00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳ նախարարն ապակուսակցականացնելու է կրթական համակարգը

© HorizonArmenianTVЛевон Мкртчян
Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի համար կրթության համակարգում կա չափման մեկ միավոր` պրոֆեսիոնալիզմը։ Կառավարության հերթական նիստից հետո նա ներկայացրեց ոլորտի առաջնահերթություններն ու խնդրեց 2 շաբաթ խնդիրները ջրի երես հանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Եթե կրթական համակարգի աշխատակիցն իր գործի գիտակը լինի ու նվիրված աշխատի, ուրեմն Լևոն Մկրտչյանի համար կուսակցական պատկանելությունը երկրորդ պլան կմղվի։ Սա պատասխանն էր լրատվամիջոցների այն հարցին, թե արդյո՞ք դպրոցներում աշխատակազմի փոփոխություն չի լինի` հօգուտ դաշնակցականների։

«Ինձ համար կրթական համակարգի ցանկացած պաշտոնյայի չափման միավորը նրա պրոֆեսիոնալիզմն է, ուզում եմ հստակ հայտարարել, որ համակարգում այլ չափման միավոր չի լինի։ Միանշանակ սկզբունք է ինձ համար, և եթե այդ սկզբունքից շեղում նկատեք, ես պատասխան կտամ»,-ասաց Լևոն Մկրտչյանը։

Իսկ այն հարցին, թե նախարարը պատրաստվում է դպրոցների ուսուցիչներին ու տնօրեններին հետ պահել ընտրական գործընթացներից, նախարարը պատասխանեց.

«Հնարավորինս հետ կպահեմ։ Պետք է կրթական համակարգն ապակուսակցականացնել։ Ուսուցիչը պետք է զբաղվի իր հիմնական գործունեությամբ. սա առաջնահերթ է»։

Վերջում Լևոն Մկրտչյանը խնդրեց իրեն տալ 2 շաբաթ` ոլորտի գերակա խնդիրներն ուսումնասիրելու և դրանք լրատվամիջոցներին ներկայացնելու համար։ Լրագրողներին էլ նախարարը հորդորեց խորանալ խնդիրների մեջ և օգնել լուծել դրանք։

Լևոն Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնել է 4-րդ անգամ: Նա ԿԳ նախարար է եղել 1998-1999, 2001-2003 և 2006-2008 թվականներին:

 

 

Լրահոս
0