00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. ԱՄՆ–ն փոխում է արտաքին քաղաքականության ղեկը

© Photo : PhotolureТеван Погосян
Теван Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ամերիկացիներն այժմ ավելի շատ զբաղված են ներքին հարցերով, սակայն շատ լավ գիտեն, որ Թուրքիան համագործակցում է «Իսլամական պետության» հետ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Թուրքիայի և «Իսլամական պետության» համագործակցության մասին լուրը փոփոխություն է մտցրել ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, Sputnik Արմենիային ասաց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը` մեկնաբանելով Sputnik-ի հարցախույզի արդյունքները։

Հարցախույզի տվյալների համաձայն` ֆրանսիացիների 72%-ը կարծում է, որ Թուրքիան աչք է փակում Սիրիայում «Իսլամական պետության» հետ նավթի առևտուր անող թուրք վաճառականների գործունեության վրա: Գերմանացիների կեսից ավելին (52%), ամերիկացիների 38%-ը և անգլիացիների 41%-ը համոզված են, որ նավթի վաճառքը թուրքական իշխանության թույլտվությամբ է իրականացվում:

«Եվրոպացիների և ամերիկացիների ցուցանիշների տարբերությունը կապված է այն տեղեկատվության հետ, որը վերլուծական կենտրոնները ներկայացնում են հասարակությանը։ Ամերիկայում այսօր նախընտրական պայքար է ընթանում, դա է պատճառը, որ մամուլն ավելի շատ անդրադարձել է ներքին խնդիրներին»,- ասաց Պողոսյանը։

Պատգամավորը կարծում է, եթե անգամ դիտարկում անցկացվի, թե հայկական տպագիր մամուլն ինչ հոդվածներ է հրապարակել` հղում անելով ամերիկյան աղբյուրներին, կարելի է նկատել, որ շատ ակտիվորեն են անդրադառնում Թուրքիայի և ԻՊ-ի համագործակցության հարցին։ Այդ նյութերը կան, այլ հարց է` արդյո՞ք հիմա այդ թեման հետաքրքրում է ամերիկացիներին, թե՞ նրանք ավելի շատ զբաղված են ներքին հարցերով։

Պողոսյանի խոսքով` ԱՄՆ-ն շատ լավ գիտի, որ Թուրքիան ու ԻՊ-ն համագործակցում են, դրա վկայությունն է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը։

«Եթե լսենք Էրդողանին, ապա Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը միավորվել են Թուրքիայի դեմ ու երկրի նկատմամբ ոչ ճիշտ քաղաքականություն են վարում։ Եթե պետդեպարտամենտն ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նման տեղեկություն չունենային, կհամագործակցեին արդյո՞ք մյուս երկրների հետ` մի կողմ թողնելով իրենց դաշնակցին», — հռետորական հարց է ուղղում Պողոսյանը։

 

 

Լրահոս
0