00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Թուրքիան գողոնի ակնհայտ վաճառքով է զբաղված»

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոց"Молчаливая" акция протеста в Стамбуле
Молчаливая акция протеста в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի քաղաքականությունը չի տեղավորվում ժամանակակից արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգում, պնդում է թուրքագետ Չաքրյանը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Populus և iFop ընկերությունները Sputnik-ի համար հարցախույզ են անցկացրել արևմտյան երկրներում և հետևյալ պատկերը ստացել` ֆրանսիացիները, գերմանացիները, բրիտանացիներն ու ամերիկացիները բավականին լավ են պատկերացնում ու հասկանում, թե Թուրքիան ինչ դեր ունի նավթի առևտրի գործում։

Հարցախույզի տվյալների համաձայն` ֆրանսիացիների 72%-ը կարծում է, որ Թուրքիան աչք է փակում Սիրիայում «Իսլամական պետության» հետ նավթի առևտուր անող թուրք վաճառականների գործունեության վրա: Գերմանացիների կեսից ավելին (52%), ամերիկացիների 38%-ը և անգլիացիների 41%-ը համոզված են, որ նավթի վաճառքը թուրքական իշխանության թույլտվությամբ է իրականացվում:

Եվրոպական հանրությունը բացասաբար է վերաբերվում այն փաստին, որ պաշտոնական Անկարան, անտեսելով միջազգային բոլոր նորմերն ու ՄԱԿ-ի արգելքները, գողացված նավթի վաճառքով է զբաղվում «Իսլամական պետության» և Ջեբհաթ ան Նուսրայի հետ։

Իրականում ամեն ինչ պարզ է։ Թուրքիայի համար ձեռնտու է այդ վաճառքը, քանի որ գողացված նավթը չափազանց էժան է։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` Թուրքիան, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից անկախ, սեփական խաղը կխաղա տարածաշրջանում, և հավանաբար հենց նա առաջինը կխախտի հրադադարի ռեժիմը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն իր հերթին նշում է, որ Թուրքիան առանձնապես չէր էլ թաքցնում այն հանգամանքը, որ ԻՊ-ն ու Ջեբհաթ ան Նուսրան իր գործընկերներն ու դաշնակիցներն են։

Ու պաշտոնական Անկարան ամեն կերպ աջակցում է նրանց, զենք ու արդյունաբերական ապրանքներ մատակարարում։ Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նույն Ջեբհաթ ան Նուսրային փրկի Սիրիայի բանակի ու Ռուսաստանի ավիացիայի հարվածներից։ Այդ պատճառով էլ հայտնվում է եվրոպական ու ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում։

«Բանը հասել է նրան, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քերին վերջերս հակաթուրքական անկեղծ հայտարարություն արեց, որի իմաստը հետևյալն էր։ Եթե Թուրքիան չի ցանկանում կատարել արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի անդամներին վերաբերող պահանջները, ապա նա ցանկացած պահի կարող է դուրս գալ այդ կոալիցիայից», — ասաց Չաքրյանը։

Ճիշտ է` թուրքագետի կարծիքով, սա առաջին հերթին վերաբերում է քրդերի գործոնին։ Քրդական կազմակերպությունների հետ համագործակցում է և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, ու պաշտոնական Անկարան ոչ մի կերպ չի ուզում համակերպվել այդ փաստի հետ։ Հավանաբար խնդիրների ու հանգամանքների այս ողջ շղթան էլ հենց պատճառ է դարձել, որ արևմտյան հանրությունը բացասաբար վերաբերվի Թուրքիայի` սիրիական հարցում ունեցած դիրքորոշմանը։

Թուրքագետի կարծում է, որ պետք է նաև հաշվի առնել այն ահռելի աշխատանքը, որն իրականացրել է ՌԴ-ն միջազգային քաղաքական ասպարեզում։

Ռազմական ու հետախուզական ծառայություններն ապացուցեցին, որ Թուրքիան կապ ունի ԻՊ-ի հետ, միջազգային հանրությանը ցույց տվեցին արբանյակից արված լուսանկարները, որոնցում երևում էին, թե ինչպես է գողացված նավթը շարասյունով շարժվում դեպի Թուրքիա։

Փորձագետները վստահեցնում են` այս ամենն ազդել են արևմտյան քաղաքացիների կարծիքի ու վերաբերմունքի վրա, քանի որ գողոնի (լինի նավթ կամ հին մասունքներ Պալմիրայից) վաճառքը ոչ ոք երբևէ չի ողջունել։

 

Լրահոս
0