00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիթդ բարձր կամ պլաստիկ վիրաբույժը կօգնի ամուսնանալ

© EmazeПластическая хирургия
Пластическая хирургия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
73-ամյա տղամարդը որոշել է «կյանքը փոխել» և դիմել է պլաստիկ վիրաբույժին։ Ինքնավստահ տղամարդը որոշել է վիրահատել քիթն ու երրորդ անգամ ամուսնանալ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Պլաստիկ վիրաբուժությունը բժշկագիտության ակտիվ զարգացող ոլորտներից է։ Սակայն զարգանում է ոչ միայն վիրաբուժությունը, այլև` վիրահատության դիմող մարդկանց երևակայությունը։

Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում այս մասին ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի» պլաստիկ ու դիմածնոտային վիրաբուժության բաժնի վարիչ, «Նաիրի» բժշկական կենտրոնի էսթետիկական վիրաբուժության ղեկավար Հայկ Ենոքյանը։

«Հայաստանում օրական քթի 50-80 պլաստիկ վիրահատություն է արվում։ Իսկ ամռանն այս թիվը հասնում է 300-ի», — ասաց վիրաբույժը։

Ենոքյանն ավելացրեց, որ Հայաստանում «նորաձև» են քթի ու կրծքի վիրահատությունները։ Ընդ որում, եթե ամբողջ աշխարհում կանայք ցանկանում են մեծացնել իրենց կուրծքը, ապա Հայաստանում պատկերը միանգամայն այլ է` կանայք դիմում են կուրծքը փոքրացնելու համար։

© Sputnik / Асатур Есаянц Հայկ Ենոքյան
Айк Енокян  - Sputnik Արմենիա
Հայկ Ենոքյան

Այտերի փոսիկները` «երջանկության նշան» կամ «հրեշտակի համբույր»

«Այտերի փոսիկները պլաստիկ վիրաբուժության վերջին միտումներից են։ Երբ առաջին անգամ ինձ մի կին դիմեց այտերին փոսիկներ անելու խնդրանքով, ես շատ էի զարմացել։ Հետո պարզեցի, որ դա նորաձև է ողջ աշխարհում», — ասաց Ենոքյանը։

Նրա խոսքով` հայերն արևմտյան մշակույթն ընդօրինակելու հակում ունեն, իսկ Արևմուտքում ընդունված է  հաջողակ ու գեղեցիկ լինել, ու համարվում է, որ հաջողության գրավականը գեղեցկությունն է։

Վիրաբույժը նշեց, որ Հայաստանում ամեն տարի պլաստիկ վիրաբուժության նոր մեթոդներ են ներդրվում, օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ։ Մեր երկրում լավ մասնագետներ շատ կան, որոնք ոչնչով չեն զիջում արևմտյան գործընկերներին։

Հայաստանում պլաստիկ վիրաբույժներին են դիմում ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլև` այլ պետությունների քաղաքացիները, որովհետև, ի տարբերություն այլ երկրների, այստեղ գները մատչելի են։

Ո՞վ է դիմում պլաստիկ վիրաբույժին

Հայաստանի պլաստիկ վիրաբույժներն օգնում են նաև վերացնել անհաջող վիրահատության հետևանքները, փորձում են շտկել կրծքի, քթի, շրթունքի ձևը։

«Դիմում են բոլորը։ Ծնողները բերում են 3-5 տարեկան երեխաներին, հաճախ դիմում են «լոշտակությունը» վերացնելու համար։ Իսկ դա հեշտ լուծվող խնդիր է», — ասաց Ենոքյանը։

Վիրաբույժներին են դիմում նաև անհամաչափ կուրծք ունեցողները։ Ինչ վերաբերում է քթի վիրահատությանը, ապա դիմում են տարբեր տարիքի մարդիկ, սակայն գերակշռող մասը երիտասարդներն են։

35-անց կանայք պլաստիկ վիրաբույժի մոտ են գնում իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար։ Երբ վիրաբույժը տեսնում է, որ վիրահատության կարիք չկա, այդ դեպքում համագործակցում է կոսմետոլոգի հետ։

Պլաստիկ վիրաբույժներին են դիմում նաև տարեցներն ու տղամարդիկ։ Ենոքյանի պրակտիկայում եղել է դեպք, երբ 73 տարեկան տղամարդը դիմել է քիթը վիրահատելու համար։

Այդ տարիքային խմբի մարդիկ հաճախ ցանկանում են վերացնել կնճիռներն ու ձգել մաշկը։ Գեղեցիկ լինել ցանկանում են ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ` շոու բիզնեսի ներկայացուցիչները։

Եթե քիթը մեծ է, անշուշտ այն պետք է փոքրացնել։ Սակայն եթե որևէ խնդիր չկա, ու վիրաբույժին դիմած անձը բոլորովին էլ վիրահատության կարիք չունի, այդ ժամանակ օգնության է հասնում հոգեբանը։ Հոգեբանի օգնությանը դիմում են նաև վերականգնողական շրջանում։ Ի դեպ, Հայաստանի օրենսդրությունը չի արգելում պլաստիկ վիրահատություններ անցկացնել։

Քթի վիրահատությունը կարող է մարդուն անճանաչելի դարձնել։ Կարևորն այն է, որ նա իրեն երջանիկ զգա ու բարդույթներ չունենա։

Ուզում են նմանվել դերասաններին

© Sputnik / Асатур Есаянц Լիլիթ Խաչատրյան
Лилит Хачатрян - Sputnik Արմենիա
Լիլիթ Խաչատրյան

«Պսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ վիրաբույժին դիմող անձանցից շատերը ձգտում են կինոաստղերի նմանվել, ինչը խոսում է ցածր ինքնագնահատականի մասին։

«Մարդիկ փորձում են կրկնօրինակել ամսագրերում երևացող աստղերին, մարդը կարող է նույնիսկ տանջվել իր արտաքինի պատճառով», — ասաց Խաչատրյանը։

Ընդ որում, ոմանց մոտ հոգեբանական խնդիրները չեն վերանում նույնիսկ վիրահատությունից հետո։ Նշանակում է` ի հայտ է եկել, այսպես կոչված, դիսմորֆոֆոբիա երևույթը։ Այսինքն` արտաքինի հետ կապված հարցը կպչուն միտք է դարձել, ու մարդուն չափից շատ է անհանգստացնում իր արտաքինում եղած թեկուզ աննշան թերությունը։

 

 

Լրահոս
0