ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի- Sputnik. 101 տարի առաջ թուրքական կառավարությունը սկսեց աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդի զանգվածային բնաջնջումը։ Դրանից հետո ո՛չ Թուրքիայի հանրապետությունը, ո՛չ ԱՄՆ-ը չեն ճանաչել 1915թ.-ին իրագործված ցեղասպանությունը, գրում է Asbarez օնլայն հրատարակությունը։
«Հայաստան, իմ սեր»-ը ֆիլմ է հույսի, հավատի և սիրո մասին։ Դա հայկական ընտանիքի պատմություն չէ, այլ հայ մի ժողովրդի պատմություն, որը զրկվել է Հայրենիքից, ենթարկվել խոշտանգումների և սպանությունների, ապրել մղձավանջ։
Ռումինացի և ամերիկացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր Դայանա Էնջելսոնը, ով գրել է ֆիլմի սցենարը, ընտրվել է «100 կյանք» նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի կողմից։
Ֆիլմում ռեժիսորը կպատմի երջանիկ հայ ընտանիքի երազանքների և կյանքի մասին, որն ապրել է Թուրքիայում 1915թ.-ին։