HWGЛюди с ограниченными физическими способностьями
Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2012 թվականից ի վեր Հայաստանում աշխատանքի է տեղավորվել հաշմանդամություն ունեցող 543 անձ։ Գործընթացը ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶԳ–ն «Լայֆ» ծրագրի միջոցով։ Կազմակերպված թեմատիկ համաժողովին ներկա էին գործատուներն ու ոլորտի պատասխանատուները

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի-Sputnik. Մերին դպրոցն ավարտեց ապագայի վառ ծրագրերով և հույսերով, հետո մտավ մի կյանք, որը լի էր հուսահատությամբ։ 17 տարեկանում հիվանդացավ ու սկսեց տեղաշարժվել սայլակով։ Ուսումը շարունակելը, առավել ևս աշխատելը նրա համար չիրականացող երազանք թվաց մինչև այն պահը, երբ կարդաց ԱԻՆ-ի` աշխատանքի ընդունման հայտարարությունը։

«Մասնագիտական փորձ չունեի, մտածում էի, որ հայտարարված մրցույթը կձախողեմ։ Բայց անցա։ Հիմա ուրախ եմ, որ աշխատում եմ մի կոլեկտիվում, որտեղ ոչ մի խտրականություն չկա, ու, բացի այդ, գումար եմ վաստակում իմ հիվանդության ծախսերը հոգալու համար»,-ասաց Մերին։

© Sputnik / арам Нерсесян Մերին աշխատում է ԱԻՆ–ում
Сотрудник МЧС Мери - Sputnik Արմենիա
Մերին աշխատում է ԱԻՆ–ում

«Խոցելի խավից դարձրինք գործընկեր», — ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը` հպարտությամբ ավելացնելով, որ նախարարությունում ունեն 35 սայլակավոր աշխատակից։ Մարզային 911 ծառայություններում ևս աշխատանքի են ընդունում հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց։ Ընդունելիս բոլորի պես նրանց համար էլ էին չափորոշիչներ սահմանված ` համակարգչի հետ «դու»-ով խոսել, 3 լեզվի տիրապետել ու ազատորեն հաղորդակցվել։

«Երբ եկան, պարզվեց, որ ոչ լեզու գիտեն, ոչ էլ համակարգչային գիտելիքներ ունեն։Նախարարի հանձնարարությամբ սկսվեց անհատական մոտեցումը։ Նրանք առանձին դասընթացներ անցան»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը։

Մեր զրուցակցի խոսքով` այդ օրվանից նրանց աչքերում յուրահատուկ փայլ է նկատվում, նրանք մասնագիտական փորձ ունեն, հաջողություններ են գրանցում ոչ միայն աշխատանքում, այլև անձնական կյանքում` ամուսնանում են, երեխաներ ունենում։

© Sputnik / Арам НерсесянԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյան
Николай Григорян - Sputnik Արմենիա
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյան

«Ես կարևորում եմ «Լայֆ» ծրագրի ներդրումը։ Դրա շնորհիվ բենզին հատկացվեց, որ տեղափոխենք սայլակավոր հաշմանդամներին։ Կառուցվեց վերելակ մեր մասնաշենքում, որի շնորհիվ նրանք ազատորեն մտնում են մարզասրահ ու այլ սենյակներ»,-ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։

Իսկ սոցապ նախարարությունում սայլակավոր հաշմանդամների թիվն ընդամենը 13-ն է։ Նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ այդ թիվն ավելացնելու միտում կա։ Հարցին, թե հաշմանդամություն ունեցող քանի անձ է սպասում աշխատելու իր հերթին, նախարարը պատասխանեց.

«Զբաղվածության գործակալությունում հաշվառված, աշխատանք փնտրողների մեջ հաշմանդամություն ունեցող անձինք 2500-ն են»։

© Sputnik / Арам Нерсесян ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Артем Асатрян - Sputnik Արմենիա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Արդեն օրենքով ամրագրված է, որ գործատուները պետք է բավարարեն զբաղվածության քվոտայի պահանջները։ Այս տարի պետական, իսկ հաջորդ տարի նաև մասնավոր հաստատությունները պետք է հստակ թվով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունեն։ Հակառակ դեպքում հաջորդ տարի արդեն պետք է կրճատումներ անեն, որ նրանց համար տեղ ազատվի։

Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 20 հազար անձ։ Շատ հաճախ նրանց համար հասու չէ պատշաճ տեղեկատվությունը զբաղվածության հնարավորությունների և իրենց իրավունքների մասին։

 

 

Լրահոս
0