00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցությունը կողջունի Քոչարյանի վերադարձը

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել և հայտարարել է, որ «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է», սակայն միշտ համակրանքով է վերաբերվել Դաշնակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. ՀՅԴ-ն կողջունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը։

«Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի աշխուժացնել իր մասնակցությունը քաղաքական կյանքին, ՀՅԴ-ն միայն կողջունի այդ որոշումը։ Նրա անցած ուղին մենք գնահատում ենք ըստ արժանվույն։ Նրա նախագահության տարիները դրական են եղել մեր երկրի համար», — լրագրողներին ասաց Ռուստամյանը։

Ռուստամյանի խոսքով` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դաշնակցականները երկար ժամանակ համագործակցել են Քոչարյանի հետ, ու կուսակցությունը մինչև հիմա էլ լավ հարաբերություններ է պահպանում նրա հետ։ Պատգամավորը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ՀՅԴ-ն կանտեսի՞ արդյոք ՀՀԿ-ի հետ կնքած համաձայնագիրը և կմիանա՞ Քոչարյանին, եթե նա վերադառնա։ Ռուստամյանի խոսքով` անկախ քաղաքական ուժից, իրենք համագործակցում են մի շարք կարևոր խնդիրների շուրջ։

Ռուստամյանին հարց ուղղեցին նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիի վերաբերյալ. «Արդյո՞ք Դաշնակցությունը նրան քաղբանտարկյալ է համարում»։ Պատգամավորը խուսափեց պատասխանից`ասելով, որ դրա համար մասնագետներ ու եվրոպական կառույցներ կան, որոնք էլ գնահատականներ են տալիս են նման դեպքերում։ Նա հիշեց նաև իր ձերբակալության տարիները` նշելով, որ ՀՅԴ-ի անդամներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել (քանի որ Եվրոպայում նրանց որպես այդպիսին չէին ճանաչում)։

«Ես պայքարում էի իշխանության դեմ, կոչերով էի հանդես գալիս, ինչի համար էլ ինձ ձերբակալեցին։ Սակայն ես ճիշտ եմ արել, ու եթե հարկ լինի, կրկին այդպես կանեմ», — ոգևորված պատասխանեց Ռուստամյանը։

Ակտիվիստին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը մեկնաբանելով` պատգամավորն ասաց, որ երեք տարի բանտում է անցկացրել. «Եղել է նաև ծեծկռտուք, սակայն չի նշանակում, որ դրանք բոլորը կանխամտածված էին։ Չէ՞ որ դա գողական աշխարհ է»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտնեց, որ ակտիվիստի մասին խոսել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, և նա հայտնել է, որ ակտիվիստին հետազոտել են։ Գասպարիին էլ իր հերթին հայտնել է, որ ղեկավարության և ուղղիչ հաստատության աշխատակիցների հանդեպ որևէ բողոք չունի։

«Նույն բանտախցում գտնվող անձանց կողմից ճնշում գործադրելու մասին տեղեկություններ են եղել, ու իր իսկ խնդրանքով նա տեղափոխվել է մեկ այլ բանտախուց», — ասաց Բաղդասարյանը։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ մեկնաբանեց Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, որ ՀՅԴ-ականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել։ ««Որ ասում են՝ Հռոմի պապից կաթոլիկ: Հիմա՝ Հանրապետականից Հանրապետական», — ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը` Մանուկյանը նշեց, որ նրանց համաձայնագիրը հեգնանքից բացի, ուրիշ ոչինչ չի առաջացնում։ Նա առաջարկում է նայել, թե ում դեմ նրանք պետք է պայքարեն միասին, եթե խորհրդարանի հանրապետականների մեծ մասն օլիգարխներն են։

«Իսկ եթե ուզում եք իրականությունն իմանալ, դուրս եկեք փողոց, թող մարդիկ ասեն, թե ինչ են մտածում այդ ամուսնության ու ապահարզանի մասին: Ոչ մեկը լուրջ չէ, ոչ այդ փաստաթուղթը, ոչ իրենց ասածները, ոչ այդ կոալիցիան: Հասարակությունը բլեֆի վրա է, թե իբր այդ երկու ուժերի համագործակցությունը ամեն ինչ դզելու է»,- նշեց նա:

Ըստ պատգամավորի, եթե այդ համագործակցությունն արդյունավետ լիներ, նախկինում էլ արդյունքը կտեսնեինք: «Եթե սերունդ ծնվեր այդ ամուսնությունից, առաջին ամուսնությունից կծվեր»,- ասաց նա:

 

Լրահոս
0