ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի կազմակերպիչները կլուծեն մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի մասնակցության հարցը մարտի կեսին` դրա պաշտոնական ներկայացումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Փրեսին:
Ջամալան հաղթել է ազգային ընտրության եզրափակչում` Ստալինի օրոք Ղրիմի թաթարների արտաքսման մասին «1944» երգով: Մրցույթը տեղի կունենա այս տարվա մայիսին Ստոկհոլմում:
«Եվրատեսիլ 2016» մրցույթին մասնակցելու համար բոլոր երգերը ստուգում կանցնեն Եվրոպական հեռարձակողների միության կանոնակարգի համաձայն, որն արգելում է քաղաքական բովանդակությամբ երգեր: Երբ երգերի բոլոր տեքստերը ստացվեն, դրանք կգնահատվեն, և հատուկ խմբի հանդիպման ժամանակ վերջնական որոշում կընդունվի»,- հաղորդել է մրցույթի ներկայացուցիչ Փոլ Ջորդանը:
Նրա խոսքով՝ երգերի ձայնագրությունները ներկայացնելու ժամկետը լրանում է մարտի 14-ին:
«Եվրատեսիլ 2016»-ը տեղի է ունենալու Ստոկհոլմում, քանի որ մեկ տարի առաջ Վիեննայում հաղթեց Շվեդիայում հայտնի կատարող Մոնս Սելմերլյովը «Հերոսներ» երգով: Դա Շվեդիայի ներկայացուցչի երկրորդ հաղթանակն էր երեք տարվա ընթացքում: