00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանության օրը Պերմյակովը հասցրել է երկու շաուրմա ուտել

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վալերի Պերմյակովի դատավարության հերթական նիստի ժամանակ հարցեր են ուղղել Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրու սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սպանության օրը 2012 սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալին հայտնել է, որ երկու շաուրմա է կերել և երեք շիշ կոլա խմել։

«Երբ Պերմյակովին բերեցին սահմանապահ ջոկատ ինքնությունը պարզելու համար, քանի որ նրա մոտ փաստաթղթեր չկային, և ինքն էլ քաղաքացիական հագուստով էր, Պրեմյակովն ասաց, որ որևէ բան չի արել։ Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց` երկու շաուրմա, երեք կոլա»,- դատարանում ասաց 2012 սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը։

Փաստաբանների հարցին, թե ինչու են ռուս սահմանապահները սահմանի մոտ ձերբակալել Պերմյակովին և հանձնել 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, Մերզլիկինը պատասխանեց.

«Հայ-ռուսական միջպետական պայմանագրերի, Հայաստանի տարածքում սահմանապահ ջոկատի տեղակայման և գործողությունների մասին պայմանագրերի, ՀՀ պետական սահմանի մասին օրենքի և մի շարք այլ նորմատիվային փաստաթղթերի ու ակտերի պահանջներից ելնելով` Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ ուժերը միշտ համագործակցել են հայ իրավապահների հետ, սակայն այս դեպքում, քանի որ փնտրվել է 102-րդ ռազմակայանի դասալիքը և սահմանի մոտ հայտնաբերելուց հետո նրա մոտ փաստաթղթեր չեն եղել, ինքնությունը ճշտելուց հետո էլ պարզվել է, որ Պերմյակովը այդ նույն դասալիքն է, նրան հանձնել են ռուսական կողմին։ Այն, որ Գյումրիում տեղի է ունեցել ընտանիքի սպանություն և որ Պերմյակովը եղել է թիվ մեկ կասկածյալը, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել եմ ավելի ուշ, թեև լրատվամիջոցներից լսել եմ այդ մասին»։

Փաստաբանների հարցին, թե ինչու են որոնողական աշխատանքները սկսել առանց հայ ոստիկանների, վկան նշեց, որ դա այս պարագայում իրենց խնդիրը չի եղել, դա պետք է իրականացնեին 102-րդ ռազմակայանից։

«Բացի այդ, նույն օրը Շիրակ մարզադաշտի մոտ ես հանդիպեցի 102-րդ ռազմակայանի հրամանատարին և շտաբի պետին, նրանք ասացին, որ հայ իրավապահները տեղեկացվել են դասալքության մասին։ Այս դեպքում դա մեր խնդիրը չէր, մեր խնդիրը որոնողական աշխատանքներ կատարելն էր։ Մենք հայ իրավապահների հետ որևէ խնդիր չունենք, հայ ոստիկանները շատ պրոֆեսիոնալ են գործել, ինչը կարող եմ ենթադրել նրանց արագ արձագանքումից»,- ասաց Մերզլիկինը։

Ըստ նրա` Պերմյակովի ինքնությունը պրազելու ժամանակ սենյակում նաև հայ ոստիկաններ են եղել։ Թե ինչ գործողություններ էին կատարում հայ իրավապահները, Մերզլիկինը չգիտի։

«Չեմ կարող ասել, թե ինչ էին անում նրանք, որովհետև ես զբաղված էի։ Բայց հայ իրավապահներն ազատ էին իրենց գործողություններում, օրինակ` նրանք կարող էին նկարահանել»,- ասաց նա։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

Լրահոս
0